«Չելսին» ներկայացրել է թիմի նորեկ Էստևաո Վիլիանին։ Կողմերը 8 տարվա պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2033 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ազնվականները» 18-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը բրազիլական «Պալմեյրասից» գնել են 34 միլիոն եվրոյով։ Բրազիլացի վինգերը «Պալմեյրասում» 83 խաղում 27 գոլ է խփել, կատարել 15 ասիստ։ Էստևաոն 2024 թ. սեպտեմբերին 17 տարեկան և 4 ամսականում նորամուտն […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 18-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Ժուվենտուդեին»։ Տանտերերից դուբլ է գրանցել Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (79 գոլ) Նեյմարը։ 33-ամյա վինգերն ակումբային մակարդակում նախորդ դուբլը գրանցել էր դեռ ՊՍԺ-ում հանդես գալու ժամանակ` 2022 թ. օգոստոսի 22-ին, երբ «Լիլի» դեմ Ֆրանսիայի Լիգա 1-ի խաղում (7:1) մրցակցի դարպասը գրավել […]
Ավելին
Բարզիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսը համալրել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. մայիսի 31-ը ներառյալ։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։ 38-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բրազիլական «Ֆորտալեզան» էր, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից, մասնակել է 17 հանդիպման։ Լուիսն առավել […]
Ավելին
«Ռոման» գնել է «Ֆլամենգոյի» պաշտպան Վեսլիի տրանսֆերը, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» 21-ամյա պաշտպանի տեղափոխության համար 25 միլիոն եվրո է վճարել։ Վեսլին «Ֆլամենգոյում» 136 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ 2025 թ. մարտից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, […]
Ավելին
Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն CBS-ի հետ զրույցում նշել է իր ամենաբարդ մրցակցին։ – Ո՞վ է ձեզ հանդիպմած ամենաբարդ մրցակիցը։ – Պաոլո Մալդինին։ – Իսկ ի՞նչ կասեք Ջեյմի Կարագերի մասին։ – Նա նույնպես կա ցանկում։ Ես շատ բարդ մրցակիցների դեմ խաղացել, բայց` Պաոլո Մալդինի։ Նա ամենաբարդ մրցակիցն է եղել իմ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրում Բրազիլիայի ազգային հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Էկվադորի թիմի դեմ։ Հավասար պայքարում անցած խաղում հաղթող չեղավ. գրանցվեց 0:0 հաշիվը։ «Պենտակամպիոններն» առաջին հանդիպումն անցկացրին իտալացի աշխարհահռչակ մարզիչ Կառլո Անչելոտիի գլխավորությամբ։ Էկվադորի հավաքականը վաստակեց 24 միավոր և երկրորդ տեղում է, իսկ Բրազիլիան` 22 միավորով չորրորդ։ Հիշեցնենք, որ այս […]
Ավելին
Բրազիլիայի Ա սերիայի 11-րդ տուրում «Սանթոսը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է գործող չեմպիոն «Բոտաֆոգոյին»։ Տանտերերի մեկնարկային կազմում էր նաև աստղային վինգեր Նեյմարը, որը 76-րդ րոպեին ձեռքով գրավել է մրցակցի դարպասը, սակայն գլխավոր մրցավար Դավի Լասերդան նկատել է դա ու ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտը ցույց տվել` հեռացնելով նրան դաշտից։ Բրազիլիայի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն […]
Ավելին
Բրազիլիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ «Պենտակամպիոնների» կազմը. Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ուգո Սոուզա («Կորինտիանս»)։ Պաշտպաններ – Ալեքս Սանդրո, Լեո Օրտիս, Դանիլո, Վեսլի (բոլորը` «Ֆլամենգո»), Մարկինիոս, Լուկաս Բերալդո (երկուսն էլ` ՊՍԺ, Ֆրանսիա), Կառլոս Ավգուստո («Ինտեր», Իտալիա), Վանդերսոն («Մոնակո», Ֆրանսիա), […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կլքի զբաղեցրած պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Իտալացի մասնագետն «արքայական» ակումբի ղեկին վերջին հանդիպումը կանցկացնի «Ռեալ Սոսիեդադի» դեմ մայիսի 24-ին կայանալիք Իսպանիայի Լա լիգայի 38-րդ տուրի տնային խաղում։ Այդ օրը «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ակումբը հրաժեշտ կտա մարզչին։ Անչելոտին մադրիդյան գրանդը մարզում էր 2021 թ. հուլիսից։ Նա ակումբում աշխատել […]
Ավելին
Կառլո Անչելոտին կնշանակվի Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CBF) մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմա էլնոյի տեղեկություններով` իտալացի մասնագետը «Ռեալից» կհեռանա Իսպանիայի Լա լիգայի մրցաշրջանի վերջին տուրից հետո և արդեն հունիսին աշխատանքը կսկսի «պենտակամպիոնների» հետ։ Կողմերն արդեն ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ CBF-ը և 65-ամյա մարզիչը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023