Անգլիայի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական դաշտում 1:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։ Տանտերերը 34-րդ րոպեին Դոմինիկ Սոլանկեի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, ընդամենը 4 րոպե անց Իգոր Տուդորի գլխավորած թիմի համար ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ. 38-ին Միկի վան դե Վենը «վերջին հույսի» խախտում թույլ տվեց` հեռացվելով դաշտից։ Քանակական առավելություն ստացած «արծիվները» նախքան […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ 4-րդ րոպեին հյուրերը բավական անսպասելի բացեցին հաշիվը. աչքի ընկավ Մաքսենս Լակրուան։ 56-րդ րոպեին ֆրանսիացի պաշտպանը դարձավ հանդիպման հակահերոսը։ Նա «վերջին հույսի» խախտման համար դաշտից հեռացվեց, իսկ լոնդոնյան ակումբի դարպասին 11-մետրանոց նշանակվեց, որն իրացրեց Բրունու Ֆեռնանդեշը` հավասարեցնելով հաշիվը։ […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Քրիստալ Փելասը» մրցակցի դաշտում չկարողացավ հաղթել «Զրինսկիին». գրանցվեց 1:1 հաշիվը։ Անգլիական ակումբից 44-րդ րոպեին հաշիվը բացեց Իսմայիլա Սարը, իսկ Բոսնա և Հերցեգովինայի չեմպիոնը 55-րդ րոպեին պատասխանեց Կարլո Աբրամովիչի դիպուկ հարվածով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Լոնդոնի «Սելհուրսթ Փարկ» ստադիոնում։
Ավելին
«Քրիսթալ Փելասը» գնել է «Վուլվերհեմփթոնի» հարձակվող Յորգեն Շտրանդ Լարսենի տրանսֆերը, հայտնում է լոնդոնյան ակումբւ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «արծիվները» նորվեգացի հարձակվողի տեղափոխության համար «գայլերին» վճարել են 49,7 միլիոն եվրո։ Գործարքը դարձել է «Քրիսթալ Փելասի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը` գերազանցելով Բրենան Ջոնսոնի ռեկորդը։ Ուելսցի վինգերին ակումբը […]
Ավելին
«Քրիսթալ Փելասի» հարձակվող Ժան-Ֆիլիպ Մատետան չի տեղափոխվի «Միլան», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Ռոսոներին» Ֆրանսիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերից հրաժարվել է կրկնակի բուժզննումից հետո։ Calciomercato-ի լրագրող Դանիելե Լոնգոն սոցցանցերում գրում է, որ իտալական գրանդը փետրվարի 2-ին լրացուցիչ բուժզննում է անցել, որը 28-ամյա հարձակվողը ձախողել է։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Միլանը» Մատետայի տեղափոխության համար […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 6-րդ լիգան ներկայացնող «Մաքլսֆիլդը» սեփական դաշտում 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիր «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։ Տանտերերի հաղթական գոլերը խփեցին Փոլ Դոուսոնն ու Այզաք Բաքլին։ «Արծիվներից» պատասխանեց միայն Յերեմի Պինոն։ «Մաքլսֆիլդը» 1909թ. ի վեր սիրողական լիգայի առաջին ակումբն է, որը հաղթում է Անգլիայի գործող գավաթակրին։ Նախորդ անգամ նման […]
Ավելին
«Քրիստալ Փելասը» ձեռք է բերել «Տոտենհեմի» վինգեր Բրենան Ջոնսոնին, հայտնում է «արծիվների» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2030թ. հուլիսի 1-ը։ Trnasfermarkt-ի տվյալներով` «Փելասն» ուելսցի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 40 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է լոնդոնյան ակումբի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերը` գերազանցելով Քրիստիան Բենտեկեի ռեկորդը։ «Արծիվները» 2016թ. ամռանը բելգիացի հարձակվողին […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին դիմակայությունում «Արսենալը» հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց «Քրիսթալ Փելասին»։ Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում կայացած հանդիպման հիմնական ժամանակում գրանցվեց 1:1 հաշիվը։ «Զինագործները» Մաքսենս Լակրուայի ինքնագոլից հետո` 80-րդ րոպեին, առաջ անցան հաշվի մեջ, բայց «արծիվները» 90+5-րդ րոպեին թիմի ավագ Մարկ Գեհիի ջանքերով կարողացան փրկել հանդիպումը։ 11-մետրանոցներն անցան թրիլերային պայքարում։ Ակումբները միասին վերցրած 15 […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում Ֆինլանդիայի չեմպիոն ԿուՊՍ-ը հյուրընկալվելիս սենսացիոն ոչ-ոքի (2:2) է գրանցել «Քրիսթալ Փելասի» հետ։ Անգլիայի գավաթակրից 5-րդ րոպեին հաշիվը հիասքանչ հարվծաով բացեց Քրիստանտուս Ուչեն։ Երկրարդ խաղակեսի մեկնարկում` 50-րդ ու 53-րդ րոպեներին, հյուրերը Պյոտր Պաժիշեկի ու Իբրահիմ Սիսեի գոլերի շնորհիվ ոչ միայն հավասարեցրին, այլև անսպասելի առաջ անցան հաշվի մեջ։ «Արծիվենրին» 76-րդ […]
Ավելին
«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է The Sun-ը։ 25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1ին, ու «արքայական» ակումբը պատրաստ է նրան ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում։ «Արծիվների» ավագը ցանկանում է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակում։ Նա նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, բայց […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026