Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բավական համառ պայքար ծավալվեց, ինչի արդյուքնում «Չելսին» 3:2 հաշվով ծանր հաղթանակ կորզեց, իսկ հաղթական գոլը խփեց 90+4-րդ րոպեին։ «Ազնվականների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ժորժինիոն, ով երկու անգամ դիպուկ իրացեց 11-մետրանոցը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մեյսոն Մաունթը։ «Լիդսի» […]
Ավելին
«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը, հնարավոր է, շուտով վերադառնա «Չելսի»։ Բելգիացի ֆուտբոլիստը «Ռեալ» տեղափոխվելուց հետո ոչ մի կերպ չի կարողանում արդարացնել մադրիդյան ակումբի մարզչական շտաբի սպասելիքները` ստանալով նաև տարատեսակ վնասվածքներ։ 30-ամյա ֆուտբոլիստը երբ վնասվածք չունի և դուրս է գալիս դաշտ, նույնիսկ այդ ժամանակ իրեն չի կարողանում դրսևորել այնպես, ինչպես բոլորը սպասում են։ Ինչպես տեղեկացնում է […]
Ավելին
Դեկտեմբերի 9-ին ավարտվեց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի, ինչի արդյունքում հայտնի դարձան 1/8 եզրափակիչի բոլոր մասնակիցները։ Այսպիսով, առաջին հորիզոնականով փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են նվաճել «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Այաքսը», «Ռեալ Մադրիդը», «Բավարիան», «Մանչեսթեր Յու այթեդը», «Լիլը» և «Յուվենտուսը», երկրորդ հորիզոնականով` ՊՍԺ–ն, «Ատլետիկո Մադրիդը», «Սպորտինգը», «Ինտերը», «Բենֆիկան», «Վիլյառեալը», «Զալցբուրգը» և «Չելսին»։ Հավելենք, որ 1/8 եզրաձակիչի վիճակահանությունը […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Յուվենտուսը» H խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց շվեդական «Մալմյոյի» դեմ։ Չնայած թուրինյան ակումբը ողջ հանդիպման ընթացքում ուներ տարածքային ու խաղային մեծ առավելություն` խփեց ընդամենը մեկ գոլ, որը 18-րդ րոպեին իր անվան դիմաց Մոյզե Քինը։ Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում. «Զենիթ» 3:3 «Չելսի» H խումբը վերջին […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում մրցեց «Զենիթի» դեմ։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 2-րդ րոպեին. անկյունայինի խաղարկումից հետո «Չելսիին» առաջ մղեց Տիմո Վերները։ Նախքան ընդմիջման գնալը «Զենիթը» ոչ միայն հավասարեցրեց, այլև առաջ անցավ հաշվի մեջ. նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Կլաուդինիոն, ապա 41-ին` Սերդար Ազմունը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Զենիթի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք դիտել «Vmedia +» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալյերոյի հետ։ Հատկանշական է, որ 40-ամյա դարպասապահի ու «սրբերի» միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թ. հունվարի 5-ը։ «Սաութհեմպտոնը« պարզաբանում է, որ Կաբալյերոյի հետ նման կարճաժամկետ պայմանագրի կնքումը պայմանավորված է ակուկբի մեկնարկային երկու դարպասապահների` Ալեքս Մաքարթիի և Ֆրեյզեր Ֆորսթերի վնավսածքների հետ։ Սպասվում […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Վոթֆորդի» դեմ։ Պեպ Գվարդիոլայի սաները ողջ հանդիպման ընթացքում ունեին մեծ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ «Քաղաքաբնակների» կազմից կրկին փայլեց Բերնարդու Սիլվան, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գնդակ էլ խփեց Ռահիմ Սթերլինգը։ Տանտերերի միակ գոլն էլ գրանցվեց Կուչոն։ «Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց […]
Ավելին
Մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի առաջին խաղում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ «մրճահարները» շարունակում են հաճելիորեն զարմացնել և «Չելսիին» նույնպես ձեռնունայն թողեցին ու հաղթեղին 3:2 հաշվով։ Թոմաս Տուխելի թիմը, հանդիպման ընթացքում երկու անգամ առաջ լինելով հաշվի մեջ, ոչ միայն չպահպանեց ձեռք բերած առավելությունը, […]
Ավելին
«Բարսելոնան» մտադիր է 2022 թ. ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լրջորեն ամրապնդել կազմը։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կատալոնական ակումբը հետաքրքրված է «Չելսիի» պաշտպան Սեսար Ասպիլիկուետայի ծառայություններով։ 32-ամյա պաշտպանը 2022 թ. հունիսի 30-ից հետո դառնալու է ազատ գործակալ, ինչից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։ Հաղորդվում է, որ «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավիին չի գոհացնում թիմի աջ պաշտպան Սերժինիո […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023