Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում միմյանց դեմ կմրցեն «Արսենալն» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Այդ հանդիպմանը զուգահեռ Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում կմրցի Միլանի «Ինտերի» դեմ։ Ուղիղ հեռարձակումն` այստեղ։ Ակումբները հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում կմրցի Լոնդոնի «Արսենալի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին։ «Արքայական» ակումբը հանդիպումը կսկսի հետևյալ մեկնարկային կազմով.
Ավելին
Չեմպիոնների լիգայում այսօր` ապրիլի 8-ին, կմեկնարկեն քառորդ եզրափակիչի դիմակայությունները։ Ներկայացնում ենք հանդիպումների ժամանակացույցը. Ապրիլի 8 «Բավարիա» – «Ինտեր»` 23:00 «Արսենալ» – «Ռեալ»` 23:00 Ապրիլի 9 ՊՍԺ – «Ասթոն Վիլա»` 23:00 «Բարսելոնա» – «Բորուսիա Դորտմունդ»` 23:00 Ապրիլի 15 «Բորուսիա Դորտմունդ» – «Բարսելոնա»` 23:00 «Ասթոն Վիլա» – ՊՍԺ` 23:00 Ապրիլի 16 «Ռեալ Մադրիդ» – «Արսենալ»` 23:00 «Ինտեր» […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 6:1 հաշվով ջախջախել է գերմանական «Վոլֆսբուրգին»։ Հանդիպման վերջին գոլը 90+1-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով խփել է կատալոնական ակումբի պաշտպան Մարիա Լեոնը։ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 29-ամյա պաշտպանի գոլը լավագույնն է ճանաչվել քառորդ եզրափակիչի պատասխան խաղերում։ «Բլաուգրանան» ընդհանուր դիմակայությունում «Վոլֆսբուրգին» հաղթել է […]
Ավելին
«Յուվենտուսում» մարզչական փոփոխություն տեղի կունենա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Աղբյուրի համաձայն` թուրինյան գրանդը գլխավոր մարզչի պաշտոնից որոշել է հեռացնել Տիագո Մոտային։ «Բիանկոներիի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Իգոր Տուդորը։ Նա արդեն համաձայնվել է գլխավորել «Յուվենտուսը» և ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր նվաճելու դեպքում այն կերկարաձգվի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կանանց մրցաշարում մեկնարկել են քառորդ եզրափակիչները, որի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցել է «Արսենալի» դեմ։ «Արքայական» ակումբը կարողացել է ավելի լավ իրացնել գոլային պահերն ու հաղթել 2:0 հաշվով։ Ալբերտո Տորիլի գլխավորած թիմից աչքի ընկան Լինդա Կայսեդոն և Աթենա դել Կաստիլյոն։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Հեղինակավոր Goal.com պարբերականը կրկին թարմացրել է «Ոսկե գնդակի հավակնուդներին»։ Թարմացված ցանկը նոր առաջատար ունի, որը գլխավորել է «Բարսելոնայի» վինգեր Ռաֆինիան։ Բրազիլացի ֆուտբոլիստին հաջորդում են Կիլիան Մբապեն («Ռեալ Մադրդի») և Լամին Յամալը («Բարսելոնա»)։ Նախորդ ամիսների անփոփոխ առաջատար Մոհահեդ Սալահը «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո նահանջել է 6-րդ տեղ։ «Ոսկե գնդակի» ֆավորիտներն` ըստ Goal-ի Հ․Գ․ […]
Ավելին
Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի` ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» մրցակցի դաշտում մրցել է Ճամայկան ներկայացնող «Կավալիերի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում ՄԼՍ-ում հանդես եկող ամերիկյան թիմը հաղթել էր 2:0 հաշվով։ Պատասխան խաղում Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը կրկին հաղթեց նույն հաշվով։ «Ինտեր Մայամիից» աչքի ընկան Լուիս Սուարեսն […]
Ավելին
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալի» դեմ պատասխան խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Խուլիան Ալվարեսի չեղարկված դարպասի գրավումից և դժգոհել հանդիպման մրցավարությունից. «Երբեք չեմ տեսել, որ VAR-ը միջամտի 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Սիմեոնեն նաև դիմել է մամուլի ասուլիսի […]
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մադրիդյան դերբիում հետխաղյա 11-մետրանոցներով «Ատլետիկոյին» հաղթելու մասին. «Կարծում էի, թե «Ատլետիկոն» կփորձի երկրորդ գոլը խփել, բայց զարամցա, քանի որ նրանք պարզապես պաշտպանվում էին և փորձում էին խուսափել հակագրոհներից։ Ստացվեց այնպես, որ նրանք ավելի լավ տեսք ունեին, քանի որ ավելի շատ պահ էին ստեղծել, […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023