Բրիտանական հեղինակավոր FourFourTwo պարբերականը ներկայացրել է «Չելսիի» պատմության վատագույն տրանսֆերները. Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Անգլիայի Լիգայի գավաթի 1/8 եզրափակիչում «Չելսին» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Բլեքբեռնի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ազնվականներն» ունեին խաղային լուրջ առավելություն` մրցակցին հաղթելով 2:0 հաշվով։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Բենուա Բադիաշիլն ու Ռահիմ Սթերլինգը։ Այսպիսով, «թոշակառուները» պայքարը կշարունակեն մրցաշարի 1/4 եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
«Շախտյորի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Գեորգի Սուդակովը հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Յուվենտուսի», «Արսենալի», «Բենֆիկայի», «Բրայթոնի» և «Չելսիի» սկաուտները հետևել են 21-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ վերջին խաղին։ Սուդակովն իր վերջին խաղում գոլի հեղինակ է դարձել` Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում գրավելով «Բարսելոնայի» դարպասը (1:2)։ Նշենք, որ հեղինակավոր […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Չելսիի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ անչափ հետաքրքիր և գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց 2:2 հաշվով։ «Զինագործները» հանդիպման ընթացքում մինչև 77-րդ րոպեն պարտվում էին 0:2 հաշվով, սակայն Միկել Արտետայի սաները կարողացան բեկել հանդիպման ընթացքը` մեծ դժվարությամբ կորզելով ոչ-ոքի։ «Ազնվականների» կազմից գոլերը խփեցին Քոուլ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, որտեղ «Չելսին» կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 20:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Չելսիի», «Ռեալ Մադրիդի», «Լիլի» և Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Դուք պետք է լսեք ինքներդ ձեզ և ճիշտ պահին ասեք` «վերջ»: 16 տարի և ավելի քան 700 խաղ անցկացնելուց հետո ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Ես կարողացա իրականացնել իմ երազանքը` խաղացի և զվարճացա աշխարհի բազմաթիվ մարզադաշտերում: Իմ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի վերջին խաղում «Չելսին» հյուրընալվելիս մրցում է «Ֆուլհեմի» դեմ։ «Ազնվականների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև Միխայիլ Մուդրիկը, ով 18-րդ րոպեին բացեց հաշիվը։ Նշենք, որ ուկրաինացի ֆուտբոլիստն առաջին գոլը խփեց լոնդոնյան ակումբի կազմում։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 70 մլն եվրոյի դիմաց «Շախտյորից» «Չելսի» է տեղափոխվել 2023 թ. հունվարին, որի կազմում անցկացնում է […]
Ավելին
«Չելսիի» ղեկավարությունը, չնայած ակումբի անկայուն մրցելույթներին, շարունակում է վստահել գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին։ Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբում տրամադրությունն ավելի հանգիստ է, քան կարելի էր պատկերացնել։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մեծ ծախսեր կատարելուց հետո մրցաշրջանի մեկնարկում անհաջող արդյունքներ գրանցելու հետևանքով «ազնվականները» ոչ թե մատնվել են խուճապի, այլ ուսումնասիրել են նախորդ հանդիպումների տվյալները և […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. հյուրերը հաղթեցին 1:0 հաշվով։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբին հաղթանակ պարգևեց 73-րդ րոպեին Օլի Վոթկինսի խփած գոլը։ Նշենք, որ «ազնվականները» 58-րդ րոպեինց խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մալո Գուստոն։ Այս հաղթանակից հետո «Աստոն Վիլլան» վաստակեց 12 միավոր […]
Ավելին
«Արսենալի» դարպասապահ Արոն Ռամսդեյլը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 25-ամյա դարպասապահի ծառայություններով սկսել են հետաքրքրվել մի շարք ակումբներ, այդ թվում` «Չելսին» ու «Բավարիան»։ «Ազնվականները» Ռոբերտ Սանչեսին ձեռք բերելուց հետո մտադիր են ևս մեկ հզոր դարպասապահ գնել` վերջնականապես ամրապնդելով այդ դիրքը։ «Բավարիան» էլ ցանկանում է ձեռք բերել այնպիսի դարպասապահի, ով […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023