Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Վրաստանի թիմի դեմ հանդիպումների Հայաստանի ազգային հավաքականը մոտենում է լուրջ կորուստներով։ Հրապարակաված հայտացուցակից վնասվածքների պատճառով բացակայում են «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Հովհաննես Հարությունյանը, շվեդական «Բրոմապոյկարնայի» պաշտպան Անդրե Չալըշըրը, արգենտինական «Խիմնասիայի» վինգեր Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էլ ընտանեկան խնդիրների պատճառով […]
Ավելին
ՀՖՖ պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային հանդիպումների համար։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արսեն Բեգլարյան  («Վան»), Հենրի Ավագյան  («Արարատ-Արմենիա»)։ Պաշտպաններ – Վարազդատ Հարոյան(«Փյունիկ»), Հովհաննես Համբարձումյան («Նոա»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա» Ռուսաստան), […]
Ավելին
«Նոան» ընկերական հանդիպում կանցկացնի Վրաստանի նախորդ մրցաշրջանի չեմպիոն Քութայիսի «Տորպեդոյի» հետ, հայտնում է հայկական թիմի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը կկայանա մարտի 20-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» ստադիոնում` 16:00-ից սկսած։ Հիշեցնենք, որ Հայաստանի ու Վրաստանի ազգային հավաքականները միմյանց դեմ մրցելու են Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների փլեյ-օֆֆ-ում։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա մարտի 20-ին Երևանում, պատասխան խաղը` […]
Ավելին
«Հայկական առաջին ճակատ (FAF) և «Կարմիր արծիվներ» (Red Eagles) երկրպագուական միավորումները սոցցանցերում համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և անդրադարձել Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների Հայաստան – Վրաստան անցումային հանդիպման տոմսերի շուրջ ստեղծված իրավիճակին. «Հայաստան-Վրաստան խաղի տոմսերը` սակարկման առարկա։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գնում է կեղտոտ ճանապարհով մեծ սադրանքի` փորձ անելով Հայաստանի հավաքականի ֆան շարժումների հասանելիք տոմսերը […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը վնասվածքի պատճառով չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի` Վրաստանի թիմի դեմ Ազգերի լիգայի խաղարկության B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի հանդիպումներին։ «Матч ТВ»-ի հաղորդմամբ` 24-ամյա ֆուտբոլիստի` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Կռիլյա Սովետովի» դեմ խաղի (1:1) 69-րդ րոպեին ստացած վնասվածքն սպասվածից լուրջ է։ Սպասվում է, որ հայ կիսապաշտպանը խաղադաշտից կբացակայի նվազագույնը մեկ ամիս, հավանական […]
Ավելին
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը որակազրկման վտանգի տակ է, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը` հանդես գալով պաշտոնական հայտարարությամբ. «ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի Հայաստան – Ֆարերյան կղզիներ հանդիպման ընթացքում երկրպագուների որոշ խմբերի պահվածքի հետևանքով Հայաստանում ՈՒԵՖԱ-ի միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող միակ մարզադաշտը՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը, գտնվում է ՈՒԵՖԱ-ի հատուկ մոնիթորինգի տակ: ՈՒԵՖԱ-ի եզրակացության համաձայն՝ նմանատիպ […]
Ավելին
Ազգերի լիգայի B/C դիվիզիոնների անցումային փլեյ-օֆֆ-ի Վրաստան-Հայաստան հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են ընդամենը 6 ժամում, հայտնում է Վրաստանի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը հաստատում է նաև Tktge կայքը, որի միջոցով կայացել է տոմսերի վաճառքը։ Վրաստան – Հայաստան հանդիպումը կայանալու է Թիբիլսիի Բորիս Պայչաձեի անվան 55 հազար հանդիսական տեղավորող «Դինամո Արենա» ստադիոնում մարտի 23-ին։ Դա լինելու […]
Ավելին
Ազգերի լիգայի 2025/26 խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի երկրորդ տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականն Արմավիրում մրցեց Ղազախստանի թիմի դեմ։ Արտակ Ադամյանի գլխավորած թիմը Սվետլանա Կարագյոզյանի և Օքսաննա Պիզլովայի գոլերի շնորհիվ հաղթեց 2:0 հաշվով։ Հայաստանի հավաքականը միավորների քանակը հասցրեց 6-ի և գլխավորում է երրորդ խմբի մրցաշարային աղյուսակը։ Մրցաշարի առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները 6:1 հաշվով ջախջախել էին […]
Ավելին
Ազգերի լիգայի 2025/26 խաղարկության C դիվիզիոնի երրորդ խմբի առաջին տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականն Արմավիրում մրցեց Լիխտենշտայնի թիմի դեմ։ Հայ ֆուտբոլիստուհիները շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 6:1 հաշվով։ Արտակ Ադամյանի գլխավորած թիմից հեթ-տրիկ ձևակերպեց Լարա Կազանջյանը, մեկական գոլ էլ խփեցին ավագ Մարալ Արթինը, Օքսաննա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։ Հյուրերից աչքի ընկավ Կատարինա Ռիշը։ Նշենք, որ կանանց […]
Ավելին
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդե Դեշամը պաշտոնապես հաստատել է, որ աշխարհի 2026 թ. առաջնությունից հետո լքելու է պաշտոնը։ «Այստեղ չեմ հայտարարություններ անելու համար, բայց դա լինելու է 2026 թվականին։ Հավաքականը մարզում եմ 2012 թվականից, իսկ գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թ. աշխարհի առաջնությունից հետո, իսկ դրանից հետո` վերջ։ Ինչ-որ պահի պետք է ավարտել։ Իմ […]
Ավելին
1 3 4 5 6 7 41

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023