Անգլիայի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Ասթոն Վիլային»։ «Զինագործներից» մեկական գոլ խփեցին Գաբրիելը, Մարտին Սուբիմենդին, Լեանդրո Տրոսարն ու Գաբրիել Ժեզուսը։ Հյուրերից աչքի ընկավ Օլի Վոթկինսը։ Լոնդոնյան գրանդը 45 միավորով մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է։ «Ասթոն Վիլան», որը բոլոր մրցաշարերի նախորդ 11 խաղերում հաղթել էր, 39 միավորով երրորդն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Ասթոն Վիլան» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Չելսիին»։ «Ազնվականներն» առաջին խաղակեսում ունեին խաղային լուրջ առավելություն ու նախքան ընդմիջում` 37-րդ րոպեին, Ժոաո Պեդրոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Երկրորդ խաղակեսում հակառակ պատկերն էր, ու հանդիպումն արդեն Ունայի Էմերիի գլխավորած թիմի թելադրանքով էր անցնում։ Բիրմինգհեմից ժամանած հյուրերը 63-րդ րոպեին […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Ասթոն Վիլան» տնային խաղում 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց Մորգան Ռոջերսը, «կարմիր սատանաների» գոլը խփեց Մատեուս Կունյան։ Ունայի Էմերիի գլխավորած թիմը բոլոր մրցաշարերում 10-րդ անընդմեջ հաղթանակը տարավ։ «Վիլան» 36 միավորով երրորդ տեղում է, «Յունայթեդը»` 26 միավորով 7-րդ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Մանունիական գրանդից դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, որը 19 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։ «Սիթին» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Արսենալն» ունի 36 միավոր, սակայն «զինագործներն» այս […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արսենալին»։ 36-րդ րոպեին Ունայի Էմերիի գլխավորած թիմից հաշիվը բացեց Մեթի Քեշը, իսկ 52-րդ րոպեին «զինագործներից» աչքի ընկավ Լեանդրո Տրոսարը։ Թվում էր, թե կողմերը կբաժանվեն խաղաղությամբ, բայց Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը 90+5-րդ րոպեին Էմիլիանո Բուենդիայի ջանքերով թրիլերային հաղթանակ կորզեց։ Դարպասի գրավումից անմիջապես հետո գլխավոր մրցավար […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Ասթոն Վիլային»։ Մերսիսայդյան գրանդից մեկական գոլ են խփել Մոհամեդ Սալահն ու Ռայան Գրավենբերխը։ Արնե Սլոթի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայի նախորդ չորս խաղերում պարտվել էր։ «Լիվերպուլը» 18 միավորով երրորդ տեղ է բարձրացել։ «Վիլան» 15 միավորով 11-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Նյուքասլը» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» վինգեր Ջեյքոբ Ռեմզիին, հաղորդում է «կաչաղակների» պաշտոնական կայքը։ Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդովում։ Transfermarkt-ի տվյալներով` «Նյուքասլն» անգլացի ֆուտբոլիստի տեղափոխության համար Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին վճարել է 45,15 միլիոն եվրո։ 24-ամյա վինգերը «Վիլայի» սան էր, որի համակարգում էր 2007 թվականից։ Նա ակումբի հիմնական թիմում 167 խաղում 17 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայից միանգամից 9 ակումբ եվրագավթային ուղեգիր է նվաճել։ Առաջնությունից լավագույն 5 թիմերը` «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Չելսին» հանդես կգան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր է նվաճել նաև Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը»։ «Ասթոն Վիլան» և Անգլիայի նորընծա գավաթակիր «Քրիսթալ Փելասը» կխաղան Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցեց «Մանչեսթեր Յունութեդի» դեմ։ Խաղում վճռորոշ եղավ 71-րդ րոպեին Մարկ Կուկուրելիայի խփած գոլը. «թոշակառուները» հաղթեցին 1:0 հաշվով։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմը 66 միավորով բարձրացավ չորրորդ տեղ։ Նույնքան միավոր ունեն նաև երրորդ տեղը զբաղեցնող «Նյուքասլն» ու 5-րդ տեղում գտնվող «Ասթոն Վիլան»։ «Նյուքասլն» այս տուրում դեռ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Ասթոն Վիլան» սեփական դաշտում մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Հանդիպման մեծ մասում Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Ունայի Էմերիի գլխավորած թիմից աչքի ընկան Էզրի Կոնսան ու Բուբակար Կամարան։ «Ասթոն Վիլան» միավորների քանակը հասցրեց 66-ի, բարձրացավ Չեմպիոնների լիգայի գոտի ու չորրորդ տեղում է։ «Տոտենհեմը» 38 միավորով 17-րդն է։ […]
Ավելին
1 2 3 21

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025