Իսպանական լա լիգայի 21-րդ տուրում առաջնության առաջատար «Ռեալ Մադրիդը» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»։ Նույնիսկ ոչ-ոքիի դեպքում «արքայական» ակումբը միանձնյա կգլխավորի մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին, որը կցուցադրվի «Կենտրոն» հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Խաղի ընթացքին կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
Իսպանական Լա լիգան ներկայացնող «Օսասունայի» նախկին քարտուղար Անխել Վիսկայը դատավարության ժամանակ հաստատել է, որ ակումբը ժամանակին զբաղվել է պայմանավորված հանդիպումների կազմակերպմամբ։ Այդ ամենը հիմնականում տեղի է ունեցել 2012/13 և 2013/14 մրցշրջաններում, երբ պայքարում էր տեղը բարձրագույն լիգայում պահպանելու համար։ Ըստ Անխել Վիսկայի՝ ակումբը հաղթանակի համար վճարել է «Բետիսին» և «Խետաֆեին», իսկ ոչ-ոքի արդյունքի համար «Էսպանյոլին»։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» 20-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը մինչը մրցաշրջանի վերջը վարձակալական հիմունքներով հանդես կգա Սեգունդան ներկայացնող «Ռեալ Օվյեդոյի» կազմում։ Երիտասարդ դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Վալյադոլիդի» կազմում, սակայն «արքայական» ակումբը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել վարձակալությունը, քանի որ խաղացողը չէր ստանում բավարար խաղային պրակտիկա։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Վալյադոլիդի» կազմում չի մասնակցել որևէ […]
Ավելին
Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», ներկա պահին վարձավճարով հանդես է գալիս «Վալյադոլիդի» կազմում։ Դարպասապահը յուրօրինակ ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն։ 20-ամյա դարպասապահը իր սիրելիին՝ Անաստասիային, դեկտեմբերի 25-ին՝ կաթոլիկների Սուրբբ ծնունդի օրը, կանչել է մարզադաշտ, ծնկի է իջել նրա առջև և նրան ամուսնության առաջարկ է արել։ Անդրեյը instagram-ում հրապարակել […]
Ավելին
Երեկ մեկնարկել է Լա Լիգայի 11-րդ տուրը։ «Բարսան» սեփական հարկի տակ 5։1 հաշվով առավելության հասավ «Վալյադոլիդի» նկատմամբ։ «Բարսայի» կազմում աչքի ընկան Կլեման Լանգլեն, Արթուրո Վիդալը, Լուիս Սուարեսը, իսկ Լեո Մեսսին դարձավ դուբլի հեղինակ։ Հատկապես հիշատակման է արժանի Մեսսիի առաջին գնդակը, որը նա հեղինակեց տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով։ Այդ գոլը 50-րդն էր արգենտինացու համար տուգանային հարվածների […]
Ավելին
Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» մրցում է «Վալյադոլիդի» հետ։ Հանդիպման 34-րդ րոպեին Լեո Մեսսին տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով հանդիպման հաշիվը դարձրեց 3։1։
Ավելին
Այսօր մեկնարկել է իսպանական Լա Լիգայի 11-րդ տուրը։ «Կամպ Նոու» մարզադաշտում կատալոնական «Բարսելոնան» կընդունի «Վալյադոլիդին»։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Բարսելոնա» – 1․ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, 2 Նելսոն Սեմեդու, 3․ Խերարդ Պիկե, 15․ Կլեման Լենգլե, 18․ Ժորդի Ալբա, 22․ Արթուրո Վիդալ, 5․ Սերխիո Բուսկետս, 21․ Ֆրենկի դե Յոնգ, 10․ Լիոնել Մեսսի, 9․ Լուիս Սուարես, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023