«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին դժգոհել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման մրցավարությունից. «Համաձայն եմ մարզչի հետ. բոլոր վիճահարույց դրվագներում մրցավարը մրցակցի օգտին էր որոշում կայացնում։ Սա առաջին դեպքը չէ, երբ մեզ հետ նման կերպ է վարվում այս մրցավարը, ու կարծում եմ` ՈՒԵՖԱ-ն պետք է ուշադրություն դարձնի կատարվածին։ Կան բաներ, որոնք չեմ հասկանում ու դրանք […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բարսելոնայի» նկատմամբ 4:3 հաշվով տարած թրիլերային հաղթանակից հետո սոցցանցերում գրառում է արել. «Մենք հավատացինք մինչև վերջ ու ներդրեցինք ամեն ինչ։ Միավորված էինք` ինչպես մեկ թիմ։ Երկրպագուների հետ էինք, որոնք մեզ ամեն վայրկյան առաջ էին մղում։ Անհատավալի զգացողություններ են»,- գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը։ Հիշեցնենք, որ «ներաձուրին» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կողմերը գրանցել էին 3:3 հաշիվը։ Պատասխան հանդիպումն անցավ էլ ավելի թրիլերային պայքարում, որի հիմնական ժամանակը նույնպես 3:3 հաշվով ավարտվեց։ Առաջին խաղակեսից հետո «ներաձուրին» Լաուտարո Մարտինեսի ու Հական Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ «Բլաուգրանան» երկրորդ կեսի […]
Ավելին
Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնա» – «Ինտեր» (3:3) Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում ամենաշատ տարածություն հաղթահարած ֆուտբոլիստն է, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Ինտերի» կիսապաշտպանը Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում կայացած խաղում անցել է 12,1 կիլոմետր։ Այդ ցուցանիշով երկրորդը միլանյան գրանդի մեկ այլ կիսապաշտպան Նիոլո Բարելան է, որը վազել է 12 կմ։ Եռյակը եզրափակել է «Բարսելոնայի» կիսապաշտպան […]
Ավելին
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման (3:3) մասին. «Դիտելու համար խելահեղ խաղ էր, բայց ֆուտբոլիստների համար բարդ էր։ Մենք մեր լավագույն խաղը ցույց տվեցինք, բայց սա ֆուտբոլ է. կարող է նաև այսպես լինել։ Երկու գնդակի առավելություն ունեինք, բայց չէինք մտածում, թե արդեն հաղթել ենք։ «Բարսելոնան» հզոր ճնշում […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» ու «Ինտերը» թրիլերային ոչ-ոքի (3:3) գրանցեցի։ Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը 75-րդ րոպեին գոլ խփեց, սակայն չնչին խաղից դուրս իրավիճակի պատճառով գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը չեղարկեց դարպասի գրավումը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու «Ինտերը»։ Թրիլերային պայքարում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց գերգոլառատ ոչ-ոքի` 3:3: Հանդիպումը շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 30-րդ վայրկյանին հյուրերի հարձակվող Մարկուս Թյուրամը կրնկով կատարած ֆանտաստիկ հարվածով բացեց հաշիվն ու առաջ մղեց «Ինտերին»։ 21-րդ րոպեին Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը զարգացրեց […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Միլանը» մրցեց «Ինտերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշիվը։ Պատասխան խաղում «Միլանը» ֆանտաստիկ հանդիպում անցկարցեց և 3:0 հաշվով հաղթեց «Ինտերին»։ Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լուկա Յովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։ «Ինտերի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այսպիսով, «ռոսոներին» […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ջուզեպե Մեացա» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Ինտերն» ու «Միլանը»։ Դիմակայության առաջին խաղում գրանցվել է 1:1 հաշիվը։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ նեկնարկային կազմերով.
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 33-րդ տուրում «Բոլոնիան» սեփական դաշտում մրցեց «Ինտերի» դեմ։ Լարված պայքարում «ռոսոբլիուն» հաղթեց 1:0 հաշվով։ Վինչենցո Իտալիանոյի գլխավորած թիմից 90+4-րդ րոպեին շրջադարձ ֆանտաստիկ հարվածով հաղթանակ պարգևեց Ռիկարդո Օրսոլինին։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 65-րդ րոպեին։ «Բոլոնիան» վաստակեց 60 միավոր և բարձրացավ չորրորդ տեղ։ «Ինտերը» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025