Նոր Զելանդիայի ու Իրանի հավաքականները նվաճել են աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 3:0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին և պատմության մեջ երրորդ անգամ նվաճել Մուդնիալի ուղեգիր։ Նրանք նախորդ անգամ քառամյակի գլխավոր մրցաշարին մասնակցել են 2010 թվականին։ Նոր Կալեդոնիայի թիմն էլ հնարավորություն է ստացել մասնակցելու […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» ստադիոնում մրցել է Բրազիլիայի թիմի դեմ։ «Ալբիսելեստեն» ֆանտաստիկ հանդիպում է անցկացրել` 4:1 հաշվով ջախջախելով «պենտակամպիոններին»։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Խուլիան Ալվարեսը, Էնցո Ֆերնանդեսը, Ալեքսիս Մաքալիսթերն ու Ջուլիանո Սիմեոնեն, բրազիլացիներից աչքի է ընկել Մաթեուս Կունյան։ […]
Ավելին
Արգենտինայի ազգային հավաքականը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ «Ալբիսելեստեի» ուղեգիրն ամրագրվեց Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 14-րդ տուրի Բոլիվիա – Ուրուգվայի գոլազուրկ հանդիպման շնորհիվ։ Արգենտինացիները ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու ընտրական մրցաշարում 13 խաղից հետո 28 միավոր ունեն և այլևս չեն կարող զբաղեցնել 6-րդ տեղից ցածր դիրք։ 7-րդ տեղը զբաղեցնող Բոլիվիան 14 միավոր ունի […]
Ավելին
Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 13-րդ տուրում Արգենտինայի ազգային հավաքականը մրցակցի դաշտում մրցել է Ուրուգվայի թիմի դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «ալբիսելեստեն» հաղթել է 1:0 հաշվով։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփել է ֆրանսիական «Լիոնի» վինգեր Տիագո Ալմադան։ Նշենք, որ վնասվածքի պատճառով արգենտինացիներից հանդիպումը բաց է թողել թիմի […]
Ավելին
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին սոցցանցերում գրառում է արել և հայտնել, որ բաց է թողնելու Արգենտինայի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումերը. «Շատ եմ ցավում, բայց ստիպված եմ բաց թողնել Ուրուգվայի և Բրազիլիայի հավաքականների դեմ կարևոր հանդիպումները։ Շատ էի ցանկանում խաղալ, բայց վնասվածքի պատճառով չեմ կարող միանալ հավաքականին։ Թիմին կաջակեմ` ինչպես յուրաքանչյուր արգենտինացի երկրպագու»,- գրել է […]
Ավելին
Արգենտինական «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Ֆեռնանդո Գագոն կարող է պաշտոնանկ արվել, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբի ղեկավարները դժգոհ են 38-ամյա մասնագետի կատարած աշխատանքից և դիտարկում են նրան պաշտոնից ազատելու տարբերակը։ Գագոն «Բոկա Խունիորսը» մարզում է 2024 թ. հոկտեմբերից։ Ակումբը նրա ղեկավարությամբ չկարողացավ նվաճել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության խմբային փուլի ուղեգիր և որակավորման […]
Ավելին
Անգլիական «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը խոսել է իր` չարագործի համբավ ունենալու մասին։ «Դա պահի տակ է լինելու, ոչինչ չեմ պլանավորում։ Երբ 11-մետրանոց պետք է հետ մղեմ, փորձում եմ մրցակցի վրա ճնշում գործադրել։ Ոչինչ ավելին։ Շատ այլ մարդիկ կան, որոնք ավելի վատ արարքներ են թույլ տալիս, սակայն անպատիժ են մնում։ Կոնֆերենցիաների […]
Ավելին
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանում է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Աստոն Վիլայի» և Արգենտինայի ազգային հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն արժանացավ «Տարվա լավագույն դարպասապահ» մրցանակին։ Նա մրցանակն ստացել է նաև 2022 թվականին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայանում է FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունը։ «Մանչեսթեր Յունայթեդի» և Արգենտինայի ազգային հավաքականի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն արժանացավ Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակին։ Նրա` «Էվերթոնի» դարպասը շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը լավագույնը ճանաչվեց 2024 թվականին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու արգենտինացի մասնագետ Խավիեր Մասկերանոն։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 40-ամյա մասնագետը համաձայնել է գլխավորել ամերիկյան ակումբը։ Կողմերը երեք տարվա պայմանագիր են կնքելու։ Մասկերանոն «Ինտեր Մայամիում» փոխարինելու է Խերարդո Մարտինոյին։ Վերջինս անձնական խնդիրների պատճառով լքելու է պաշտոնը։ Խավիեր Մասկերանոն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայի» […]
Ավելին
1 2 3 28

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023