Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը. «Կարծում եմ` այն ակումբը, որն առաջնության վերջնարդյունքում «Մանչեսթեր Սիթիից» ավելի բարձր հորիզոնական կզբաղեցնի, կդառնա չեմպիոն, իսկ «Արսենալն» ի զորու է վերջ դնել «քաղաքաբնակների» գերիշխանությանը։ Կիրակնօրյա հաղթանակը […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «զինագործները» հաղթեցին 1:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմին հաղթանակ պարգևեց 86-րդ րոպեին Գաբրիել Մարտինելիի խփած գոլը։ Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 20 միավոր` բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Քաղաքաբնակները», 18 միավորով, 3-րդն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Լանսը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Արսենալի» դեմ։ «Զինագործներն» արդեն 14-րդ րոպեին Գաբի Ժեզուսի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, սակայն հետագայում «Լանսի» ֆուտբոլիստները երկու գնդակ ուղարկեցին Լոնդոնից ժամանած հյուրերի դարպասը` 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնելով։ Ֆրանկ Էսի թիմի հաղթական գոլերը խփեցին Ադրիեն Թոմասոնն ու Էլյե Վային։ Այս […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կայացավ հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Արսենալը» սեփական հարկի տակ մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ և լարված պայքար ծավալվեց, որն ավարտվեց 2:2 հաշիվը։ «Զինագործների» կազմից աչքի ընկավ Բուկայո Սական, իսկ Քրիստիան Ռոմերոն գրավեց սեփական դարպասը։ «Խթանների» կազմից էլ դուբլի հեղինակ դարձավ Հին Մին Սոնը։ Այս ոչ-ոքիից […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում կկայանա հյուսիսլոնդոնյան հերթական դերբին, որի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում կմրցի «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Արսենալը» B խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց ՊՍՎ-ի դեմ։ Հանդիպման գրեթե ողջ ընթացքում «զինագործներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Միկել Արտետայի թիմի գոլերը խփեցին Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարը, Գաբի Ժեզուսն ու Մարտին Էդեգորը։ Նշենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Սևիլիա» 1:1 «Լանս» Հ․Գ․ միացե՛ք […]
Ավելին
«Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա դարպասապահի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ, այդ թվում` «Չելսին» ու «Բավարիան»։ «Ազնվականները» Ռոբերտ Սանչեսին ձեռք բերելուց հետո մտադիր են ևս մեկ հզոր դարպասապահ գնել` վերջնականապես ամրապնդելով այդ դիրքը։ «Բավարիան» էլ ցանկանում է ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով […]
Ավելին
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է «Չելսիի» թույլ կողմերի մասին. «Եթե այն գիրք լիներ, որը դուք կարդում եք արձակուրդի օրերին, այն կնետեիք ծովը` մտածելով, որ, պարզապես, աղբի մի կույտ է։ Արտագնա խաղերում «Չելսին» ստիպված է լինելու շատ պաշտպանվել։ Նիկոլաս Ջեքսոնի և Ռահիմ Սթերլինգի արագությունն ու Էնցոյի հեռատեսությունը քաոս են ստեղծում մրցակցի համար, ինչպես դա […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ «զինագործների» համար, քանի որ հյուրերն արդեն 1-ին րոպեին Անդրեաս Պերեյրայի ջանքերով բացեցին հաշիվը։ Միկել Արտետայի թիմը երկար ժամանակ չէր կարողանում խփել պատասխան գոլը, սակայն երկրորդ խաղակեսում «Արսենալի» ֆուտբոլիստներն ընդամենը 2 րոպեում ոչ միայն հավասարեցրին, այլ առաջ անցան հաշվի […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իսպանական Սեգունդայում հանդես եկող «Ռեալ Օվիեդոյի» մամուլի ծառայություն, ակումբը պայմանագիր է կնքել իսպանացի անվանի կիսապաշտպան Սանտի Կասորլայի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ Նշենք, որ 38-ամյա ֆուտբոլիստը հենց «Ռեալ Օվիեդոյի» սան է, որի համակարգում խաղացել է 1996-2003 թթ.։ Կասորլայի վերջին ակումբը եղել է Կատարը ներկայացնող «Ալ Սադը», […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023