Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Էմպոլիին»։ Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինինոն կիսվել է իր տպավորություններով. «Մենք ձգտում էինք հաղթանակի հասնել հարմարավետ հաշվով, սակայն ոչ 7:0-ի։ Եղան ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ, հատկապես, ֆիզիկական վիճակի տեսանկյունից. ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին պատրաստ 90 րոպե բարձր ինտենսիվությամբ պրեսինգ կիրառել։ […]
Ավելին
«Արսենալի» նախկին կիսապաշտպան Փոլ Մերսոնը խոսել է «Չելսիի» թույլ կողմերի մասին. «Եթե այն գիրք լիներ, որը դուք կարդում եք արձակուրդի օրերին, այն կնետեիք ծովը` մտածելով, որ, պարզապես, աղբի մի կույտ է։ Արտագնա խաղերում «Չելսին» ստիպված է լինելու շատ պաշտպանվել։ Նիկոլաս Ջեքսոնի և Ռահիմ Սթերլինգի արագությունն ու Էնցոյի հեռատեսությունը քաոս են ստեղծում մրցակցի համար, ինչպես դա […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Ազնվականները» 21-ամյա ֆուտբոլիստի դիմաց «քաղաքաբնակներին» վճարել են 47 մլն եվրո։ Հավելենք, որ Պալմերը «Մանչեսթեր Սիթիի» սան է, որի կազմում անցկացրել է 41 հանդիպում` դառնալով […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքն, ակումբը վարձակալել է «Չելսիի» կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին։ Վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո բելգիացի ֆուտբոլիստը կվերադառնա «Չելսի». այն չի ներառում գնման իրավունք։ «Գայլերը» վարձակալության դիմաց «ազնվականներին» վճարել են 5.8 մլն եվրո։ Նշենք, որ Լուկակուն իտալական Ա սերիայի շրջանակում հանդես գալու հարուստ փորձ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը, հնարավոր է, կարիերան շարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «ազնվականները» գործարքի հարցում արդեն բանակցություններ են սկսել «քաղաքաբնակների» հետ։ Նշվում է, որ մանկունյական ակումբը գործարքի դիմաց պահանջում է նվազագույնը 45 մլն ֆունտ (52 մլն եվրո)։ Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբը նախնական բանակցություններ է վարել 21-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Հաղորդվում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Նյու Ինգլանդ Ռևոլուշնի» դարպասապահ Ջորջե Պետրովիչին։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը, որն ունի այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ «Ազնվականները» 23-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 16 մլն եվրո։ Ակնկալվում է, որ ամերկյան ակումբը հետագայում հավելավճարների տեսքով կստանա ևս 2 […]
Ավելին
«Չելսին» սահմանել է ֆինանսական այն պայմանները, որոնց իրականացման դեպքում պատրաստ կլինի Ռոմելու Լուկակուին վարձակալությամբ տրամադրել այլ ակումբի։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ի լրագրող Մեթ Լոուն, «ազնվականները» բելգիացի ֆուտբոլիստի վարձակալության դիմաց ցանկանում է վաստակել 8-10 մլն ֆունտ։ Բացի դրանից, «թոշակառուները» ցանկանում են, որպեսզի վարձակալող ակումբն ամբողջությամբ վճարի 30-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը, որն, ըստ տարբեր աղբյուրների, 10 […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Լութոն Թաունի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով խոշոր` 3:0 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Սթերլինգը, մեկ գոլ էլ խփեց լոնդոնյան ակումբի նորեկ Նիկոլաս Ջեքսոնը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 4 […]
Ավելին
«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագան շարունակում է մնալ անորոշ։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, բելգիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որը պատրաստ է վարձակալել նրան։ «Գայլերը» պատրաստ են վճարել 30-ամյա ֆուտբոլիստի ողջ աշխատավարձը, սակայն վարձակալական պայմանագրում չպետք է ներառվի պարտադիր գնման իրավունք։ Այս գործարքի կայացման հիմնական խոչընդոտն այն է, որ «ազնվականները» […]
Ավելին
Հեղինակավոր Transfermarkt կայքի Instagram-ի էջը ներկայացրել է վերջին 1 տարում տրանսֆերային շուկայում ամենաշատ ծախսած եվրոպական առաջնությունների լավագույն տասնյակը։ Տասնյակում տեղ է գտել նաև «Չելսին», որը խելահեղ գումարներ է ծախսում նոր սեփականատերերի օրոք։ Պարզվում է` «ազնվականները», 2022 թ. հունիսից սկսած, ծախսել են ավելի շատ, քան իսպանական Լա լիգայի բոլոր ակումբները միասին վերցրած։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023