«Լայպցիգի» հարձակվող Բենյամին Շեշկոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է անգլիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Transfermarkt-ի տվյալներով` «Կարմիր սատանաները» սլովենացի ֆուտբոլիստի տրանսֆերը գնել են 76,5 միլիոն եվրոյով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով` գործարքի արժեքը կարող է հասնել մինչև 85 միլիոն եվրոյի։ Բենյամին Շեշկոն «Լայպցիգում» հանդես էր գալիս […]
Ավելին
ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսը» ձեռք է բերել «Տոտենհեմի» ավագ Հին Մին Սոնին, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համաձայնագրում առկա է այն ևս երկու տարով երկարաձգելու հատուկ կետ։ Transfermarkt-ի տվյալներով` հարավկորեացի վինգերի տեղափոխության համար «Լոս Անջելեսը» վճարել է 22 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է […]
Ավելին
«Չելսիի» կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլը տեղափոխվել է «Էվերթոն», հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «իրիսներն» անգլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել են 28,65 միլիոն եվրո։ 26-ամյա կիսապաշտպանը «Չելսիում» էր 2024 թ. հուլիսից, 36 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]
Ավելին
«Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարին կտեղափոխվի «Միլան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներին» համաձայնեցրել է ալբանական ծագում ունեցող շվեյցարացի ֆուտբոլիստի տրանսֆերն ու նրա տեղափոխության համար կվճարի 39 միլիոն եվրո։ 23-ամյա կիսապաշտպանը ցանկանում էր տեղափոխվել միայն «Միլան»։ «Բրյուգեն» ընդունել է իտալական գրանդի շահավետ առաջարկն ու թույլ տվել Յաշարիին մեկնել Միլան` բուժզննում անցնելու։ Transfermarkt-ի տվյալներով` այս գործարքը կդառնա […]
Ավելին
«Բավարիան» ձեռք է բերել «Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասին, հայտնում է մյունխենյան գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Նոր ակումբում Դիասը հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` կոլումբացի ֆուտբոլիստի տրանսֆերը «ռեկորդ մայսթերը» գնել է 70 միլիոն եվրոյով։ Գործարքը դարձել է «Բավարիայի» պատմության մեջ երրորդ […]
Ավելին
«Ռոման» գնել է «Ֆլամենգոյի» պաշտպան Վեսլիի տրանսֆերը, հայտնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «ջալոռոսին» 21-ամյա պաշտպանի տեղափոխության համար 25 միլիոն եվրո է վճարել։ Վեսլին «Ֆլամենգոյում» 136 խաղում 4 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ 2025 թ. մարտից հրավիրվում է Բրազիլիայի ազգային հավաքական, […]
Ավելին
«Ցրվենա Զվեզդան» պայմանագիր է ստորագրել «Ինտերի» հարձակվող Մարկո Առնաուտովիչի հետ, հայտնում է Սերբիայի չեմպիոնի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը երկու տարով է և կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` 36-ամյա ֆուտբոլիստը միլանյան գրանդը լքել է անցճար։ Ավստրիացին «ներաձուրիի» կազմում հանդես է եկել նախ 2009/10 մրցաշրջանում, ապա 2023-25 թթ., 65 խաղում խփել է 14 գոլ, […]
Ավելին
«Նոան» «Սոչիից» գնել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի տրանսֆերը, հայտնում է հայկական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա «99» համարի մարզաշապիկով։ Transfermarkt-ի տվյալներով` Հայաստանի չեմպիոնը Հարությունյանի տեղափոխության համար ռուսական ակումբին վճարել է 200 հազար եվրո։ Հովհաննես Հարությունյանը […]
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոն» գնել է «Վիլյառեալի» վինգեր Ալեքս Բաենայի տրանսֆերը, հաղորդում է «ռոխիբլանկոսի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի մինչև 2030 թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` մադրիդյան գրանդը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 45 միլիոն եվրո։ Այս գործարքը «Վիլյառեալի» պատմության մեջ տրանսֆերի ամենաթանկ վաճառքն է դարձել և գերազանցել Սեդրիկ Բակամբուի ռեկորդը։ […]
Ավելին
«Ունիվերսիտատեա Կռայովայի» կիսապաշտան Տակուտո Օշիման կարիերան կշարունակի «Նոայում», հաղորդում է ռումիանական ակումբի մամուլի ծառայությունը։ Transfermarkt-ի տվյալներով` Հայաստանի չեմպիոնը ճապոնացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 500 հազար եվրո։ Այդ գործարքը դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2010 թ. հունվարին, երբ «Բանանցը» (խմբ.` ներկայում «Ուրարտու») սերբ պաշտպան Դարկո Լովրիչի տեղափոխության […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023