Իտալիայի չեմպիոն «Նապոլին» ցանկանում է ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսին, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Աձուրին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար խոշոր առաջարկ է արել ու պատրաստ է վճարել 50+5 միլիոն եվրո։ Նեապոլյան ակումբը հարկերի վճարումից հետո 26-ամյա հարձակվողին առաջարկել է տարեկան 5-6 միլիոն եվրո աշխատավարձ։ «Լիվերպուլը», սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը, […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Տրանսֆերային արժեքի ամենամեծ կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն։ Հիշեցնենք, որ դիմամայության առաջին խաղում «Լիվերպուլը» Փարիզում հաղթել էր 1:0 հաշվով։ Դիմակայության պատասխան խաղում էլ 1:0 հաշվով հաղթեց «Պարի Սեն-Ժերմենը». 12-րդ րոպեին աչքի ընկավ Ուսման Դեմբելեն։ Հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում, սակայն կողմերին վիճակված չէր հաղթանակ կորզել։ Ակումբները հաղթողին պարզելու համար […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո խոշոր անակնկալ էր գրանցվում. «սրբերը» Վիլիամ Սմոլբոնի շնորհիվ հաղթում էին 1:0։ Այդուհանդերձ, մերսիսայդյան գրանդը երկրորդ խաղակեսում մեծացրեց ճնշումն ու կամային հաղթանակ տարավ` 3:1 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Մոհամեդ Սալահը, որը երկու անգամ աչքի ընկավ 11-մետրանոցից և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Լիվերպուլը» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Բրենթֆորդի» դեմ։ Մերսիսայդյան գրանդը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ տոտալ առավելություն, կատարեց 35 հարված, 6-ը` դիպուկ, սակայն մինչև խաղավերջ չէր կարողանում հաղթանակ կորզել։ Թվում էր, թե Արնե Սլոթի գլխավորած թիմը թանկարժեք միավորներ կկորցնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէր փոխարինման դուրս եկած ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցել է առաջնության ակնհայտ հետնապահ «Սաութհեմփթոնի» դեմ։ Մերսիսայդյան ակումբն առաջին խաղակեսում Դարվին Նունյեսի և Հարվի Էլիոթի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն է ստացել, որին մրցակիցը պատասխանել է միայն Քեմերոն Արչերի դիպուկ հարվածով։ Արնե Սլոթի գլխավորած թիմը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Բորնմութի» դեմ։ Մերսիդայդյան ակումբը 26-37-րդ րոպեների ընթացքում երեք գոլ ուղարկեց մրցակցի դարպասը և հաղթեց 3:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը։ Կոլումբացի վինգերը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 5 խաղում խփել է 5 գոլ։ Տանտերերից մեկ գոլ էլ խփել է Դարվին Նունյեսը։ «Լիվերպուլը» վաստակեց […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքը «ակումբային ոլոր մրցաշարեր + հավաքական» ձևաչափով ներկայացրել է 2023/24 մրցաշրջանում ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներին. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ամերիկայի գավաթի խաղարկության C խմբի երրորդ տուրում Ուրուգվայի հավաքականը Իսթ Ռութերֆորդում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։ «Չարուան» հանդիպման ամբողջ ընթացքում ուներ տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ Մարսելո Բիելսայի գլխավորած հավաքականից մեկական գոլ խփեցին Ֆակունդո Պելիստրին,Դարվին Նունյեսը, Մաքսիմիլիանո Արաուխոն, Ֆեդերիկո Վալվերդեն ու Ռոդրիգո Բենտանկուրը։ C խմբում կայացել է ևս մեկ խաղ. Պանամա 2:1 ԱՄՆ Խումբն այժմ […]
Ավելին
Կոպա Աներիկա-2024-ի C խմբի առաջին տուրում պայքարն սկսեց մրցաշարի տանտերը` ԱՄՆ-ի հավաքականը, որն Առլինգթոնում մրցեց Բոլիվիայի թիմի դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում ունենալով խաղային տոտալ առավելություն` ամերիկացիները հաղթեցին 2:0 հաշվով։ Գրեգ Բերալթերի թիմից գոլերը խփեցին «Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչն ու «Մոնակոյի» հարձակվող Ֆոլարին Բալոգանը։ Խմբի մյուս խաղում Ուրուգվայի հավաքականը նույնպես մեկնարկեց վստահ հաղթանակով ու առավելության հասավ […]
Ավելին
1 2 3 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023