Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ում հայտնի են դարձել եզրափակիչի զույգերը. Առաջինը նշված թիմերը կլինեն հանդիպումը կանցկացնեն սեփական դաշտում։ Խաղերը կկայանան մարտի 31-ին ու մեկնարկեն նույն ժամին` 22:45-ին։ Հաղթողները կնվաճեն աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի կիսաեզրափակիչում Դանիայի ազգային հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախել են Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Սկանդինավները բոլոր գոլերը խփել են երկրորդ խաղակեսում. դուբլ է գրանցել Գուստավ Իսակսենը, որը մրցակցի դարպասը գրավել է 58-րդ ու 59-րդ րոպեներին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Միկել Դամսգորն ու Քրիստիան Նյորգորը։ […]
Ավելին
72 տարեկանում կյանքից հեռացել է անվանի մարզիչ Օգե Հարեյդեն։ VG-ն գրում է, որ Հարեյդեն տառապում էր գլխուղեղի քաղցկեղից։ Հիվանդությունը նրա մոտ ախտորոշվել էր 2025թ. ամռանը։ Վերջերս հայտնի էր դարձել, որ մարզիչը դժվարությամբ է հաղորդակցվում։ Հարեյդեի մահվան մասին լուրը հայտնել է նրա որդին` Բեդնիկը. «Հայրիկը մահացավ` ընտանիքի անդամներով շրջապատված։ Նա իր կյանքի վերջին հանդիպումն անցկացրեց։ Բոլորին […]
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի C խմբում Շոտլանդիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ։ Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը շոտլանդացիներից երրորդ րոպեին շրջադարձ անհավանական հարվածով բացեց Սքոթ Մաքթոմինեյը։ Դանիացիները բաց թողած գոլից հետո տևական ժամանակ տիրում էին նախաձեռնությանը, սակայն միայն 57-րդ րոպեին Ռասմուս Հոյլունի իրացրած […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Պորտուգալիայի հավաքականը սեփական դաշտում մրցել է Դանիայի թիմի դեմ։ հիշեցնենք, որ դիմակայության պատասխան խաղում դանիացիները հաղթել էին 1:0 հաշվով։ Պատասխան խաղում պորտուգալացիները կարողացան լրացուցիչ ժամանակում հաղթել 5:2 հաշվով ու շարունակել պայքարը։ Հանդիպման հիմնական ժամանակում տանտերերը հաղթեցին 3:2։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից դուբլ է գրանցել Ֆրանսիշկու Տրինկաուն, […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում մրցեց Պորտուգալիայի թիմի դեմ։ Դանիացիները հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 1:0 հաշվով. 78-րդ րոպեին աչքի ընկավ Ռասմուս Հոյլունը։ Հանդիպման հերոսներից էր պորտուգալացիներ դարապսապահ Դիոգու Կոշտան, որը 8 սեյվ կատարեց, այդ թվում` հետ մղելով Քրիստիան Էրիկսենի իրացրած 11-մետրանոցը։ […]
Ավելին
Պորտուգալիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A դիվիզիոնի քառորդ եզրափակիչի հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Դիոգու Կոշտա («Պորտու»), Ժոզե Սա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Ռուի Սիլվա («Սպորտինգ Լիսաբոն»)։ Պաշտպաններ – Դիոգու Դալոտ («Մանչեսթեր Յունայթեդ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ, Ֆրանսիա), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոոն»), […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է աշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի խաղացանկը։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է ընտրական փուլի F խմբում և մրցելու է Ազգերի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչի Պորտուգալիա – Դանիա դիմակայության հաղթողի, Իռլանդիայի և Հունգարիայի թիմերի դեմ։ Խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականը կնվաճի աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգիր, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած […]
Ավելին
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում քառորդ եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները. Նիդերլանդներ – Իսպանիա Խորվաթիա – Ֆրանսիա Դանիա – Պորտուգալիա Իտալիա – Գերմանիա Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը. Իտալիա/Գերմանիա – Դանիա/Պորտուգալիա Նիդերլանդներ/Իսպանիա – Խորվաթիա/Ֆրանսիա Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կայանալու են 2025 թ. մարտի 20-ին, պատասխան խաղերը` մարտի 23-ին։ Կիսաեզրափակիչները […]
Ավելին
Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի առաջին խմբի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը տանը մրցեց Խորվաթիայի թիմի դեմ։ Պորտուգալացիները բավական ակտիվ սկսեցին հանդիպումը և 34-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով. աչքի ընկան Դիոգու Դալոն ու Կրիշտիանու Ռոնալդուն։ Նշենք, որ 39-ամյա Ռոնալդուն խփել է կարիերայի 900-րդ գոլը։ Նախքան ընդմիջում, հյուրերը մեկ գնդակ հետ բերեցին. ինքնագոլի հեղինակ դարձավ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026