Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ջեմոային»։ Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (32 գոլ) Հենրիխ Մխիթարյանը, որը 31-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին ասիստը` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից 70-րդ րոպեին աչքի ընկավ նաև Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում մրցում է «Ջենոայի» դեմ։ 31-րդ րոպեին «ներաձուրիից» հիանալի գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը` օգնելով մրցակցի դարպասը գրավել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում առաջին ասիստը գրանցեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Սասուոլոյի» դեմ Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում (5:0) «Ինտերի» պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոն 3 ասիստ է կատարել ու մոտ էր «Միլանի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինիոյի ռեկորդը կրկնելուն, հայտնում է Transfermarkt-ը։ Դիմարկոն արդեն 13 արդյունավետ փոխանցում է կատարել, ինչը 24 խաղից հետո Իտալիայի առաջնության պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է։ 14 գոլային փոխանցումով 24 խաղից […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Ինտերը» «Սիգնալ Իդունա Պարկ» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց Դորտմունդի «Բորուսիային»։ «Ներաձուրիից» հանդիպմանը մասնակցեց նաև «Բորուսիայի» նախկին կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 88-րդ րոպեին։ 37-ամյա ֆուտբոլիստի` 81-րդ րոպեին վաստակած տուգանայինը հիասքանչ հարվածով եզրափակեց Ֆեդերիկո Դիմարկոն` առաջ մղելով «Ինտերին»։ Միլանյան գրանդից հանդիպման վերջակետը 90+4-րդ րոպեին դրեց […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 22-րդ տուրում «Ինտերը» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Պիզային»։ Հյուրերը 23-րդ րոպեի դրությամբ Ստեֆանո Մորեոյի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էին տանում։ «Ներաձուրին», այդուհանդերձ, նախքան ընդմիջում կարողացավ ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. մեկական գոլ խփեցին Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Լաուտարո Մարտինեսը։ Երկրորդ կեսում միլանյան գրանդը […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ու «Նապոլին» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը` Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։ Միլանյան գրանդի կազմում 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 19-րդ տուրում «Ինտերը» «Էնիո Տարդինի» ստադիոնում հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Պարմային»։ «Ներաձուրիի» հաղթական գոլերը խփեց Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմն Ա սերիայում տարավ 6-րդ անընդմեջ հաղթանակն ու 42 միավորով առաջին տեղում է։ «Պարման» 18 միավորով 15-րդն […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Կառլոս Ավգուստոն։ Հյուրերից աչքի ընկավ Վալիդ Չեդիրան։ Միլանյան գրանդի հայտացուցակում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախորդ երկու տուրերում պարտվելուց հետո հաղթական ուղի վերադարձավ և […]
Ավելին
«Ինտերը» նախամրցաշրջանային պատրաստության ընկերական վերջին խաղում 2:0 հաշվով հաղթեց հունական «Օլիմպիակոսին»։ Իտալիայի Բարի քաղաքի «Սան Նիկոլա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Մարկուս Թյուրամը։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 61-րդ րոպեին։ «Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 25-ին` Իտալիայի Ա սերիայի առաջին տուրում […]
Ավելին
Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է իր վարկածով աշխարհի լավագույն ձախ պաշտպաններին։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026