Գերմանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բայերը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին»։ «Դեղագործներից» մեկական գոլ խփեցին Մարտին Տերյեն, Պատրիկ Շիկն ու Յոնաս Հոֆմանը։ Այսպսիով, Լևերկուզենը ներկայացնող ակումբը գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն է։ Քառորդ եզրափակիչում կկայանան նաև հետևյալ խաղերը. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
Ավելին
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» սեփական դաշտում կմրցի «Սանկտ Պաուլիի» դեմ։ Տևական դադարից հետո մյոնխենգլադբախյան ակումբի հայտացուցակում է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը, որը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից։ 22-ամյա ֆուտբոլիստը նախորդ անգամ «Բորուսիայի» հայտացուցակում եղել էր հոկտեմբերի 5-ին` 81-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Ֆրայբուրգի» դեմ Գերմանիայի Բունդեսլիգայի 6-րդ տուրի խաղում (0:0)։ Հայ […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Սանկտ Պաուլիին»։ Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում հաշիվը հյուրերից 6-րդ րոպեին բացեց Անդրեաս Ունտոնջին։ «Ռեկորդ մայսթերը» 44-րդ րոպեին Ռաֆայել Գերեյրուի ջանքերով խփեց պատասխան գոլը։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը հանդիպման մնացած ժամանակահատվածում ուներ տարածքային հսկայական առավելություն, սակայն միայն խաղավերջում հաջողվեց հաղթանակ կորզել. 90+3-ին աչքի ընկավ Լուիս Դիասը […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց «Սանկտ Պաուլիի» դեմ։ Գոլառատ պայքարում «ռեկորդ մայսթերը» հաղթեց 3:2 հաշվով։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Լերոյ Սանեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հարի Քեյնը։ Հյուրերի գոլերը խփեցին Էլիաս Սադն ու Լարս Լիցկան։ «Բավարիան» միավորների քանակը հասցրեց 65-ի և առաջին տեղում է։ Մյունխենյան գրանդը մոտակա […]
Ավելին
«Բրայթոնը» հետաքրքրված է գերմանական «Սանկտ Պաուլիի» գլխավոր մարզիչ Ֆաբիան Հյուրցելերի ծառայություններով, հայտնում է Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը։ Աղբյուրի փոխանցմամբ` «ճայերը» կոնկրետ քայլեր են սկսել մոտ օրերս գլխավոր մարզիչ նշանակելու հարցում, իսկ 31-ամյա Հյուրցելերը հիմնական թեկնածուներից է։ Կողմերը նույնիսկ նախնական բանակցություններ են վարել։ Անգլիական ակումբը դեռ հստակ որոշում չի կայացրել։ «Բրայթոնը» պետք է բանակցի […]
Ավելին
Գերմանական «Հոլշտայն Քիլ» ակումբը 123 տարվա պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Բունդեսլիգայի ուղեգիր։ Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում ակումբը տանը ոչ-ոքի` 1:1 է խաղացել երրորդ տեղը զբաղեցնող «Ֆորտունա Դյուսելդորֆի» հետ։ Այդ ոչ-ոքիի շնորհիվ «Հոլշտայն Քիլը» վաստակել է 65 միավոր, գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն ու այլևս չի կարող երրորդ տեղից ցածր դիրքում ավարտել […]
Ավելին
Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրի շրջանակում առաջատար «Շալկե-04»-ը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցեց «Սանկտ Պաուլիի» դեմ։ Տանտերերի համար հանդիպումն անչափ անհաջող սկսվեց, քանի որ արդեն 19-րդ րոպեի դրությամբ «Սանկտ Պաուլին» հաղթում էր 2:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա հարձակվող Իգոր Մանատովիչը։ Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Շալկեի» ֆուտբոլիստներին հաջողվեց հետ բերել կորցրածն ու comback անել` հաղթելով 3:2 […]
Ավելին
Հունվարի 18-19-ին կայացան Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի հանդիպումները, ինչի արդյունքում «Լայպցիգը», «Ֆրայբուրգը», «Ունիոն Բեռլինը», «Բոխումը», «Հանովերը», «Համբուրգը», «Կարլսրուեն» և «Սանկտ Պաուլին» նվաճեցին մրցաշարի քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Ինչպես տեղեկացնում է Գերմանիայի գավաթի Twitter-ի պաշտոնական էջը, մրցաշարի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա հունվարի 30-ին` Երևանի ժամանակով 22:15-ից սկսած։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Սանկտ Պաուլին» սեփական հարկի տակ մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ այս խաղում բավական խոշոր անակնկալ գրանցվեց, քանի որ «Սանկտ Պաուլիի» ֆուտբոլիստներին հաջողվեց 2:1 հաշվով հաղթել դորտմունդյան ակումբին։ Երկրորդ Բունդեսլիգայի առաջատարի կազմից 4-րդ րոպեին աչքի ընկավ Էթիեն Ամենիդոն, իսկ 40-րդ րոպեին Աքսել Վիթսելը գրավեց սեփական […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026