«Բարսելոնայի» հարձակվող Պաու Վիկտորը մոտ է ակումբից հեռանալուն ու «Բրագա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Պորտուգալական ակումբը 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում սկզբունքային համաձայնության է հասել և նրա տեղափոխության համար կվճարի 12 միլիոն եվրո։ «Բլաուգրանան» գործարքից ևս 3 միլիոն եվրո կարող է պարգևավճար ստանալ` կախված իսպանացի ֆուտբոլիստի արդյունավետությունից։ «Բարսելոնան» այժմ բանակցում է` հետագայում Վիկտորի տրանսֆերի […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը կարիերան կշարունակի «Բարսելոնայում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բլաուգրանան» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը տրանսֆերի գնման իրավունքով կվարձակալի անգլիացի ֆուտբոլիստին։ Ակումբները գործարքի հարցում ամբողջական համաձայնության են հասել։ The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնի տեղեկություններով` «Բարսելոնան» կվճարի 27-ամյա ֆուտբոլիստի ամբողջ աշխատավարձը։ Դա «Յունայթեդի»` Ռեշֆորդի տեղափոխության հարցում համաձայնություն տալու գլխավոր գործոնն է եղել։ Կատալոնական […]
Ավելին
«Բրենթֆորդի» վինգեր Բրայան Մբեումոն կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մանկունկական գրանդը կամերունցի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում ամբողջական համաձայնության է հասել լոնդոնյան ակումբի հետ. «կարմիր սատանաները» տրանսֆերի համար կվճարեն 70 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 80 միլիոն եվրո)։ «Բրենթֆորդը» կստանա ֆիքսված 65 միլիոն ֆունտ ստերլինգ, իսկ մնացած գումարը «Յունայթեդը» կվճարի չորս փուլով` որպես պարգևավճար։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը կարող էր կարիերան շարունակել Իտալիայում, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Նապոլին» այս ամռանն ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պահանջով նոր դարպասապահ ձեռք կբերի։ Այդ դիրքի ամրապնդման գլխավոր թեկնածուն Էդերսոնն է։ «Աձուրին» փորձել է բրազիլացի դարպասապահի տեղափոխության հարցում համաձայնության հասնել «քաղաքաբնակների» հետ։ Կողմերը նախորդ շաբաթ բանակցել են, բայց գործարքը չի կայացել. «Սիթին» […]
Ավելին
«Լիվերպուլն» ակտիվ քայլեր է սկսել ձեռնարկել` «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակին ձեռք բերելու համար, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մերսիսայդյան գրանդի ներկայացուցիչները կապ են հաստատել «Նյուքասլի» հետ ու հայտնել, որ շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում պատրաստ են վճարել 120 միլիոն ֆունտ ստերլինգ (մոտ 140 միլիոն եվրո)։ «Նյուքասլն» ամեն կերպ կփորձի Իսակին պահել իր շարքում։ «Կաչաղակները», նույնիսկ, նոր […]
Ավելին
Բրազիլացի անվանի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն կարիերան կշարունակի Կատարը ներկայացնող «Ալ Սադում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ 33-ամյա ֆուտբոլիստը կհեռանա սաուդյան «Ալ Ահլիից»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում։ Ֆիրմինոն Ջիդան ներկայացնող ակումբի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը գործող պայմանագիր ունի։ Նա «Ալ Ահլի» է տեղափոխվել 2023 թ. հուլիսին, 65 խաղում խփել է 21 գոլ, կատարել […]
Ավելին
«Բենֆիկայի» պաշտպան Ալվարո Կառերասը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբները տրանսֆերի հարցում ամբողջական համաձայնության են հասել. մադրիդյան գրանդը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 50 միլիոն եվրո։ Իսպանացի ֆուտբոլիստը ցանկացել է տեղափոխվել միայն «արքայական» ակումբ, որի հետ երկարաժամկետ պայմանագիր կկնքի։ Ալվարո Կառերասը «Ռեալի» սան է և ակումբի համակարգում եղել է 2017-2020 թթ.։ Նա […]
Ավելին
«Վիլյառեալի» հարձակվող Թիերնո Բարին կարիերան կշարունակի «Էվերթոնում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կգնի 35 միլիոն եվրոյով։ Կախված Բարիի մրցելույթներից` «դեղին սուզանավը» կարող է նաև տարբեր պարգևավճարներ ստանալ։ Ֆրանսիայի Մ-21 հավաքականի հարձակվողին «Էվերթոնում» անձամբ ցանկացել է տեսնել ակումբի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը։ Թիերնո Բարին իսպանական ակումբ էր տեղափոխվել 2024 թ. ամռանը, […]
Ավելին
«Ատլետիկը» նոր պայմանագիր է ստորագրել ակումբի վինգեր Նիկո Վիլիամսի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր համաձայնագիրն ուժի մեջ կլինի մինչև 2035 թ. հուլիսի 1-ը։ Պայմանագրով 22-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը կավելանա 50 տոկոսով և նախկն 58-ի փոխարեն կլինի 87 միլիոն եվրո։ Վիլիամսն «Ատլետիկի» համակարգում է 2013 թվականից և ակումբի հիմնական թիմում 167 խաղում խփել է 31 […]
Ավելին
«Չելսին» ձեռք է բերել «Բրայթոնի» հարձակվող Ժոաո Պեդրոյին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերն 8 տարվա պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ կլինի 2033 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Բրազիլացի ֆուտբոլիստն արդեն Մայամիում միացել է «Չելսիին» և կմասնակցի «Պալմեյրասի» դեմ աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչի հանդիպմանը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «թոշակառուները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար […]
Ավելին
1 2 3 4 5 71

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023