ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել են Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի բոլոր հանդիպումների մրցավարական անձնակազմերը։ «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Կարաբախ» (Ադրբեջան)` 19.08, 23:00 Գլխավոր մրցավար – Ժոաու Պինեյրու (Պորտուգալիա)։ Եզրային մրցավարներ – Բրունու Ժեզուշ, Լուչիանու Մայա (երկուսն էլ` Պորտոիգալիա)։ Տեսաօգնականներ – Տիագու Մարտինշ, Ֆաբիու Օլիվեյրա Մելու (երկուսն էլ` Պորտուգալիա)։ Չորրորդ մրցավար – Կլաուդիու Պերեյրա (Պորտուգալիա)։ «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակովորման երրորդ փուլի պատասխան խաղում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» Բելգրադի Ռայկո Միտիչի անվան «Մարականա» ստադիոնում մրցեց լեհական «Լեխի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով վստահ հաղթանակ էր տարել Լեհաստանի չեմպիոնի նկատմամբ։ Պատասխան խաղում կողմերը ոչ-ոքի գրանցեցին. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից հաշիվը 45+1-րդ րոպեին բացեց […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակորման երրորդ փուլում «Պաֆոսը» սեփական դաշտում մրցեց Կիևի «Դինամոյի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Կիպրոսի չեմպիոնը 1:0 հաշվով հաղթել էր անվանի մրցակցին։ Պատասխան խաղում Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմը կրկին հաղթեց` այս անգամ 2:0 հաշվով։ Տանտերերից աչքի ընկան Միսլավ Օրշիչն ու Ժոաու Կորեյրան։ Այսպիսով, «Պաֆոսը» դիմականությունում առավելության հասավ 3:0 հաշվով և դուրս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսը» Լեհաստանի Լյուբին քաղաքում հյուրընկալվելիս մրցեց Կևի «Դինամոյի» դեմ։ Խաղում սենսացիոն արդյունք գրանցվեց. «Պաֆոսը» խոշոր անակնկալ մատուցեց ու հաղթեց 1:0 հաշվով։ Խուան Կառլոս Կարսեդոյի գլխավորած թիմին 84-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Անդերսոնը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Պաֆոսի «Ստելիոս Կիրիյակիդես» ստադիոնում։ Նշենք, որ «Պաֆոսը» 2024/25 մրցաշրջանում […]
Ավելին
Բարզիլացի անվանի պաշտպան Դավիդ Լուիսը համալրել է Կիպրոսի չեմպիոն «Պաֆոսի» կազմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. մայիսի 31-ը ներառյալ։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։ 38-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը բրազիլական «Ֆորտալեզան» էր, որի կազմում հանդես էր գալիս այս տարվա հունվարից, մասնակել է 17 հանդիպման։ Լուիսն առավել […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականում հանդես եկած վինգեր Էդգար Բաբայանն ավարտել է կարիերան, հայտնում է դանիական «Ռանդերսի» մամուլի ծառայությունը։ 29-ամյա ֆուտբոլիստը 2023 թ. սեպտեմբերին աքիլլեսյան գարշապարի ծանր վնասված էր ստացել։ Նա այդպես էլ չէր կարողանում ապաքինվել այդ վնասվածքից։ Բաբայանը «Ռանդերսի» համակարգում եղել է 2012-2017 և 2022-2025 թթ., 60 խաղում խփել 5 գոլ, կատարել 4 ասիստ։ Եզրային հարձակվողն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023