ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարը կսկսի նաև Հայաստանի նորընծա գավաթակիր «Արարատ-Արմենիան», որը մրցելու է «Զիմբրուի» (Մոլդովա) դեմ։ Դիմակայության առաջին խաղը կկայանա Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։ Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլի առաջին հանդիպումները կայանալու են հուլիսի 25-ին, իսկ պատասխան խաղերը` օգոստոսի 1-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Արարատ-Արմենիայի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը կարիերան կշարունակի արտերկրում։ Interfootball-ին հաջողվել է պարզել, որ 21-ամյա հարձակվողը կհամալրի Մոլդովայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի` «Զիբրուի» շարքերը։ Երիտասարդ ֆուտբոլիստի գործակալը հայտնեց, որ կողմերի միջև մնացել է միայն ստորագրել պայմանագիրը, ինչից հետո «Զիմբրուն» պաշտոնապես կհայտարարի Հովհաննիսյանի տրանսֆերի մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիսն առաջարկներ է ունեցել նաև Ֆինլանդիան, Լեհաստանը, […]
Ավելին
Սպորտի միջազգային հետազոտական կենտրոնը՝ CIES Football Observatory-ին, հետազոտություն է անցկացրել և պարզել, թե որ եվրոպական ակումներն ունեն ամենաերիտասարդ կազմը։ Եվրոպական ակումբներից ամենաերիտասարդ կազմն ունի Լատվիան ներկայացնող «Մետտան», որի միջին տարիքը կազմում է 20․7 տարեկան, նրան հաջորդում են «Ժիլինան» (Սլովակիա, 21․2 տարեկան), «Գրոտան» (Իսլանդիա, 22 տարեկան), «Վալմերասը» (Լատվիա, 22 տարեկան), «Կոդրու Լոզովան» (Մոլդովա, 22․1 տարեկան), «Զիմբրուն» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026