Սլովալիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դառնալու է 26-րդ հայ ֆուտբոլիստը, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգային եզրափակիչ հատվածին։ Հայ ֆուտբոլիստների շրջանում ամենաշատ հանդիպումների քանակով բացահայտ առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա մրցաշարում 62 խաղում խփել է 7 գոլ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մրցաշարին մասնակցել է չորս տարբեր ակումբների` Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 2024/25 մրցաշրջանում գործող չեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական մարզադաշտում մրցեց «Լեչեի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման հենց սկզբից ունեին խաղային առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից գոլերը խփեցին Մատեո Դարմիանն ու Հական Չալհանօղլուն։ «Ինտերի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, միլանյան գրանդը նոր մեկնարկած մրցաշրջանում տարավ […]
Ավելին
Միլանի «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում մրցեց իտալական Բ սերիան ներկայացնող «Պիզայի» դեմ։ «Ներաձուրիները» մինչև 90+7-րդ րոպեն անակնկալ պարտություն էին կրում, սակայն կարողացան Յան Բիսեկի խփած գոլի շնորհիվ խուսափել պարտությունից։ «Պիզայի» գոլը 45-րդ րոպեին խփել է Գաբրիելե Պիչինինին։ Միլանյան ակումբի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ […]
Ավելին
Անվանի մասնագետ Միրչա Լուչեսկուն կարող է գլխավորել Ռումինիայի հավաքականը։ GSP-ն գրում է, որ 79-ամյա մասնագետը մոտ է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համաձայնության հասնելուն։ Հաղորդվում է, որ այդ երկրի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Էդվարդ Յորդանեսկուն ու նրա օգնականները որոշել են հրաժարական տալ ու չշարունակել համագործակցությունը։ Ֆեդերացիան ցանկացել է գլխավոր մարզիչ նշանակել լեգենդար նախկին ֆուտբոլիստ Գեորգիի Հաջիին, […]
Ավելին
Իտալական Ա սերիանի չեմպիոն «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և Չեզենայում ընկերական խաղում 3:0 հաշվով հաղթել է իսպանական Լա լիգայում հանդես եկող «Լաս Պալմասին»։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 37-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Մեհդի Թարեմիին։ Նշենք, որ Մխիթարյանն այդ խաղում եղել է […]
Ավելին
Միլանի «Ինտերը» շարունակում է պատրաստվել 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Իտալիայի չորրորդ դիվիզիոնը` Դ սերիան, ներկայացնող «Պերգոկրեմա» ակումբին։ «Ներաձուրիների» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը 34-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել թիմի նորեկ Մեհդի Թարեմին։ Հայ ֆուտբոլիստը դաշտում անցկացրել է 80 րոպե։ Սիմոնե Ինձզագիի թիմից մեկ […]
Ավելին
Capology հարթակը, որը մասնագիտացած է համաշխարհային ֆուտբոլում թափանցիկության բարձրացմանը ու ֆուտբոլիստների աշխատավարձերի ներկայացմանը, հրապարակել է իտալական Ա սերիայում հանդես եկող ֆուտբոլիստների աշխատավարձերի չափը։ Ըստ հարթակի` Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարկերը վճարելուց հետո վաստակում է տարեկան 3,8 մլն եվրո աշխատավարձ։ Այդ ցուցանիշով հայ ֆուտբոլիստը «ներաձուրիների» 10-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ Միլանյան ակումբում ամենաշատը վաստակում է […]
Ավելին
Միլանի «Ինտերն» սկսել է միջմրցաշրջանային հատվածը, որի շրջանակում առաջին ընկերական խաղում կմրցի շվեյցարական «Լուգանոյի» դեմ։ Հանդիպումը մեկնարկելու է Երևանի ժամանակով 20:30-ին։ «Ներաձուրիների» մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Իտալիայի գործող չեմպիոնը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով. Դարպասապահ – Խոսեպ Մարտինես Պաշտպաններ – Յան Բիսեկ, Կառլոս Ավգուստո, Ֆռանչեսկո Ստանտե, Ալեսանդրո Ֆոնտանառոսա […]
Ավելին
Միլանի «Ինտերն» այսօր` հուլիսի 13-ին, վերսկսել է մարզումները և պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Ներաձուրիներին» է միացել նաև Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան ու ավագ Հենրիխ Մխիթարյանը։ 35-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել և մասնակցել մարզմանը։ Միլանյան ակումբը միջմրցաշրջանային հատվածում կանցկացնի 6 ընկերական հանդիպում և կմրցի «Լուգանոյի» (հուլիսի 17), «Պրեգոլետեզեի» (հուլիսի 22), «Լաս […]
Ավելին
Հայաստանի հավաքականի և հունգարական «Ֆերենցվարոշի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը սոցցանցերում լուսանկար է հրապարակել, որտեղ նա «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ։ Սևիկյանը լուսանկարին կցել է նաև «Լեգենդ» բառը։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի նախկին ավագն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025