Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի «Արարատ» – «Գանձասար» հանդիպումը «Հայկական առաջին ճակատ» (FAF) երկրպագուական շարժման բողոքի ակցիայից հետո ընդհատվել է և անավարտ մնացել։ FAF-ի մամուլի ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ. «ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջի ձևավորման մեկնարկից ի վեր մենք հիմնավորել ու հիմնավորում ենք վերջիններիս տեղական ֆուտբոլի ամբողջական ձախողման բոլոր ասպեկտները և ահազանգում օր առաջ ՀՖՖ […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» նոր սպորտային տնօրեն է նշանակվել բրազիլացի Ռաֆայել Բրակալին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նախկին դարպասապահը ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անցկացրել է Պորտուգալիայի առաջնությունում, 262 խաղից 76-ում դարպասը պահել անառիկ։ Նա պորտուգալական ակումբներից հանդես է եկել «Նասիոնալի», «Արոկայի», «Բոավիշտայի», «Օլյանենսեի» և «Պորտուի», ինչպես նաև հունական «Պանտեոլիկոսի» ու բրազիլական «Պաուլիստայի» կազմում։ 43-ամյա ֆունկցինոերը 2023-25 թթ. եղել […]
Ավելին
Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ուրարտուն» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։ Համառ պայքարում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։ «Ուրարտուի» հաղթական գոլերը խփեցին թիմի նորեկներ, բրազիլացի վինգեր Բրունո Միշելը և Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։ Նոմինալ տանտերերից աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը։ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 41 միավորով երկրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան» 35 միավորով` 4-րդ։ Հ․Գ․ […]
Ավելին
Փետրվարի 25-ին ավելի քան երկու ամսվա դադարից հետո վերսկսվել է Fastex Պրեմիեր լիգան, որի 20-րդ տուրում «Նոան» մրցակցի դաշտում մրցել է «Վեսթ Արմենիայի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «Նոան» ունեցել է տոտալ առավելություն և մրցակցին ջախջախել 4:0 հաշվով։ Ռուի Մոտայի գլխավորած թիմից դուբլ է գրանցել ալբանացի վինգեր Էրալդո Չինարին, մեկական գոլ էլ խփել են Արտակ Դաշյանն […]
Ավելին
Հայկ Զաքարյանը նշանակվել է Կապանի «Գանձասարի» սպորտային գծով փոխնախագահ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Զաքարյանն իր ֆուտբոլային ուղին սկսել է Interfootball հարթակում և վարել հեղինակային «Ֆավորիտներ» ու «Լեգենդներ» հաղորդաշարերը։ Այնուհետև նա դարձել է ֆուտբոլային գործակալ և հայտնի է ճապոնական ու կորեական ֆուտբոլում իր սերտ կապերով։ Ֆունկցիոները, բացի ֆուտբոլային գործունեությունից, ունի նաև ֆինանսական վերլուծաբանի, կինոսցենարիստի, ինչպես […]
Ավելին
«Ուրարտուի» հարձակվող Իվան Իգնատևը կարիերան կշարունակի Ալժիրը ներկայացնող «Կաբիլիայում», հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ աղբյուրի` կողմերը պայմանավորվել են ռուս ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում։ Իվան Իգնատևը 2024 թ. հուլիսին էր տեղափոխվել «Ուրարտու», 19 խաղում խփել 13 գոլ, կատարել 5 ասիստ։ Նա Fastex Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն է։ Նշենք, որ «Կաբիլիան» Ալժիրի ընթացիկ առաջնությունում […]
Ավելին
ՀՖՖ-ն պաշտոնական կայքում ներկայացրել է Fatsex Պրեմիեր լիգայի ձևաչափում փոփոխություններ կատարելու առաջարկ։ «Հաշվի առնելով վերջին մրցաշրջանների արդյունքները, հիմք ընդունելով ՀՖՖ ռազմավարությամբ հաստատված նպատակները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջարկում է Հայաստանի Պրեմիեր լիգայի անցկացման ձևաչափում կատարել փոփոխություններ: Հայաստանի Պրեմիեր լիգայում և Առաջին խմբում հանդես եկող ակումբներին առաջարկվում է քննարկել նոր ձևաչափը և իրենց առաջարկությունները ներկայացնել ՀՖՖ մինչև […]
Ավելին
«Փյունիկը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև ստորագրված համաձայնագրի մանարամասները չեն հաղորդվում։ Բոպեսուի նախորդ ակումբը լիտվական «Ժալգիրիսն» էր, որի կազմում հանդես էր գալիս 2021 թ. փետրվարից, 159 խաղում խփել 7 գոլ, կատարել 28 ասիստ։ Նա ակումբի հետ երեք անգամ դարձել է Լիտվայի չեմպիոն, մեկական անգամ էլ` […]
Ավելին
Պորտուգալական «Սանտա Կլառայի» վինգեր Բրունո Ալմեյդան մրցաշրջանի երկրորդ հատվածում կխաղա Հայաստանի փոխչեմպիոն «Նոայում», հայտնում է Transfermarkt-ը։ Ըստ աղբյուրի` «Նոան» մինչև 2025 թ. հունիսի 30-ը վարձակալել է 28-ամյա ֆուտբոլիստին։ Հայկական թիմը դեռ պաշտոնապես չի հաստատել Ալմեյդայի տեղափոխությունը։ Ալմեյդան 2023 թ. հուլիսից հանդես է գալիս Պորտուգալիայի առաջնության «Սանտա Կլառա» ակումբում, 73 խաղում խփել 17 գոլ, կատարել 8 […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. աշխարհի լավագույն ակումբների ցանկը։ Ցանկում տեղ են գտել գտել նաև հայկական չորս ակումբներ` «Նոան» (153-րդ տեղ, 121 միավոր), «Փյունիկը» (277-րդ տեղ, 82 միավոր), «Արարատ-Արմենիան» (311-րդ տեղ, 77 միավոր) և «Ուրարտուն» (367-րդ տեղ, 66 միավոր)։ Ցանկում, ընդհանուր առմամբ, տեղ են գտել 700 ակումբ։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023