Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլին» և առավելության հասավ 3։1 հաշվով։ Հանդիպման 75-րդ րոպեին մանկունյական ակումբի 3-րդ գոլը հեղինակեց տանտերերին հարձակվողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը՝ դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Ինչպես տեղեկացնում է Opta Sports-ը, ԱՊԼ-ի շրջանակում նորամուտը նշելուց հետո (2020 թվականի փետրվար) պորտուգալացին ավելի շատ է գոլի հեղինակ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպոմներից մեկը կկայանա «Սեյնթ Մերի» մարզադաշտում, որտեղ «Սաութհեմպտոնը» կընդունի «Չելսիին» ։ Կողմերի միջև հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 16։30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․
Ավելին
«Ռեալի» վինգեր Էդեն Ազարը վերադարձել է մարզումներին, սակայն առայժմ նա մարզվում է անհատական ծրագրով։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, բելգիացին նիհարել է 4 կիլոգրամ։ Հիշեցնենք, որ «Արքայական» ակումբ տեղափոխվելուց ի վեր նա ստացել է 10 վնասվածք։ Վերջին՝ 10-րդ, վնասվածքը բելգիացին փետրվարի սկզբին է ստացել։ Ավելի վաղ խոսվում էր, որ նա խաղադաշտ կվերադառնա միայն մարտի սկզբին։ […]
Ավելին
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան՝ IFFHS-ը, ներկայացրել է 2001-2020 թթ․ մոլորակի լավագույն դարպասապահներին ։ Լավագույններն ընտրվել են թոփ-20 դարպասապահների շրջանակում՝ ըստ ամենամյա վարկանիշի, այսինքն՝ յուրաքանչյուր տարի լավագույնին տրվել է 20 միավոր, երկրորդ հորիզոնականում գտնվողին՝ 19, և այդպես շարունակ։ 20-րդ դարի (2001-2020 թթ․) լավագույն դարպասապահների վարկանշային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․ 1․ Ջանլուիջի Բուֆոն (Իտալիա) – 330 […]
Ավելին
Դեռևս հայտնի չէ, թե «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան որ ակումբի կազմում կշարունակի կարիերան։ Սակայն, ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ավստրացի պաշտպանը դեռևս սույն թվականի հունվարի սկզբին բանավոր համաձայնություն է տվել «Ռեալին»: Ալաբան պատրաստ է «արքայական» ակումբի հետ մինչև 2025 թվականը պայմանագիր կնքել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բացի «Ռեալից խաղացողի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են նաև […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մտադիր է կարիերան շարունակել այլ ակումբում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 16-ին, ավստրիացի ֆուտբոլիստը կհայտարարի, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լքելու է մյունխենյան ակումբի շարքերը։ Հաղորդվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Ռեալ», սակայն տեղին է նշել, որ պաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև մի […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Չելսին» մրցեց «Նյուքասլի» դեմ։ Ինչպես և սպասվում էր, խաղը մեկնարկեց Թոմաս Տուխելի սաների առավելությամբ, ովքեր գրեթե կատարյալ առաջին խաղակես անցկացրին։ Խաղում ճակատագրական եղավ Թեմի Աբրահամի վնասվածքը, ով 15-րդ րոպեին խաղադաշտում իր տեղը զիջեց Օլիվիե Ժիրուին։ Ֆրանսիացի հարձակվողի ջանքերով էլ «ազնվականները» 31-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը՝ գրավելով «Նյուքասլի» դարպասը։ Անցավ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթիի» պաշտոնական կայքը, ամերիկյան ակումբը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Ալեշանդրե Պատոյի հետ։ Աղբյուրի փոխանցում է, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ Պատոն նոր ակումբին միացել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է բրազիլական «Սան […]
Ավելին
«Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Դայո Ուպամեկանոն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ֆրանսիացի պաշտպանը մյունխենյան ակումբին կմիանա 2021 թվականի ամռանը, իսկ գործարքը կարժենա 42․5 մլն եվրո. հենց այդքան է կազմում Ուպամեկանոյի հրաժարագինը։ 22-ամյա կենտրոնական պաշտպանը «Բավարիայի» հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր։ «Գերմանական մեքենան» և Ուպամեկանոն արդեն համաձայնեցրել են […]
Ավելին
Ինչպես տեղեկանում ենք Անգլիայի գավաթի թվիթերյան էջից, կայացել է FA Cup-ի քառորդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվեցին հետևյալ զույգերը․ «Էվերտոն» – «Մանչեսթեր Սիթի» «Բորնմութ» – «Սաութհեմպտոն» «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» «Չելսի» – «Շեֆիլդ Յունայթեդ» Տեղեկացնենք, որ քառորդ եզրափակչի հանդիպումերը կկայանան մարտի 20-ին և 21-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023