Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրի շրջանակում կայանալիք Շոտլանդիա – Հայաստան հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի մամուլի ասուլիսը։ (հարցեր Արտակ Գրիգորյանին) – Ձեր մտքերն ու սպասելիքները վաղվա խաղի հետ […]
Ավելին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց Իռլանդիային։ Հանդիպման միակ գնդակը 74-րդ րոպեին խփեց Էդուարդ Սպերցյանը` հեռահար հարվածով դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 1-ին տուրում Հայաստանի հավաքականը` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Իռլանդիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկում Հայաստանի հավաքականը որոշակի ակտիվություն ցուցաբերեց. փորձեցին աչքի ընկնել Վահան Բիչախչյանն ու Տիգրան Բարսեղյանը, սակայն նրանք վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Խոակին Կապառոսի թիմի մեկնարկային ակտիվությունից հետո իռլանդացիները տիրեցին նախաձեռնությանն ու այն պահեցին մինչև ընդմիջման գնալը։ […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Թարմացման արդյունքում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է երկու անգամ և 3 մլն եվրոյից դարձել 6 միլիոն։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը դարձել է «ցլերի» երրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը և զիջում է միայն դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին (16 մլն եվրո) և հարձակվող […]
Ավելին
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, հնարավոր է, կարիերան շարունակի ֆրանսիական Լիգա 1-ում։ Ինչպես հայտնում է Twitter-ի Armenie Football էջը, հայազգի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» ու «Մարսելը»։ Աղբյուրի փոխանցմամբ` մոնեգասկյան ակումբի ներկայացուցիչները 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն առաջարկ են կատարել «Կրասնոդարին» և կապ են հաստատել Սպերցյանի գործակալի հետ, որպեսզի պայմանագիր կնքեն նրա հետ ամառային տրանսֆերային պատուհանի […]
Ավելին
Ռուսական Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Ախմատի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերին 90+2-րդ րոպեին պարտությունից փրկեց Էդուարդ Սպերցյանը, ով հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։ Նշենք, որ «ցլերը» վաստակեցին 50 միավոր ու առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում։ Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա հայազգի կիսապաշտպանը ՌՊԼ-ի շրջանակում անցկացրած 25 խաղում դարձավ 8 […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցեց Տուլայի «Արսենալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Կրասնոդարի» կազմից միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանը, ով 76-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցը։ Հատկանշական է, որ հայ կիսապաշտպանը կրկնել է հարվածը, քանի որ նրա առաջին փորձից հետո «Արսենալի» դարպասապահ Միխայիլ Լևաշովը, ով որսաց գնդակը, ժամանակից շուտ ոտքն առաջ էր քաշել դարպասային […]
Ավելին
Հեղինակավոր SofaScore կայքը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որում ընգրկվել է նաև «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Հայազգի կիսապաշտպանը 21-րդ տուրում դարձավ դուբլի հեղինակ` 2:1 հաշվով հաղթանակ պարգևելով «ցլերին» «Սպարտակի» դեմ խաղում։ Ըստ SofaScore-ի` 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Վիտալի Գուդիև («Ախմատ», 8) Պաշտպաններ – Մատեո Բարաց («Կրիլիա […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»։ Հանդիպման հերոս դարձավ Էդուարդ Սպերցյանը, ով իր անվան դիմաց 2 գոլ գրանցեց` հաղթանակ պարգևելով «Կրասնոդարին»։ «Սպարտակի» միակ գոլն էլ խփեց Քուինսի Պրոմեսը։ Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ։ «Ցլերն» այս հաղթանակից հետո վաստակեցին […]
Ավելին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս մրցում է Մոսկվայի «Սպարտակի» դեմ։ 5-րդ րոպեին «ցլերը» նպադտավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան, որի իրացումից հետո հանդիպման հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը` վարպետորեն գնդակը «պատի» տակով ուղարկելով մրցակցի դարպասը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023