Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Յանգ Բոյսին»։ Շվեյցարական ակումբի հաղթական գոլը 15-րդ րոպեին խփեց Քրիս Բեդիան։ «Սլովանի» կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Բեռնում` Երևանի ժամանակով 22:00-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023