ՈՒԵՖԱ-ի վարկանիշային թարմացված աղյուսակում հայկական 6 ակումբ կա։ Լավագույն արդյունքն ունի «Փյունիկը», որը 10,000 միավորով 145-րդն է։ Հայստանի 16-ակի չեմպիոնին հաջորդում են «Ուրարտուն» (266-րդ տեղ, 5,000 միավոր), «Արարատ-Արմենիան» (267-րդ, 5,000), «Ալաշկերտը» (271-րդ, 5,000), «Նոա» (301-րդ, 4,000) և «Արարատը» (368-րդ, 2,500)։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը 117,500 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է ակումբային վարկանիշային թարմացված աղյուսակը, որի առաջատարը 117,5 միավորով Մադրիդի «Ռեալն» է։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը` 2025 թ. օգոստոսի 14-ի դրությամբ Նշենք, որ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է եվրագավթային մրցաշարերում` Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում ու Կոնֆերենցիաների լիգայում յուրաքանչյուր ակումբի գրանցած արդյունքների հիման վրա։ Յուրաքանչյուր երկրին հատկացված տեղերը հիմնված են նախորդ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալն» ընկերական խաղում 4:0 հաշվով ջախջախեց Ավստրիայի Բուդնեսլիգան ներկայացնող «Տիրոլին»։ Ավստրիայի Ինսբրուք քաղաքում կայացած խաղում «արքայական» ակումբից դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Էդեր Միլիտաոն ու Ռոդրիգոն։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անվանի հարձակվող Լուկա Յովիչն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Աթենքի ԱԵԿ, գրում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` հունական ակումբը սերբ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ստորագրել է մինչև 2027 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Հայտնի ֆուտբոլիստներից ԱԵԿ-ում հանդես են գալիս նաև «Արսենալի», «Ռոմայի» ու «Սևիլիայի» նախկին վինգեր Էրիկ Լամելան և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Անտոնի […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» նախամրցաշրջանային պատրաստության առաջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 12-ին և կմրցի Ավստրիայի Բունդեսլիգան ներկայացնող «Տիրոլի» դեմ, հայտնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը: Հանդիպումը կկայանա Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: «Տիրոլը» Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում զբաղեցրել է 9-րդ տեղը: Մադրիդյան գրանդի՝ 2025/26 մրցաշրջանում առաջին հանդիպումը նախատեսված է օգոստոսի 19-ին՝ «Օսասունայի» դեմ Իսպանիայի Լա լիգայի առաջին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025/26 մրցաշրջանից հանդես կգա «10» համարի մարզաշապիկով։ Նախորդ 8 տարիներին մադրիդյան գրանդում «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը, որը հեռացել է ակումբից։ Նախկինում «աքրայական» ակումբում «10» համարով խաղացել են նաև Խամես Ռոդրիգեսը, Մեզութ Օզիլը, Վեսլի Սնեյդերը, Ռոբինիոն, Կլարենս Զեդորֆը, Լուիշ Ֆիգուն և այլ լեգենդար ֆուտբոլիստներ։ Հիշեցնենք, որ Մբապեն նախորդ ամռանն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» ու Վինիսիուսի պայմանագրի երկարաձգման բանակցությունները փակուղի են մտել, գրում է Cadena SER-ը։ Բրազիլացի ֆուտբոլիստը մադրիդյան գրանդից պահանջում է ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի մակարդակի աշխատավարձ։ «Լոս բլանկոսը» մտադիր չէ որևէ այլ ֆուտբոլիստի Մբապեի չափ աշխատավարձ վճարել։ «Արքայական» ակումբում հատկապես զարամցած են, որ Վինսիուսը նման պահանջ է ներկայացրել ոչ այնքան լավ մրցաշրջան անցկացնելուց հետո։ «Ռեալում», […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կարող է վերադառնալ հայրենիք, գրում է As-ը։ Մադրիդի «Ռեալն» արդեն այս ամռանը կփորձի ձեռք բերել իսպանացի ֆուտբոլիստին ու մտադիր է նրա տեղափոխության համար տրանսֆերային պատուհանի փակման օրորին շահավետ առաջարկ անել «քաղաքաբնակներին»։ «Արքայական» ակումբը ձախողելու դեպքում ծրագրում է հաջորդ ամռանը փորձել գնել 29-ամյա կիսապաշտպանին, երբ նրա ու «Սիթիի» միջև պայմանագրի ավարտին մնալիս […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» մտադիր է խզել ակումբի կիսապաշտպան Ռեյների պայմանագիրը, հաղորդում է As-ը։ Ակումբի գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն հույսեր չի կապում 23-ամյա ֆուտբոլիստի հետ։ Չի ծրագրվում նրան նաև «Ռեալի» երիտասարդական թիմ` «Կաստիլիա» ուղարկելու տարբերակը։ Կողմերի համաձայնագիրն ուժի մեջ է մինչև 2026 թ. հուլիսի 1-ը։ Եթե այս ամռանը չհաջողվի վաճառվել բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերը, «սերուցքայինները» կխզեն նրա պայմանագիրը։ […]
Ավելին
2025/26 մրաշրջանում Մադրիդի «Ռեալի» հիմնական ավագ է նշանակվել Դանի Կարվախալը, հայտնում է As-ը։ Ֆեդերիկո Վալվերդեն կլինի «արքայական» ակումբի երկրորդ, Տիբո Կուրտուան` երրորդ, իսկ Վինիսիուսը` չորրորդ ավագը։ Նախորդ մրցաշրջանում մադրիդյան գրանդի հիմնական ավագը Լուկա Մոդրիչն էր, որն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Միլան»։ «Ռեալից» հեռացել է նաև թիմի երրորդ ավագ Լուկաս Վասկեսը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025