Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Պրահայի «Սպարտան» հյուրընկալվլեիս մրցել է ղազախական «Ակտոբեի» դեմ։ Չեխական ակումբն անսպասելի պարտություն է կրել` 1:2 հաշվով։ Տանտերերին հաղթանակ պարգևեցին Դանիել Սոզահի ու Օրալխան Օմիրտաևի խփած գոլերը։ «Սպարտայից» 90-րդ րոպեին աչքի ընկավ Վելկո Բիրմանչևիչը։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ այս դիմակայության հաղթողը […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է ղազախական «Ատկոբեին»։ Լեհաստանի գավաթակրի միակ ու հաղթական գոլը 25-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը մրցակցի դարպասը գրավել է հեռահար անզուգական հարվածով։ Բիչախչյանը փոխարինվել է 64-րդ րոպեին։ Նշենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայում» խփել է առաջին գոլը։ […]
Ավելին
Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Վարշավայի «Լեգիան» սեփական դաշտում մրցում է ղազախական «Ակտոբեի» դեմ։ Լեհական ակումբից 25-րդ րոպեին հեռահար ֆանտաստիկ հարվածով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը բացեց հաշիվը։ 26-ամյա ֆուտբոլիստը «Լեգիայում» պաշտոնական խաղերում խփեց առաջին գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Լեհաստանի գավաթակիր Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, մրցաշարի այդ փուլում կմրցի ղազախական «Ակտոբեի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին Վարշավայում, պատասխան խաղը` հուլիսի 17-ին Ղազախստանում։ Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Legia […]
Ավելին
Ղազախստանի առաջնության 30-րդ տուրում «Ակտոբեն» սեփական հարկի տակ ընդունել է «Օկժետպեսին»։ Հանդիպման 38-րդ րոպեին տանտերերեի կազմում գոլի հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզզելին՝ հաշիվը դարձնելով 1։1։
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզզելին այսօր նշում է իր 35-րդ տարեդարձը։ Interfootball-ի ողջ անձնակազմը շնորհավորում է մեր ընտրանու կիսապաշտպանին՝ մաղթելով նորանոր հաջողություններ։ Մարկոսն ընթացիկ մրցաշրջանում «Ակտոբեի» կազմում մասնակցել 7 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023