«Տոտենհեմի» վինգեր Հին Մին Սոնը կտեղափոխվի «Լոս Անջելես», գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ամերիկյան ակումբը հարավկորեացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում բանավոր համաձայնության է հասել «խթանների» հետ։ Գործարքը 15 միլիոն եվրոյից ավելի կարժենա։ 33-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է տեղափոխվել ՄԼՍ-ը ներկայացնող ակումբ։ «Տոտենհեմի» ավագն Ասիայի շրջագայությունից չի վերադառնա Լոնդոն ու առաջիկա ժամերին կմեկնի Լոս Անջելես։ Վինգերն այժմ սպասում […]
Ավելին
«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան հանդես կգա «Տոտենհեմում», հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Խթանները» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել են պորտուգալացի ֆուտբոլիստին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ վարձակալական պայմանագրի ավարտին «Տոտենհեմը» կունենա 30 միլիոն եվրոյով Պալինիայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու ոչ պարտադիր իրավունք։ 30-ամյա ֆուտբոլիստը «Բավարիա» է տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 25 խաղում գոլ […]
Ավելին
«Տոտենհեմի» ավագ Հին Մին Սոնը հայտնել է ակումբից հեռանալու որոշման մասին. «Կարիերայիս ամենադժվար որոշումն է։ Այնքա՜ն հիանալի հիշողություններ ունեմ։ Շատ դժվար էր որոշում կայացնելը։ Նոր միջավայր է հարկավոր, որպեսզի կարողանամ առաջ մղել ինքս ինձ։ Փոփությունների կարիք ունեմ. 10 տարին երկար ժամանակ է։ Հյուսիսային Լոնդոն եկա որպես երեխա` 23 տարեկանում, իսկ այժմ ակումբը կլքեմ` ինչպես հասուն […]
Ավելին
«Վեսթ Հեմը» ձեռք է բերել Պրահայի «Սպարտայի» կիսապաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Մրճահարները» սենեգալցի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել։ Transfemrarkt-ի տվյալներով` «Վեսթ Հեմը» Մալիկ Դիուֆին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Այդ գործարքը դարձել է չեխական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Անտոնին Կիսնկիի ռեկորդը։ 2025 […]
Ավելին
«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Թոմաս Ֆրանկը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը 3 տարով է։ Դանիացի մասնագետը լոնդոնյան ակումբում փոխարինել է վերջերս պաշտոնանկ արված Անգե Պոստեկօղլուին։ 51-ամյա Ֆրանկը 2018 թ. հոկտեմբերից մարզում էր «Բենթֆորդը»։ Ըստ նախնական տեղեկությունների` 10 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում է «Տոտենհեմը» վճարել մարզչի ու ակումբի միջև պայմանագրի խզման համար։ […]
Ավելին
«Բրենթֆորդի» գլխավոր մարզիչ Թոմաս Ֆրանկը կլքի զբաղեցրած պաշտոնն ու աշխատանքի կանցնի «Տոտենհեմում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Տոտենհեմը» դանիացի մասնագետի նշանակման հարցում համաձայնության է հասել «Բրենթֆորդի» հետ։ 51-ամյա մարզիչը «Բրենթֆորդի» հետ մինչև 2027 թ. հունիսի 30 ներառյալ գործող պայմանագիր ունի, որի խզման համար «խթանները» լոնդոնյան ակումբին կվճարեն 10 միլիոն ֆունտ ստերլին փոխհատուցում։ Ֆրանկը գլխավոր մարզչի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայից միանգամից 9 ակումբ եվրագավթային ուղեգիր է նվաճել։ Առաջնությունից լավագույն 5 թիմերը` «Լիվերպուլը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին», «Նյուքասլը» և «Չելսին» հանդես կգան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։ Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի լիգայի փուլի ուղեգիր է նվաճել նաև Եվրոպա լիգայի հաղթող «Տոտենհեմը»։ «Ասթոն Վիլան» և Անգլիայի նորընծա գավաթակիր «Քրիսթալ Փելասը» կխաղան Եվրոպա լիգայի հիմնական փուլում։ «Նոթինգեմ Ֆորեսթը» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայում կայացել են վերջին` 38-րդ տուրի հանդիպումները։ «Մանչեսթեր Սիթին» մրցակցի դաշտում Էրլինգ Հոլանդի ու Իլկայ Գյունդողանի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է «Ֆուլհեմին», 71 միավորով գրավել երրորդն տեղն ու նվաճել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ «Չելսին» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել է «Նոթինգեմ Ֆորեսթին»։ «Ազնվականներից» 50-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Լիվայ Քոլվիլը։ Էնցո […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին» և 41 տարի անց նվաճեց մրցաշարի տիտղոսը։ Հանդիպման 68-րդ րոպեին «կարմիր սատանաները» հաշիվը հավասարեցնելու հիասքանչ պահ ունեին, սակայն Ռասմուս Հոյլունի հարվածից հետո «Տոտենհեմի» պաշտպան Միկի վան դե Վենն անհավանական փրկություն կատարեց` տպավորիչ ցատկով գնդակը հեռացնելով դատարկ դարպասից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող […]
Ավելին
Եվրոպա լիգայի եզրափակիչում Բիլբաոյի «Սան Մամես» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Տոտենհեմն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական դիմակայությունում գրանցվեց դարպասի մեկ գրավում. 42-րդ րոպեին «Տոտենհեմին» հաղթանակ պարգևեց Բրենան Ջոնսոնը։ Լոնդոնյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով ու 41 տարի անց նվաճեց Եվրոպա լիգայի տիտղոսը։ «Տոտենհեմը» նախորդ անգամ մրցաշարը հաղթել էր 1984 թվականին, երբ մրցաշարը կոչվում էր ՈՒԵՖԱ-ի գավաթ։ «Խթանները» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025