Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ «Քաղաքաբնակներից» 32-րդ րոպեին հեռահար հարվածով փայլուն գոլ խփեց թիմի նորեկ Ռայան Շերկին` բացելով հաշիվը։ 67-րդ րոպեին գոլով աչքի ընկավ նաև Սավինիոն։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Բրենթդորդը» սեփական դաշտում ոչ-ոքի (1-1) է գրանցել «Լիդսի» հետ։ Լոնդոնյան ակումբից 70-րդ րոպեին հաշիվը բացել է անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը։ 35-ամյա ֆուտբոլիստը գոլը նվիրել է «Լիվերպուլում» իր նախկին խաղընկեր Դիոգու Ժոտային` այն տոնելով նրա ոճով։ Ժոտան իր եղբայր Անդրե Սիլվայի հետ մահացել է հուլիսի 3-ին Իսպանիայում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում գործող չեմպիոն «Լիվերպուլը» մրցակցի դաշտում 2:3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։ Լոնդոնյան ակումբի հաղթական գոլերը խփեցին Դանգո Ուատարան, Կևին Շադեն ու Իգոր Տիագոն, հյուրերից աչքի ընկան Միլոշ Կերկեզն ու Մոհամեդ Սալահը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց և 15 միավորով նահանջեց 6-րդ տեղ, «Բրենթֆորդը» միավորների քանակը հասցրեց 13-ի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Բրենթֆորդին»։ Հանդիպման միակ գոլը 9-րդ րոպեին խփել է Էրլինգ Հոլանդը։ Նորվեգացի հարձակվողը գոլ է խփել 9-րդ խաղում անընդմեջ` մրցակիցների դարպասը գրավելով 16 անգամ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 13 միավորով 5-րդն է, «Բրենթֆորդը»` 7 միավորով 16-րդը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում 1:3 հաշվով պարտվեց «Բրենթֆորդին»։ «Մեղուներից» շատ արագ դուբլ գրանցեց Իգար Տիագոն` աչքկ ընկնելով 8-րդ ու 20-րդ րոպեներին։ 28-րդ րոպեին հյուրերից հաշիվը կրճատեց Բենյամին Շեշկոնը, որը նոր թիմում խփեց առատին գոլը։ 76-րդ րոպեին «կարմիր սատանաներից» հաշիվը կարող էր հավասարեցնել թիմի ավագ Բրունու Ֆեռնանդեշը, բայց պորտուգալացին չկարողացավ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում «Բրենթֆորդն» ու «Չելսին» ոչ-ոքին են գրանցել` 2:2։ Առաջին խաղակեսից հետո «Բրենթֆորդը» Կևին Շադեի գոլի շնորհիվ հաղթում էր 1:0 հաշվով։ 61-րդ րոպեին «ազնվականներից» հաշիվը հավասարեցրեց Քոուլ Պալմերը, իսկ հյուրերին 85-րդ րոպեին Էնցո Մարեսկայի գլխավորած թիմին առաջ մղեց Մոյզես Կայսեդոն։ Թվում էր, թե «Չելսին» կամային հաղթանակ կտանի, բայց 90+3-ին «մեղուները» ոչ-ոքի կորզեցին. […]
Ավելին
«Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբեումոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մանկունկական գրանդը կամերունցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել լոնդոնյան ակումբի հետ. «կարմիր սատանաները» տրանսֆերի համար կվճարեն 70 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 80 միլիոն եվրո)։ «Բրենթֆորդը» կստանա ֆիքսված 65 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ մնացած գումարը «Յունայթեդը» կվճարի չորս փուլով` որպես պարգևավճար։ […]
Ավելին
«Բրենթֆորդն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել անվանի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ 35-ամյա ֆուտբոլիստը երկու տարի անց վերադարձել է անգլիական ֆուտբոլ։ Հենդերսոնը 2011-2023 թթ. հանդես է եկել «Լիվերպուլում», 492 խաղում խփել է 33 գոլ, կատարել 58 ասիստ։ Նա հայրենիքում խաղացել […]
Ավելին
«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Ֆրանկը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը 3 տարով է։ Դանիացի մասնագետը լոնդոնյան ակումբում փոխարինել է վերջերս պաշտոնանկ արված Անգե Պոստեկօղլուին։ 51-ամյա Ֆրանկը 2018 թ. հոկտեմբերից մարզում էր «Բենթֆորդը»։ Ըստ նախնական տեղեկությունների` 10 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում է «Տոտենհեմը» վճարել մարզչի ու ակումբի միջև պայմանագրի խզման համար։ […]
Ավելին
«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը կլքի զբաղեցրած պաշտոնն ու աշխատանքի կանցնի «Տոտենհեմում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Տոտենհեմը» դանիացի մասնագետի նշանակման հարցում համաձայնության է հասել «Բրենթֆորդի» հետ։ 51-ամյա մարզիչը «Բրենթֆորդի» հետ մինչև 2027 թ. հունիսի 30 ներառյալ գործող պայմանագիր ունի, որի խզման համար «խթանները» լոնդոնյան ակումբին կվճարեն 10 միլիոն ֆունտ ստերլին փոխհատուցում։ Ֆրանկը գլխավոր մարզչի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025