Անցնող օրերին կայացել են Իտալիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպումները։ Գրանցվել են հետեյալ արդյունքները. «Կալյարի» 4:1 «Ֆրոզինոնե» «Ուդինեզե» 2:1 «Պալերմո» «Միլան» 3:0 «Լեչե» «Պարմա» 2:2 (11մ` 4:3) «Սպեցիա» «Վերոնա» 0:0 (11մ` 4:5) «Վենեցիա» «Կոմո» 3:0 «Սասուոլո» «Ջենոա» 3:1 «Էմպոլի» «Տորինո» 1:0 «Պիզա» 1/8 եզրափակիչում ձևավորվել են հետևյալ զույգերը. «Նապոլի» – «Կալյարի» «Յուվենտուս» – «Ուդինեզե» «Լացիո» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում փայլուն խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Ատալանտային»։ Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում կայացած խաղում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մարկինիոսը, Խվիչա Կվարացխելիան, Նունու Մենդեշն ու Գոնսալու Ռամուշը։ Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրը երկրորդ տուրում հյուրընկալվելիս կմրցի «Բարսելոնայի» դեմ, իսկ «Ատալանտան» Բերտագոյում կհանդիպի «Բրյուգեին»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին տեղափոխվել է «Ատալանտա», հայտնում է Բերգամոն ներկայացնող ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermarkt-ի տվյալներով` «Ատալանտան» լեհ ֆուտբոլիստի տեղափոխության համար «ներաձուրիին» 17 միլիոն եվրո է վճարել։ 23-ամյա վինգերը «Ռոմայից» վարձավճարով միլանյան գրանդ էր տեղափոխվել այս տարվա փետրվարին։ «Ինտերը» հուլիսին նրա տրանսֆերը գնել էր 6,3 միլիոն եվրոյով։ Զալևսկին «Ինտերում» […]
Ավելին
«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին կհեռանա ակումբից ու կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Քադսիա», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տրանսֆերի հարցում ակումբներն ունեն ամբողջական համաձայնություն. «Ալ Քադսիան» Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի համար կվճարի 67 միլիոն եվրո։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ 4 տարվա պայմանագիր կկնքի։ Ռետեգին «Ալ Քադիսայում» կստանա 6 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան «Ատալանտայում»։ […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայի Լիգա 1-ում, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ Կամերունցի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մոնակոն»։ Մոնեգասկյան ակումբն Օնանայի տեղափոխության վերաբերյալ հարցում է կատարել «կարմիր սատանաներին»։ Կողմերը նաև նախնական բանակացություններ են վարել։ Եթե 29-ամյա դարպասապահը լքի «Մանչեսթեր Յունայթեդը», մանկունիական գրանդը կփորձի «Ատալանտայից» ձեռք բերել Մարկո Կարնեսեկիին։ […]
Ավելին
«Ատալանտայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իվան Յուրիչը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Խորվաթ մասնագետը Բերգամոն ներկայացնող ակումբի հետ պայմանագիր է կնքել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 49-ամյա մասնագետն «Ատալանտայում» փոխարինել է ակումբում 9 տարի աշխատած Ջան Պիերո Գասպերինիին։ Յուրիչը Գասպերինիի հետ աշխատելու փորձ ուներ ու «Պալերմոյում» և «Ինտերում» եղել է […]
Ավելին
Ջան Պիերո Գասպերինին որոշել է հեռանալ «Ատալանտայից», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 67-ամյա մասնագետն իր որոշման մասին արդեն հայտնել է Բերգամոն ներկայացնող ակումբի ղեկավարությանը։ Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկաւթյուններով` Գասպերինին այժմ մոտ է «Ռոման» գլխավորելուն։ «Ջալոռոսին» իտալացի մասնագետի հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել։ Հռոմեական ակումբում նրա աշխատավարձը կլինի տարեկան 5 միլիոն եվրո։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 29-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» մրցակցի դաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։ Համառ պայքարում անցած խաղում «ներաձուրիները» կարողացան հաղթել 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Կառլոս Ավգուստոն ու Լաուտարո Մարտինեսը։ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգայի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 75-րդ րոպեին։ Միլանյան գրանդը վաստակեց 64 միավոր և […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում «Ատալանտան» Թուրինի «Ալիանց» ստաիդնում հյուրընկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Բերգամոյից ժամանած հյուրերը պարզապես շոկի ենթարկեցին մրցակցին` ջախջախելով 4:0 հաշվով։ Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Մատեո Ռետեգին, Մորգան Դե Ռոնը, Դավիդե Ձապակոստան և Ադեմոլա Լուքմանը։ «Ատալանտան» վաստակեց 58 միավոր և զբաղեցնում է երրորդ տեղը, «Յուվենտուսը» 52 միավորով 4-րդն է։ […]
Ավելին
«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» միանգամից երեք ֆուտբոլիստների ծառայություններով, գրում է La Gazzetta dello Sport-ը։ Աղբյուրի համաձայն` թուրինյան գրանդը պատրաստ է ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպան Էդերսոնին, նիգերիացի վինգեր Ադեմոլա Լուքմանին և իտալացի հարձակվող Մատեո Ռետեգիին։ «Բիանկոներին» 27-ամյա Լուքմանի տրանսֆերի հարցում արդեն մի քանի անգամ հարցում է ուղարկել «Ատալանտային»։ Ինչպես նրան, այնպես Էդերսոնին ձեռք բերելու համար, «Յուվենտուսը» […]
Ավելին
1 2 3 35

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025