«Վեսթ Հեմի» դեմ խաղում (3:0) «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը դուբլ է գրանցել` Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին, հավասարվել Դիդիե Դրոգբային։ Հոլանդն 114 խաղում խփել է 104 գոլ ու Պրեմիեր լիգայի պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացել 32-րդ տեղ։ «Չելսիի» նախկին հարձակվող Դրոգբան նույնքան գոլ խփել է 254 խաղում։ «Մանչեսթեր Յունայթեդի» […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Մանունիական գրանդից դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, որը 19 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։ «Սիթին» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Արսենալն» ունի 36 միավոր, սակայն «զինագործներն» այս […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիում հիասքանչ խաղով 5:1 հաշվով ջախջախել է «Վեսթ Հեմին»։ «Թոշակառուներից» փայլեց թիմի նորեկ Ժոաո Պեդրոն, որը մեկ գոլ խփեց ու երկու ասիստ կատարեց։ Էնցո Մարեսկայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին նաև Պեդրու Նետուն, Էնցո Ֆերնանդեսը, Մոյզես Կայսեդոն ու Թրևո Չալոբան։ «Չելսին» նոր մրցաշրջանում առաջին հաղթանակը տարավ և 4 […]
Ավելին
«Լիլն» ընկերական խաղում 11-մետրանոցներով պարտվել է «Վեսթ Հեմին»։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։ Ֆրանսիական ակումբից 45+1-րդ րոպեին կիսաշրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ է խփել անվանի հարձակվող Օլիվիե Ժիրուն` բացելով հաշիվը։ 38-ամյա ֆուտբոլիստը վերջերս է պայմանագիր կնքել «Լիլի» հետ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Վեսթ Հեմը» ձեռք է բերել Պրահայի «Սպարտայի» կիսապաշտպան Էլ Հաջի Մալիկ Դիուֆին, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։ «Մրճահարները» սենեգալցի ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր են կնքել։ Transfemrarkt-ի տվյալներով` «Վեսթ Հեմը» Մալիկ Դիուֆին ձեռք է բերել 22 միլիոն եվրոյով։ Այդ գործարքը դարձել է չեխական ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն ու գերազանցել Անտոնին Կիսնկիի ռեկորդը։ 2025 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Մրճահարները» կարողացան 1:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տանել «զինագործների» նկատմամբ։ Հանդիպման միակ գոլը 44-րդ րոպեին խփեց Ջարեդ Բոուենը։ Տանտերերը 73-րդ րոպեից խաղում 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մայլս Լյուիս-Սքելին։ Միկել Արտետայի գլխավորած թիմը մնաց 53 միավորով և շարունակում է զբաղեցնել երկրորդ տեղը։ «Վեսթ Հեմը» […]
Ավելին
Գրեհեմ Փոթերը նշանակվել է անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վեսթ Հեմի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ 49-ամյա մասնագետը փոխարինել է Խուլիեն Լոպետեգիին։ Վերջինս հունվարի 8-ին է պաշտոնանկ արվել։ Փոթերն առավել հայտնի է Լոնդոնի «Չելսին» գլխավորելու շնորհիվ, որտեղ աշխատել է 2022 թ. սեպտեմբերից մինչև 2023 թ. […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Քաղաքաբնակները» վստահ հանդիպու անցկացրին և 4:1 հաշվով հաղթեցին «մրճահարներին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից փայլեցին Էրլինգ Հոլանդն ու Սավինիոն։ Նորվեգացի հարձակվողը երկու գոլ խփեց բրազիլացի վինգերի երկու ասիստից հետո։ Տանտերերից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը, իսկ Վլադիմիր Ցոուֆալը գրավեց […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ Մերսիսայդյան գրանդը հերթական ֆանտաստիկ հանդիպումն անցկացրեց` «մրճահարներին» ջախջախելով 5:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից շարունակում է անհավանական ֆուտբոլ ցույց տալ Մոհամեդ Սալահը, որը դարձավ մեկ գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ։ Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում 18 խաղում խփել է արդեն 17 գոլ, կատարել […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» ստադիոնում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։ «Աղվեսները» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյի օրոք առաջին հանդիպումն անցկացրեց և հաղթեց 3:1 հաշվով։ Տանտերերի գոլերը խփեցին Ջեյմի Վարդին, Բիլալ Էլ Խանուսն ու Պաթսոն Դաքան, «մրճահարներից» աչքի ընկավ Նիկլաս Ֆյուլկրուգը։ «Լեսթերը» միավորների քանակը հասցրեց 13-ի և 15-րդ տեղում է։ «Վեսթ Հեմը» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025