Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Իռլանդիայից կրած պարտությունից (0-1) հետո պատասխանել է լրագրողների հարցերին. «Այո՛, կարմիր քարտը «ջարդեց» մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն էր։ Ես եմ գլխավոր մարզիչը, և ֆուտբոլիստների հետ ինչ պատահում է, նաև իմ սխալն է, վերցնում եմ […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի թիմին։ Հանդիպման գոլերը 56-րդ րոպեին 90+4+րդ րոպեներին խփեց համապատասխանաբար Դանիել Լուկաչն ու Ժոմբոր Գրուբերը։ Եղիշե Մելիքյայի գլխավորած թիմը գոլ բաց թողնելուց հետո երկու իրական պահ ստեղծեց, սակայն Հայաստանի հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը վրիպեց […]
Ավելին
Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն ՀՖՖ մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի մասին. «Մթնոլորտը հավաքականի հանդերձարանում և մարզումներում բարձր մակարդակի վրա է։ Իռլանդիայի նկատմամբ տարած հաղթանակը (2:1) վստահություն տվեց մեզ, քանի որ դրանից առաջ պարտվել էինք նախորդ խաղերում։ 3 միավոր վաստակելուց հետո մեր մոտիվացիան զգալիորեն բարձրացել է։ Եղիշե Մելիքյանը լավ մարզիչ է։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում սկսել է մարզական հավաքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Հավաքականի ճամբար արդեն ժամանել են հետևյալ ֆուտբոլիստները. Հայաստանի հավաքականին միացել է նաև «Ալաշկերտի» ձախ պաշտպան Արսեն Սադոյանը, որն առաջին անգամ է հրավիրվել ազգային թիմ։ Վահան Բիչախչյանը, Արթուր Միրանյանը, Տիգրան Բարսեղյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը և Նաիր Թիկնիզյանն ազգային հավաքականին կմիանան հոկտեմբերի 7-ին։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարպասապահներ -Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ», Խորվաթիա), Էդգար Փիլոյան, Էրիկ Սիմոնյան (երկուսն էլ` «Ուրարտու»), […]
Ավելին
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարայանի հետ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանին փորձելու է վերադարձնել ազգային թիմ. «Մխիթարյանի հետ հաճախ շփվում եմ, այսօր էլ եմ խոսել, բայց չեմ կարող ասել` ինչ, բայց հույսով եմ խոսում։ Ինձ թվում է, որ ես անպայման պետք է մեկնեմ Իտալիա` նրա […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի երկրորդ տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընդհանուր բավական տպավորիչ խաղ ցույց տվեց` հանդիպման մեծ մասում ունենալով խաղային առավելություն։ Հայաստանի հավաքականից գոլերը խփեցին Էդուարդ Սպերցյանն ու Հրանտ-Լեոն Ռանոսը։ Իռլանդացիներից աչքի ընկավ Էվան Ֆերգյուսոնը։ Հայաստանի հավաքականն ընտրական […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի առաջին տուրում Երևան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 0:5 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի թիմից։ Մրցակցից դուբլ գրանցեցին Կրիշտիանու Ռոնալդուն ու Ժոաու Ֆելիքսը, մեկ գոլ էլ խփեց Ժոաու Կանսելուն։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը որակավորկան փուլում հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին ու Երևանում կընդունի Իռլանդիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի […]
Ավելին
Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կսկսի պայքարն աշխարհի 2026թ. առաջնության որակավորման փուլում։ Եղիշե Մելիքյանի գլխագորած թիմը եվրոպական ընտրական մրցաշարի F խմբում է, որտեղ երկուական հանդիպում կանցկացնի Պորտուգալիայի, Իռլանդիայի ու Հունգարիայի թիմերի դեմ։ Հայաստանի հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Հայաստան – Պորտուգալիա` 6.09, 20:00 Հայաստան – Իռլանդիա` 9.09, 20:00 Հունգարիա – Հայաստան` 11.10, 20:00 Իռլանդիա – Հայաստան` 14.10, […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Պորտուգալիայի թիմի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղից առաջ պատասխանել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին. «Գործ ունենք լուրջ մրցակցի հետ։ Պորտուգալիայի հավաքականը լավագույններից է Եվրոպայում, բայց մենք մեր ծրագրերն ունենք։ Նրանք նույնպես թույլ կողմեր ունեն։ Չեմ կարող եմ շատ փակագծեր բացել, քանի որ դա […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025