Սլովակիայի առաջնության չեմպիոնական փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Բրատիսլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է «Զեմպլին Միխայլովցեին»։ Հյուրերի բոլոր գոլերում ներգրավվածություն է ունեցել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը գոլ է խփել, ասիստ կատարել և վաստակել 11-մետրանոց։ 32-ամյա ֆուտբոլիստն օգնել է աչքի ընկնել սլովենացի հարձակվող Անդրաժ Շպորարին, որը նաև իրացրել է Բարսեղյանի վաստակած 11-մետրանոցը` […]
Ավելին
Սլովակիայի առաջնության 22-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» տնային խաղում 4:0 հաշվով ջախջախել է Տռնավայի «Սպարտակին»։ Տանտերերից 85-րդ մրցակցի դարպասը գրավեց Տիգրան Բարսեղյանը` հաշիվը դարձնելով 3:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը գոլ խփեց երկրորդ խաղում անընդմեջ։ Նայք լիգայի նախորդ տուրում էլ 32-ամյա վինգերը գրավել էր «Ռուժոմբերոկի» դարպասը։ Բարսեղյանը Սլովակիայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում գրանցել է 6 գոլ […]
Ավելին
Սլովակիայի առաջնության 21-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը» հյուրընկալվելիս գոլառատ ոչ-ոքի (2:2) է գրանցել «Ռուժոմբերոկի» հետ։ Հյուրերից ընդմիջմանը փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 68-րդ րոպեին առաջ է մղել 10 ֆուտբոլիստով մնացած իր թիմին` հաշիվը դարձնելով 2:1։ 32-ամյա վինգերը նախորդ անգամ դարպասի գրավմամբ աչքի էր ընկել 2025թ. սեպտեմբերի 20-ին։ Նա Սլովակիայի […]
Ավելին
Բրատիսլավայի «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ավարտեց մրցելույթները Հայաստանի հավաքականում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 32-ամյա վինգերը հանդես է եկել հայտարարությամբ. «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։ Ցանկանում […]
Ավելին
Նիգերիացի վինգեր Վիկտոր Մոզեսը տեղափոխվել է ղազախական «Կայսար», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2026թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ 35-ամյա ֆուտբոլիստը «Կայսարին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում։ Նրա նախորդ ակումբն անգլիական «Լութոն Թաունն» էր, որտեղ հանդես է եկել 2024/25 մրցաշրջանում, 18 խաղում խփել է 1 գոլ։ Մոզեսն առավել հայտնի է […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականն աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբում պայքարն ավարտեց Պորտուգալիայից կրած 1:9 հաշվով սարսափելի պարտությամբ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 18-րդ րոպեին խփել է Էդուարդ Սպերցյանը։ Թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը հավաքականում խփած գոլերի քանակը հասրցել է 11-ի` այդ ցուցանիշով հավասարվելով Մարկոս Պիզելիին ու Արթուր Պետրոսյանին։ Նրանք հավաքականի պատմության մեջ […]
Ավելին
Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի նոր ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը։ «Այսուհետև Հայաստանի ազգային հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը»,- ասել է 46-ամյա մասնագետը։ Մելիքյանն իր նշանակումից հետո Հայաստանի հավաքականի ավագ նշանակել էր Տիգրան Բարսեղյանին։ 32-ամյա կիսապաշտպանն ավագի պարտականությունները կատարեց չորս խաղ։ Մելիքյանի` ավագի փոփոխությունը, մեծ հավանականությամբ, պայմանավորված է Բարսեղյանի` Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հունգարիայի և Պորտուգալիայի թիմերի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։ Հրավիրվել են հետևյալ ֆուտբոլիստները. Դարապասապահներ – Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»)։ Պաշտպաններ – Կամո Հովհաննիսյան, Էդգար Գրիգորյան (երկուսն էլ` «Արարատ-Արմենիա), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Գեորգի Հարությունյան […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Տիգրան Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի պառայությունը։ «Կյանքում ու հատկապես ֆուտբոլում լինում են պահեր, երբ դժվար է մեկ վայրկյանում ճիշտ որոշում կայացնել։ Ցավոք, իմ վերջին խաղում, տրվելով էմոցիաներին, սխալվեցի։ Շատ եմ ափսոսում, որ առաջիկա կարևոր խաղերում չեմ կարողանալու լինու դաշտում ու օգնել թիմակիցներիս։ Մեր ազգային թիմը միշտ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի աբագ Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով, հայտնում է Metaratings-ի լրագրող Նորիկ Սերոբյանը։ ՈՒԵՖԱ-ն 32-ամյա վինգերի որակազրկման մասին արդեն հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Բարսեղյանը կարմիր քարտ էր ստացել Իռլանդիայի հավաքականի դեմ աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի խաղում (0:1) մրցակցի կիսապաշտպան Ֆին Ազազին դեմքին գլխով հարվածելու համար։ Այսպսիով, Բրատիսլավայի «Սլովանի» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026