Իտալական Ա սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային»: Ֆլորենցիայում կայացած հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել՝ 0:0: Թուրինյան թիմը մեկնարկած առաջնությունում առաջին միավորներն է կորցնում՝ վաստակելով 7-րդը: «Մանուշակները» վաստակում են առաջին միավորը 2 պարտություններից հետո, նրանք այժմ վերջին հորիզոնականում են:
Ավելին
«Բավարիայի» նախկին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին պաշտոնապես դարձել է «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ: «Մանուշակները» հաստատել են, որ 36-ամյա ֆրանսիացու հետ կնքվել է պայմանագիր, Ռիբերին «Բավարիայից» հեռանացել է ազատ խաղացողի կարգավիճակով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռիբերիի պայմանագիրը նախատեսված կլինի 2 տարով, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո: Վաղը՝ օգոստոսի 22-ին կկայանա Ռիբերիի շնորհանդեսը:
Ավելին
Անվանի Ֆրանկ Ռիբերին դիտարկում է կարիերան շարունակելու տարբերակները: Sky Sports-ը հայտնում է, որ ռուսական «Դինամոն» և «Սպարտակը» արդեն իսկ առաջարկներ են արել ֆրանսիացուն: Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստի հետ բանակցություններ է վարում նաև «Ֆիորենտինան»:
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023