Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ իտալական «Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելան կհեռացվի զբաղեցրած պաշտոնից։ Երեկ իտալական Ա սերիայի հերթական տուրում «մանուշակները» սեփական հարկի տակ 1։4 հաշվով պարտվեց «Ռոմային»։ Ֆլորենցիան ներկայացնող ակումբը 17 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Աղբյուրը նշում է նաև, որ Մոնտելայի հավանական փոխարինող կարող է դառնալ Լուչիանո Սպալետին։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026