«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից առաջ խորհուրդ է հարցրել Պեպ Գվարդիոլայից («Մանչեսթեր Սիթի»). ««Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել եմ Գվարդիոլայի հետ։ Նա բազմիցս նման իրավիճակներում է եղել, և այս խաղին պատրաստվելիս, ցանկացա խոսել նրա հետ։ Գվարդիոլան այնպիսի մարդ է, որն ընդունում է միասին […]
Ավելին
ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ինտեր Մայամին» մրցեց «Լոս Անջելեսի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Լոս Անջելեսը» սեփական դաշտում հաղթել էր 1:0 հաշվով։ Պատասխան խաղում էլ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգից ժամանած հյուրերն Արոն Լոնգի գոլի շնորհիվ 9-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Այդուհանդերձ, հետագայում «Ինտեր Մայամին» կարողացավ տպավորիչ comeback անել և հաղթել 3:1 […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում մրցեց «Ասթոն Վիլայի» դեմ։ Փարիզյան գրանդը հանդիպման ամբողջ ընթացքում առավելություն ուներ և կարողացավ 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ Հյուրերից հաշիվը բացեց Մորգան Ռոջերսը, որին Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը պատասխանեց Դեզիրե Դուեի, Խվիչա Կվարացխելիայի ու Նունու Մենդեշի դիպուկ հարվածներով։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում «բլաուգրանան» ուներ խաղային լուրջ առավելություն և մրցակցին ջախջախեց 4:0 հաշվով։ Հանսի Ֆլիկի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլ էլ խփեցի մին Ռաֆինիան ու Լամին Յամալը։ Նշենք, որ Ռաֆինիան նաև երկու ասիստ կատարեց։ Բրազիլացի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն սեփական դաշտում մրցում է «Ասթոն Վիլայի» դեմ։ Հանդիպման 39-րդ րոպեին փարզիյան գրանդի 19-ամյա վինգեր Դեզիրե Դուեն հեռահար ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասն ու հաշիվը դարձրեց 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով. Զուգահեռաբար ՊՍԺ-ն Փարիզի «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում կընդունի «Ասթոն Վիլային»։ Ուղիղ հեռարձակումն` այստեղ։ Ակումբները դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալին» 3:0 հաշվով հաղթելուց հետո «Արսենալը» դարձել է մրցաշարի տիտղոսը նվաճելու գլխավոր ֆավորիտը, հայտնում է Opta վիճակագարական ընկերությունը։ Այժմ «զինագործների»` մրցաշարը հաղթելու հավանականությունը գնահատվում է 28,4 տոկոս։ Երկրորդը «Բարսելոնան» (22,4) է, երրորդը` «Ինտերը» (21,1)։ «Ռեալի»` տիտղոսը նվաճելու շանսերը վիճակագրական ռեսուրսն ամենացածրն է գնահատել` 1,1 տոկոս։ Չեմպիոնների լիգայի ֆավորիտներն` […]
Ավելին
«Արսենալի» երկրպագուները Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպման (3:0) ընթացքում ծաղրել են մրցակցի ֆուտբոլիստներին, հայտնում է Daily Mail-ը։ «Զինագործների» երկրպագուները լոնդոնյան ակումբի երրորդ գոլից հետո դիմել են «Ռեալի» ֆուտբոլիստներին և սկսել վանկարկել. «Դուք կերպարանափոխված «Տոտենհեմն» ե՞ք»։ Հիշեցնենք, որ «Արսենալ» – «Տստենհեմ» հանդիպումը լոնդոնյան ամենասկզբունքային դերբիներից մեկն է։ «Ռեալ» – «Արսենալ» դիմակայության պատասխան […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրանի 5-րդ տեղը գրաված թիմը կորակավորվի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ 2023/24 մրցաշրջանից սկսած` Չեմպիոնների լիգայում եվրոպական թոփ-5 առաջնություններից երկուսը մրցաշարի հիմնական փուլում լրացուցիչ տեղ են ստանում` կախված տվյալ երկրի ակումբների` եվրագավաթային մրցաշարերում ունեցած մրցելույթներից։ Պրեմիեր լիգային լրացուցիչ տեղ է շնորհվել «Արսենալի»` Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Լոնդոնի «Արսենալից» կրած պարտությունից (0:3) հետո գնահատել է «արքայական» ակումբի` Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը. «Նման պարտությունից հետո տպավորություն է, թե պայքարը շարունակելու շանս չունենք, բայց ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ փոխել։ Ոչ ոք չէր սպասում, որ «Արսենալը» տուգանայինից երկու գոլ կխփեր, ուստի կարող է տեղի ունենալ ամեն […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023