«Բորնմութը» «Միլանից» ձեռք է բերել Ալեքս Խիմենեսի տրանսֆերային իրավունքը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` «բալերը» իսպանացի խաղացողի տեղափոխության համար «ռոսոներիին» վճարել են 18,5 միլիոն եվրո։ Ինսայդեր Նիկոլո Սկիրան սոցցանցերում հաստատում է, որ գումարի 50 տոկոսոն ստացել է Խիմենեսի նախկին ակումբը` Մադրիդի «Ռեալը»։ […]
Ավելին
Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի ծառայություններով, տեղեկացնում է TEAMtalk-ը։ «Արքայական» ակումբը պատրաստվում է լուրջ քայլեր ձեռնարկել` «Ոսկե գնդակի» 2024թ. դափնեկրին ձեռք բերելու համար։ «Լոս բլանկոսի» ղեկավարներն անհանգստացած են, որ թիմը չունի ընդգծված առաջատար։ Մադրիդյան գրանդը 29-ամյա կիսապաշտպանին այդ դերի համար կատարյալ ֆուտբոլիստ է համարում։ Ստեղծված իրավիճակում «Սիթին» մտադիր է նոր պայմանագրի հարցում […]
Ավելին
Թուրքիայի Սուպերլիգայի 20-րդ տուրի վերջին խաղում «Ֆեներբահչեն» մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Կոջաէլիսպորին»։ Հյուրերից 45+1-րդ րոպեին հեռահար անհավանական հարվածով հաշիվը բացել է Մարկո Ասենսիոն։ Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին վինգերը Ստամբուլը ներկայացնող ակումբում հանդես է գալիս 2025թ. սեպտեմբերից, 26 խաղում խփել է 10 գոլ, կատարել 7 ասիստ։ «Ֆեներբահչեն» 46 միավորով երկրորդ […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 22-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2:1 հաշվով ծանրագույն հաղթանակ կորզեց «Ռայո Վալեկանոյից»։ Մինչև 90+10-րդ րոպեն լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը, բայց «արքայական» ակումբը հաղթեց Կիլիան Մբապեի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ։ Ալվարո Առբելոայի գլխավորած թիմից դարպասի գրավմամբ աչքի ընկավ նաև Վինիսիուսը, իսկ հյուրերից հաշիվը հավսարեցրեց Խորխե դե Ֆրուտոսը։ «Ռեալը» 54 միավորով երկրորդ տեղում […]
Ավելին
Մադրիդի «Ռեալում» գլխավոր մարզչի պաշտոնի համար քննարկել են Ունայի Էմերիի ու Յուրգեն Կլոպի տարբերակները, իր յութուբյան ալիքում հայտնել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Շատ հարցեր են եղել Ունայի Էմերի վերաբերյալ, բայց «Ռեալը» նոր գլխավոր մարզչի ընտրության գործընթացը դեռ չի սկսել։ Դրա համար որոշ ժամանակ է հարկավոր։ «Ռեալը» մինչև մրցաշրջանի ավարտն Ալվարո Առբելոային աշխատելու հնարավորություն կտա։ Ակնհայտ […]
Ավելին
Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերությունը Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ավարտից հետո թարմացրել է մրցաշարի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտների ցանկը։ Ըստ ընկերության սուպերհամակարգչի` Լիգայի փուլում բոլոր 8 խաղերը հաղթած «Արսենալը» «ականջավոր» գավաթը կնվաճի 29,8 տոկոս հավանականությամբ։ Լոնդոնյան գրանդին հաջորդում են «Բավարիան» (14,9%), «Մանչեսթեր Սիթին» (10,49), «Լիվերպուլը» (8,95), «Չելսին» (7,54), «Բարսելոնան» (7,01), ՊՍԺ-ն (5,1)։ Նշենք, որ Մադրիդի «Ռեալի»` […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի վերջին` 8-րդ տուրում «Բենֆիկան» Լիսաբոնի «Դա Լուժ» ստադիոնում 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ Մինչև հանդիպման 90+8-րդ րոպեն պորտուգալական ակումբը հաղթում էր 3:2 հաշվով։ Ժոզե Մոուրինիոյի գլխավորած թիմին ևս մեկ գնդակ էր անհրաժեշտ` պայքարը շարունակելու համար։ «Արծիվները» 90+8-րդ րոպեին` տուգանայինի խաղարկումից հետո, ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինի շնորհիվ խփեց այդքան […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրի վերջին խաղում «Ժիրոնան» սեփական դաշտում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Խետաֆեի» հետ։ Հյուրերը 59-րդ րոպեին բացել են հաշիվը Լուիս Վասկեսի գոլի շնորհիվ։ Կատալոնական ակումբը պարտությունից խուսափել է միայն 90+4-րդ րոպեին. աչքի է ընկել Վիտոր Ռեյսը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Սիթիին»։ «Ժիրոնայի» կազմում նորամուտը նշել է օրեր առաջ «Բարսելոնայից» վարձավճարով […]
Ավելին
Ֆրանսիայի Լիգա 1-ի 19-րդ տուրում «Լիոնը» մրցակցի դաշտում 5:2 հաշվով հաղթել է «Մեցին»։ Հյուրերից փայլել է թիմի նորեկ Էնդրիկը` գրանցելով հեթ-տրիկ։ Բրազիլացի ֆուտբոլիստը վերջերս է վարձավճարով միացել ակումբին, 3 խաղում խփել է 4 գոլ, կատարել 1 ասիստ։ 19-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ռեալին»։ Պաուլու Ֆոնսեկայից մեկական գոլ խփել են նաև Թայլեր Մորթոնն ու […]
Ավելին
Իսպանիայի Լա լիգայի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ «Արքայական» ակումբից դուբլ գրանցեց Կիլիան Մբապեն։ Ֆրանսիացի ֆուտբոլիստը Լա լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 21-ի և վստահ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Ռեալը» 51 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ 49 միավորով երկրորդ տեղը զբաղեցնող «Բարսելոնան» ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումն ու […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026