Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում չկարողացավ հաղթել «Տոտենհենին». գրանցվեց 2:2 հաշիվը։ «Քաղաքաբնակները»` թիմի նորեկներ Ռայան Շերկի ու Անտուան Սեմենյոյի գոլերից հետո, երկու գնդակի առավելություն ստացան։ Այդուհանդերձ, երկորդ խաղակեսում «խթանները» կարողացան խուսափել պարտությունից. 53-րդ ու 70-րդ րոպեներին աչքի ընկավ Դոմինիկ Սոլանկեն` գրանցելով դուբլ։ Հատկապես գեղեցիկ ստացվեց անգլիացի հարձակվողի երկորդ գնդակը` մրցակցի դարպասը գրավելով […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 2:0 հաշվով հաղթեց «Վուլվերհեմփթոնին»։ «Քաղաքաբնակների» հաղթական գոլերը խփեցին Օմար Մարմուշն ու Անտուան Սեմենյոն։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Պրեմիեր լիգայում տարավ 2026-ի առաջին հաղթանակը։ Մանկունիական գրանդը ներքին առաջնության նախորդ չորս խաղերից երեքն ավարտել էր ոչ-ոքի, մեկը պարտվել էր։ «Սիթին» 46 միավորով երկրորդ տեղում է, «Վուլվզը»` 8 միավորով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 7-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Բուդյո Գլիմտից»։ Նորվեգիայի չեմպիոնից դուբլ գրանցեց Կասպեր Հյոգը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յենս Հաուգեն։ «Քաղաքաբնակների» գոլը խփեց Ռայան Շերկին։ Մանկունիական գրանդից 61-րդ ու 62-րդ րոպեներին երկու դեղին քարտ ստացավ թիմի ավագ Ռոդրին` հեռացվելով դաշտից։ «Բուդյո Գլիմտը» Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլում […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 10:1 հաշվով ջախջախեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Էքսեթեր Սիթիին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Ռիկո Լյուիսը, մեկական անգամ աչքի ընկան Մաքս Ալեյնը, Ռոդրին, թիմում նորամուտի հանդիպումն անցկացնող նորեկ Անտուան Սեմենյոն, Տիջանի Ռեյնդերսը, Նիկո Օ’Ռայլին, Ռայան Մաքայդուն, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Ջեյք Դոյլ-Հայսն ու Ջեք Ֆիցուտերը գրավեցին սեփական դարպասը։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում չհաղթեց «Բրայթոնին». կողմերը գրանցեցին 1:1 հաշիվը։ «Քաղաքաբնակներից» հաշիվը 41-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը, իսկ մրցակցից 60-րդ րոպեին աչքի ընկավ Կաորու Միտոման։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը երրորդ անընդմեջ խաղը ոչ-ոքի ավարտեց։ Մանկունիական գրանդը նախորդ տուրերում էլ չէր հաղթել «Սանդեռլենդին» (0:0) ու «Չելսիին» (2:2)։ «Սիթին» 43 միավորով երկրորդն […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Քաղաքաբնակներին» 42-րդ րոպեին հաշվի մեջ առաջ մղեց Տիջանի Ռեյնդերսը։ Տանտերերը մինչև խաղավերջ պահպանում էին հաղթական հաշիվը, սակայն 90+4-րդ րոպեին Էնցո Ֆեռնանդեսը ոչ-ոքի կորզեց լոնդոնյան ակումբի համար։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 42 միավորով վերադարձավ երկրորդ տեղ։ Մանկունիական գրանդն արդեն 6 […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։ Մանունիական գրանդից դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, որը 19 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Տիջանի Ռեյնդերսը։ «Սիթին» 37 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղ նահանջած «Արսենալն» ունի 36 միավոր, սակայն «զինագործներն» այս […]
Ավելին
«Չելսին» գլխավորող Էնցո Մարեսկան 2026թ. ամռանը կարող է աշխատանքի անցնել «Մանչեսթեր Սիթիում», գրում է The Athletic-ը։ Իտալացի մասնագետը «քաղաքաբնակների» գլխավոր մարզչի պաշտոնում Պեպ Գվարդիոլային փոխարինելու հիմնական թեկնածուն է։ Բազմաթիվ աղբյուրներ արդեն հաստատում են, որ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Սիթիից»։ Կատալոնացի մասնագետը վերջնական որոշում դեռ չի կայացրել։ Մարեսկան մանկունիական գրանդում աշխատելու փորձ ունի։ 45-ամյա մասնագետը […]
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ «Քաղաքաբնակներից» 32-րդ րոպեին հեռահար հարվածով փայլուն գոլ խփեց թիմի նորեկ Ռայան Շերկին` բացելով հաշիվը։ 67-րդ րոպեին գոլով աչքի ընկավ նաև Սավինիոն։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Սանդեռլենդին»։ «Քաղաքաբնակներից» մեկական գոլ խփեցին Ռուբեն Դիաշը, Յոշկո Գվարդիոլն ու Ֆիլ Ֆոդենը։ Ֆոդենը Պրեմիեր լիգայի վերջին երեք խաղորում 5 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 31 միավորով երկրորդ տեղ վերադարձավ։ «Սիթին» օգտվեց 33 միավոր ունեցող առաջատար «Արսենալի»` «Ասթոն Վիլայից» […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025