«Ռեալ Մադրիդի» չորս ֆուտբոլիստներ ձերբակալվել են։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Կաստիլիայի» մեկ և «Ռեալ Մադրիդ C»-ի երեք ֆուտբոլիստներ ցուցմունք են տվել Քաղաքացիական գվարդիայի առջև` WhatsApp հավելվածի միջոցով սեռական բնույթի տեսանյութ տարածելու կասկածանքով։ «Սերուցքայինները» նաև նշել են, որ երբ ակումբը մանրամասն ծանոթանա փաստերին, համապատասխան միջոցներ կձեռնարկի։ Mundo Deportivo-ն տեղեկացնում է, հետաքննությունն իրականացնում է […]
Ավելին
Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակցող բոլոր ակումբների հայտացուցակները։ «Ռեալ Մադրիդի» հայտացուցակում ընդգրկվել է միանգամից 6 դարպասապահ։ «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է Տիբո Կուրտուային, Անդրեյ Լունինին, Կեպա Արիսաբալագային, Դիեգո Պինեյրոյին, Ֆրան Գոնսալեսին, ինչպես նաև Լուկաս Կանիսարեսին։ «Պապա Կառլոյի» այս քայլը մեծ զարմանք է առաջացրել ԶԼՄ-ների մոտ, որոնք, կարծում են, որ […]
Ավելին
Բջջային հեռախոսների պրոցեսորներ արտադրող ամերիկյան հեղինակավոր Qualcomm ընկերությունը շուտով կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» տիտղոսային նոր հովանավորը։ Manchester Evening News-ը հայտնում է, որ Qualcomm-ի ամենահայտնի արտադրանքը` Snapdragon-ի տարբերանշանը 2024/25 մրցաշրջանից պատկերված կլինի «կարմիր սատանաների» մարզաշապիկի դիմային հատվածում։ Ակնկալվում է, որ այն կլինի մանկունյական ակումբի բոլոր երեք` տնային, արտագնա և պահեստային, ինչպես նաև կանանց թիմի մարզաշապիկների վրա։ The […]
Ավելին
«Սևիլիայի» նախկին դարպասապահ Յասին Բունուն, ով այժմ հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի Պրո լիգան ներկայացնող «Ալ Հիլալի» կազմում, խոսել է «Ռեալ Մադրիդ» չկայացած տրանսֆերի մասին. «Այո՛, առաջարկ եմ ունեցել «Ռեալ Մադրիդից» և եղել եմ գլխավոր թեկնածուներից մեկը։ Այդուհանդերձ, Աֆրիկայի ազգերի գավաթին հավանական մասնակցությունը բարդացրեց իրավիճակը, ինչի հետևանքով էլ գործարքը չկայացավ»,- նշել է մարոկկացի դարպասապահը, ում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սևիլիայի» պաշտոնական կայքն, ակումբն ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել իսպանացի լեգենդար կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2024 թ. հունիսի 30-ը։ 37-ամյա պաշտպանն անդալուսական ակումբի կազմում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ Ռամոսի տարեկան աշխատավարձը «Սևիլիայում» լինելու 1 մլն եվրոյից ավելի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ։ «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ Կառլո Անչելոտին «Ռեալի» ղեկին տոնած հաղթանակների քանակով հավասարվել է Զինեդին Զիդանին։ Այժմ երկու մասնագետներն էլ «սերուցքայինների» հետ տոնել են 172 հաղթանակ։ Մադրիդյան ակումբի պատմության ամենաշատ հաղթանակ տոնած մարզիչների ցուցակում նրանք կիսում են 2-3-րդ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Խետաֆեի» նկատմամբ։ «Արքայական» ակումբին 90+5-րդ րոպեին հաղթանակ պարգևեց թիմի նորեկ Ջուդ Բելինգհեմը։ Անգլիացի ֆուտբոլիստը «սերուցքայինների» շարքերը համալրելուց հետո Լա լիգայի շրջանակում անցկացրած 4 խաղում խփել է արդեն 5 գոլ։ Հատկանշական է, որ 20-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայում արդեն խփել է ավելի […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Խետաֆեի» դեմ։ Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «արքայական» ակումբի համար, քանի որ հյուրերն արդեն 11-րդ րոպեին Բորխա Մայորալի ջանքերով բացեցին հաշիվը։ Բաց թողած գոլից անմիջապես հետո Կառլո Անչելոտիի թիմը տիրեց նախաձեռնությանը, ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն չհաջողվեց նախքան ընդմիջում խփել պատասխան գնդակը։ Այն, […]
Ավելին
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 5-րդ տուրի կենտրոնական խաղում «Ալ Իթիհադը» սեփական հարկի տակ մրցում է «Ալ Հիլալի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին տանտերերի կազմից կրկնկով կատարած հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Կարիմ Բենզեման` հաշիվը դարձնելով 2:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի որակավորման փուլը, ինչի արդյունքում հայտնի դարձամ մրցաշարի խմբային փուլի բոլոր մասնակիցները։ Խմբային փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները. «Մանչեսթեր Սիթի», «Արսենալ», «Նյուքասլ», «Մանչեսթեր Յունայթեդ» (բոլորն` Անգլիա), «Բարսելոնա», «Ռեալ Մադրիդ», «Ատլետիկո Մադրիդ», «Ռեալ Սոսիեդադ», «Սևիլիա» (բոլորն` Իսպանիա), «Նապոլի», «Ինտեր», «Լացիո», «Միլան» (բոլորն` Իտալիա), «Բավարիա», «Բորուսիա Դորտմունդ», «Լայպցիգ», «Ունիոն Բեռլին» (բոլորը` Գերմանիա), […]
Ավելին
1 37 38 39 40 41 224

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023