Սլովալիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը դառնալու է 26-րդ հայ ֆուտբոլիստը, որը մասնակցելու է Չեմպիոնների լիգային եզրափակիչ հատվածին։ Հայ ֆուտբոլիստների շրջանում ամենաշատ հանդիպումների քանակով բացահայտ առաջատարը Հենրիխ Մխիթարյանն է։ Նա մրցաշարում 62 խաղում խփել է 7 գոլ։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը մրցաշարին մասնակցել է չորս տարբեր ակումբների` Դոնեցկի «Շախտյորի», Դորտմունդի «Բորուսիայի», «Մանչեսթեր Յունայթեդի» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայի «Սլովանը» տանը մրցեց դանիական «Միտդյուլանի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 1:1 հաշվով։ Պատասխան խաղում Սլովակիանի չեմպիոն «Սլովանը» կարողացավ անչափ բարդ խաղում 3:2 հաշվով հաղթել ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի հիասքանչ […]
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի 5-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Բանսկա Բիստրիցային»։ Գործող չեմպիոնի հաղթանակին մեծապես նպաստել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը, 66-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Իջեսի Մեցոկոյին, իսկ 74-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ։ 30-ամյա Բարսեղյանը Սլովակիայի 2024/25 մրցաշրջանում մրցալիցների դարպասը գրավել է […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում հյուրընկալվելիս մրցում է դանիական «Միտդյուլանի» դեմ։ Սլովակիայի չեմպիոնի մեկնարկային կազմում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 59-րդ րոպեին կրկնկավ հիասքանչ ասիստ կատարեց պանամացի պաշտպան Սեզար Բլեքմենին։ Վերջինս դիպուկ հարվածով բացեց հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի չորրորդ տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Կոշիցեի» նկատմամբ։ Տանտերերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 90-րդ րոպեին հաղթանակ պարգևեց իր թիմին։ 30-ամյա ֆուտբոլիստը ներքին առաջնությունում խփել է երրորդ գոլը և լավագույն ռմբարկուների պայքարում երկրորդ տեղում է։ Առաջատարը 5 […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում 5:0 հաշվով ջախջախեց Սլովենիայի չեմպիոն «Ցելեին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին։ Հայ ֆուտբոլիստը 75-րդ րոպեին հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց ու դրեց հանդիպման վերջակետը։ Վլադիմիր Վայսի գլխավորած թիմը պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում, […]
Ավելին
Մեկնարկել է Սլովակիայի Nike Liga-ի 2024/25 մրցաշրջանը, որի առաջին տուրում գործող չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է առաջնության նորեկ «Կոմարնոյին»։ Սլովակիայի նոր մեկնարկած առաջնության անդրանիկ գոլը «Սլովանի» կազմից խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը` 5-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ 30-ամյա Բարսեղյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանի ապագայի վերաբերյալ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ. «Սլովակիան ներկայացնող մարզական մի շարք կայքեր գրում են, թե Տիգրան Բարսեղյանը հեռանալու է ակումբից։ Մենք Տիգրանի հետ գործող պայմանագիր ունենք մինչև 2024 թ. օրացույցային տարվա ավարտը։ Ներկա պահին նրա տրանսֆերը վաճառելու հարցում բանակցություններ չենք վարում։ Հետևաբար, «Բարսեղյանը հեռանում է ակումբից» վերնագրերով […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանը» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և ընկերական խաղում 5:1 հաշվով հաղթեց ավստրիական «Լիցնին»։ Սլովակիայի չեմպիոնից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի երկրորդ ու չորրորդ գոլերը։ Նշենք, որ «Սլովանը» հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 29-ին ու կհանդիպի «Կլուժին» (Ռումինիա)։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Սլովակիայի Nike Liga-ի վերջին` 32-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 5:1 հաշվով ջախջախեց «Ռուժեմբերոկին»։ «Սլովանի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 40-րդ րոպեին դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ` խփելով իր թիմի երրորդ գնդակը։ 30-ամյա ֆուտբոլիստը Սլովակիայի առաջնությունն ավարտեց խփած 13 գոլով և դարձավ լավագույն ռմբարկու։ «Սլովանը» վաստակեց 73 միավոր և առաջնությունն ավարտեց […]
Ավելին
1 2 3 4 5 6 13

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023