Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 2 ոսկե, 6 արծաթե ու 2 բրոնե մեդալ։ Մեդալային հաշվարկում Հայաստանը գրավեց երրորդ տեղը և զիջեց միայն Թուրքիային (3 ոսկի, 1 արծաթ, 2 բրոնզ) ու Բուլղարիային (3 ոսկի)։ Երկամարտում նվաճած մեդալների քանակով Հայաստանն առաջատար է։ Ընդհանուր վարժություններում (պոկում և հրում) նվաճած մեդալները ներառյալ Հայաստանը նույնպես […]
Ավելին
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում շարունակվող Եվրոպայի առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) դարձավ բրոնզե մեդալակիր։ 28-ամյա ծանրորդը գրանցեց երկամարտի 376 կգ (173+203) արդյունք։ Հովհաննիսյանը նաև փոքր բրոնզե մեդալներ նվաճեց պոկում և հրում վարժություններում։ Հայ ծանրորդը երկրորդ անգամ է կարիերայում բրոնզե մեդալ նվաճում Եվրոպայի առաջնություններում։ Նա նաև աշխարհամասի կրկնակի չեմպիոն է և արծաթե մեդալակիր։ Եվրոպայի չեմիոն դարձավ բուլղարացի […]
Ավելին
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ապրիլի 19-ի մրցումային պայքարում կլինի Հայաստանի երեք ներկայացուցիչ։ Առաջինը մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային կարգի ծանրորդները, որտեղ հանդես կգան Էմմա Պողոսյանն ու Մարգարիտա Առաքելյանը։ 18-ամյա Պողոսյանը երկամարտի համար պատվիրել է 237 կգ, իսկ 22-ամյա Առաքելյանը` 227։ 81 կգ քաշային կարգի կանանց A խմբի մասնակիցների մրցելույթը Երևանի ժամանակով կսկսվի 17:00-ին։ 20:00-ից պայքարում […]
Ավելին
Ծանրամարտի տղամարդկանց ու կանանց Հայաստանի հավաքականները ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մասնակցելու են Եվրոպայի առաջնությանը, հայտնում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ և 10 կին։ Տղամարդկանց հավաքական • Գառնիկ Չոլակյան (61 կգ),• Գոռ Սահակյան (73 կգ),• Ռաֆիկ Հարությունյան (81 կգ),• Մնացական Հարությունյան (89 կգ),• Դավիթ Հովհաննիսյան (96 կգ),• Արա […]
Ավելին
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել 96 կգ քաշային կարգի ծանրորդները։ Այս քաշային կարգում Հայաստանը պետք է ներկայացներ երկու մարզիկ, սակայն A խմբի պայքարի մեկնարկից անմիջապես առաջ աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը հրաժարվեց մրցելույթից։ Նա, ամենայն հավանականությամբ, վնասվածք ունի։ Պայքարի մեջ եղավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ […]
Ավելին
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության դեկտեմբերի 12-ի մրցումային օրը մրցահարթակ դուրս կգան Հայաստանի երկու ներկացուցիչ։ Եվրոպայի կրկնակի չեմպիոն և արծաթե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյանն ու աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Հակոբ Մկրտչյանը կմասնակցեն 96 կգ քաշային կարգի պայքարին։ Երկու ծանրորդներն էլ երկամարտի համար նախնական պատվիրել են 385 կիլոգրամ։ Այդ քաշային կարգի A […]
Ավելին
Դեկտեմբերի 5-15-ը Բահրեյինի մայրաքաղաք Մանամայում կայանալու է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականները Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ մրցամարին մասնակցելու է 17 ծանրորդով։ Հայտնի է դարձել տղանարդկանց և կանանց Հայաստանի հավաքականների նախնական հայտը։ Սուրեն Գրիգորյանը (96 կգ) և Պետրոս Պետրոսյանը (109 կգ) լինելու են պահեստային։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հակոբ Մկրտչյանը (96 կգ) երկամարտի 375 կգ (166+209 կգ) արդյունքով դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Մկրտչյանը փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 374 կգ արդյունքով (169+205 կգ) դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։ Հովհաննիսյանը փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։ […]
Ավելին
Փետրվարի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը վարկանիշային է Փարիզում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի համար։ Մրցաշարին մասնակցելու են նաև Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները։ Այժմ կներկայացնենք հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը։ Փետրվարի 13, 19:00 Իզաբելլա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (երկուսն էլ` 55 կգ) Փետրվարի 14, 22:00 Գոռ Սահակյան (67 կգ) Փետրվարի 16, 22:00 […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում սեպտեմբերի 4-17-ը կայացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին Հայաստանի հավաքականը մասնակցեց 14 ծանրորդով (9 տղամարդ, 5 կին)։ Հայ ծանրորդները գրանցեցին հետևյալ արդյունքները. Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ) – 190 կգ (83+107 կգ, երկամարտի 7-րդ հորիզոնական) Իզաբելլա Յայլյան (55 կգ) – վնասվածքի պատճառով պոկում վարժության առաջին մոտեցումից հետո չի մասնակցել հետագա պայքարին Գոռ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023