Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց շոտլանդական «Սելթիկի» դեմ։ Գերմանական գրանդը պարզապես անհավանական հանդիպում անցկացրեց և մրցակցին ջախջախեց 7:1 հաշվով։ Նուրի Շահինի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կարիմ Ադեյեմին, Սերու Գիրասին դուբլ գրանցեց, մեկական գոլ էլ խփեցին Էմրե Ջանն ու Ֆլեիքս Նմեչան։ «Կելտերի» հեղինակության գնդակը գրանցվել է Դայզեն […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրում ֆրանսիական «Բրեստը» հյուրընկալվելիս մրցեց ավստրիական «Զալցբուրգի» դեմ։ «Բրեստը» պարզապես շոկի ենթարկեց «ցլերին» և ջախջախեց 4:0 հաշվով։ Էրիկ Ռուայի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Աբդալա Սիման, մեկական գոլ խփեցին Մահդի Կամարան ու Մատիաշ Լաժեն։ Հանդիպման հերոսներից էր նաև «Բրեստի» դարպասապահ Մարկո Բիզոտը, որը կատարեց 7 սեյվ։ «Ծովահենները» երկրորդ հաղթանակը տարան […]
Ավելին
Ասիական Չեմպիոնների լիգայի խմբային փուլի Արևմտյան գոտու երկրորդ տուրում Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրը» առաջին հաղթանակն է տարել և 2:1 հաշվով տանն առավելության է հասել Կատարը ներկայացնող «Ալ Ռայանի» նկատմամբ։ Տանտերերի կազմից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր, Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Թուրինի «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 76-րդ րոպեին […]
Ավելին
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Անդրես Ինիեստան կավարտի կարիերան, գրում է Relevo-ն։ Ըստ աղբյուրի` 40-ամյա ֆուտբոլիստն այդ մասին կհայտարարի հոկտեմբերի 8-ին։ Օրը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ինեստան կարիերայի մեծ մասը հանդես է եկել «8» համարի մարզաշապիկով։ Սոցցանցերում իսպանացի ֆուտբոլիստն արդեն ակնարկել է այդ մասին և տեսանյութ հրապարակել, որտեղ նկարիչը պատին նկարում է Ինիեստայի դիմանկարը։ Այդ դիմանկարում […]
Ավելին
Այսօր` հոկտեմբերի 1-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրը։ Ներկայացնում ենք երկրորդ տուրի խաղացանկը. Հոկտեմբերի 1 «Զալցբուրգ» – «Բրեստ» (20:45) «Շտուտգարտ» – «Սպարտա Պրահա» (20:45) «Արսենալ» – ՊՍԺ (23:00) «Բայեր» – «Միլան» (23:00) «Բարսելոնա» – «Յանգ Բոյս» (23:00) «Բորուսիա Դորտմունդ» – «Սելթիկ» (23:00) «Ինտեր» – «Ցրվենա Զվեզդա» (23:00) ՊՍՎ – «Սպորտինգ» (23:00) «Սլովան» – […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն վնասվածք է ստացել։ «Արքայական» պաշտոնական կայքը գրում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (3:2) վնասել է ազդրի երկգլխանի մկանը։ Նա խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ։ 25-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի սեպտեմբերի 29-ին Լա լիգայի 8-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայանալիք դերբին։ Մբապեն իր թիմին չի կարող […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում անցած խաղում կողմերը գոլեր չխփեցին` 0:0։ Իտալական ակումբը 51-րդ րոպեին կարող էր հաղթական գոլ խփել, սակայն Մատեո Ռետեգին չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից։ «Զինագործներին» փրկեց իսպանացի դարպասապահ Դավիդ Ռայան, որն այդ դրվագում կրկնակի ֆանտաստիկ սեյվ կատարեց։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» «Լուի II» ստադիոնում մրցեց «Մոնակոյի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի սկիզբ ունեցավ, քանի որ 11-րդ րոպեին «բլաուգրանան» մնաց 10 ֆուտբոլիստներով. վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Էրիկ Գարսիան։ Մոնեգասկյան ակումբը շատ արագ օգտվեց քանակական առավելությունից և 16-րդ րոպեին Մանես Ակլիուշի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։ Հյուրերը նույնիսկ 10 ֆուտբոլիստներով […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցում է «Մոնակոյի» դեմ։ «Բլաուգրանայի» կազմից 28-րդ րոպեին աչքի ընկավ Լամին Յամալը` լուսատախտակին վառելով 1:1 հաշիվը։ OptaJose-ն գրում է, որ Յամալը 17 տարեկան 68 օրականում դարձավ Չեմպիոնների լիգայում գոլ խփած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Այդ ցուցանիշով պատանի ֆուտբոլիստը զիջում է «Բարսելոնայի» ևս մեկ ֆուտբոլիստի` Անսու Ֆաթիին։ Վերջինս […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Գերմանիայի չեմպիոն «Բայերը» մրցակցի դաշտում մրցեց «Ֆեյենորդի» դեմ։ Հյուրերը ֆանտաստիկ հանդիպում անցկացրին և Նիդերլանդները ներկայացնող ակումբին հաղթեցին 4:0 հաշվով։ Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը բոլոր գոլերը խփեց առաջին կեսում. դուբլի հեղինակ դրաձավ Ֆլորիան Վիրցը, մեկ գոլ խփեց Ալեքս Գրիմալդոն, իսկ մրցակցի դարպասապահ Տիմոն Ֆելենրոյտերը դարձավ ինքնագոլի հեղինակ։ «Դեղագործները» առաջին երեք […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023