Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկել են Ունայի Էմերիի ու Յուրգեն Կլոպի տարբերակները, իր յութուբյան ալիքում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Շատ հարցեր են եղել Ունայի Էմերի վերաբերյալ, բայց «Ռեալը» նոր գլխավոր մարզչի ընտրության գործընթացը դեռ չի սկսել։ Դրա համար որոշ ժամանակ է հարկավոր։ «Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտն Ալվարո Առբելոային աշխատելու հնարավորություն կտա։ Ակնհայտ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախեց «Մոնակոյին»։ «Արքայական» ակումբից տպավորիչ հանդիպում անցկացրեց Վինիսիուսը` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դուբլ ձևակերպեց Կիլիան Մբապեն, աչքի ընկան նաև Ֆրանկո Մաստանտուոնոն ու Ջուդ Բելինգեմը, իսկ մրցակցի պաշտպան Թիլո Կերերը գրավեց սեփական դարպասը։ Մոնեգասկյան ակումբի հեղինակության գնդակը խփեց […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։ «Արքայական» ակումբի հաղթական գոլերը խփեցին Կիլիան Մբապեն ու Ռաուլ Ասենսիոն։ «Լոս բլանկոսը» նոր գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոայի գլխավորությամբ առաջին հաղթանակը տարավ։ Մադրիդյան գրանդը նախորդ երկու խաղերում պարտվել էր «Բարսելոնային» (2:3) և Սեգունդան ներկայացնող «Ալբասետեին» (2:3)` չկարողանալով նվաճել Իսպանիայի Սուպերգավաթն ու դուրս […]
Ավելին
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով սենսացիոն ու թրիլերային պարտություն կրեց Սեգունդան ներկայացնող «Ալբասետեից»։ Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին մեկական գոլով. տանտերերից 42-րդ րոպեին հաշիվը բացեց Խավի Վիլյարը, իսկ «արքայական» ակումբից 45+3-ին պատասխան գոլը խփեց Ֆրանկո Մաստանտուոնոն։ 82-րդ րոպեին Խեֆտեն խփեց «Ալբասետեի» երկրորդ գոլը, բայց 90+1-ին Գոնսալո Գարսիան նորից վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն ակումբի` Վալդեբեբասի մարզաբազայի մոտակայքում պաստառ են փակցրել, որի վրա գրված է. «Զիզու, նավը խորտակվում է, վերադարձի՛ր»։ Երկրպագուները պաստառը փակցրել են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Չաբի Ալոնսոյի հեռացման ու նրա փոխարեն Ալվարո Առբելոայի նշանակման օրը` հունվարի 12-ին։ Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-18 և 2019-21թթ. մարզել է «Ռեալը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 11 տիտղոս է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ չէին ընդունում ակումբի նախկին գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի գաղափարները, տեղեկացնում է ESPN-ը։ Խոսքը, մասնավորապես, Վինիսիուսի, Ջուդ Բելինգեմի և Ֆեդերիկո Վալվերդեի մասին է։ Բասկ մասնագետը ոչ հրապարակային կոնֆլիկտ ուներ Բելինգեմի հետ։ Նրանք երկուսն էլ հերքում էին եղելությունը, բայց աղբյուրը հաստատում է, որ մարզիչն ու ֆուտբոլիստը տարաձայնություններ ունեին։ Ստեղծված իրավիճակում «արքայական» […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Առբելոան խոսել է ակումբի մասին, հայտնում է As-ը։ «Այս ակումբը հաղթանակների համար է ստեղծվել։ «Ռեալի» ԴՆԹ-ն հաղթանակն է։ Դրա շնորհիվ պահարանները մենք լցրել ենք տիտղոսներով։ Ամենակարևորն այն է, որ այդ արժեքները ես սովորել եմ հանդերձարանում։ Դրանք իմ մոլուցքն են»,- նշել է 42-ամյա մասնագետը։ Առբելոան հունվարի 12-ին «Ռեալի» գլխավոր մարզչի […]
Ավելին
Ալվարո Առբելոան նշանակվել է Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ, հաստատում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 42-ամյա մասնագետը 2018 թվականից աշխատում է «լոս բլանկոսի» համակարգում։ Նա 2022-25թթ. մարզել է «Ռեալի» Մ19 թիմը, իսկ նախորդ տարվա հուլիսին նշանակվել է ակումբի երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ։ Առբելոան մադրիդյան գրանդում փոխարինել է […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» համակարգից միանգամից երեք ֆուտբոլիստներ ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվաք են ստացել։ Relevo-ն գրում է, որ օրեր առաջ 16-ամյա կենտրոնական պաշտպան Խոան Մարտինեսը «արքայական» ակումբի հիմնական թիմի հետ մարզվելիս է վնասվածքը ստացել։ Պատանի ֆուտբոլիստը «Ռեալի» հետ մեկնել էր ԱՄՆ-ը` մասնակցելու ուսումնամարզական հավաքի։ Իսպանական գրանդի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շատ գոհ է եղել նրա խաղից […]
Ավելին
«Ռեալ Մադրիդն» սկսել է գլխավոր մարզչի տարբերակներ դիտարկել, եթե Կառլո Անչելոտին հեռանա զբաղեցրած պաշտոնից։ Ինչպես հայտնում է El Nacional-ը, «Պապա Կառլոյին» փոխարինելու թեկնածուներն են Ռաուլը («Կաստիլիա»), Ալվարո Առբելոան («Ռեալ Մադրիդ Մ-19»), Խաբի Ալոնսոն («Բայեր Լևերկուզեն»), Յուլիան Նագելսմանը («Բավարիա») և Թոմաս Տուխելը։ Նշենք, որ Անչելոտիի և «արքայական» ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025