«Ուրարտուն» հունվարի 26-ից փետրվարի 13-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հավաքի ընթացքում Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը կանցկացնի 5 ընկերական հանդիպում։ Առաջին խաղում հայկական ակումբը կմրցի Ուզբեկստանի ազգային հավաքականի դեմ, որն ամռանը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի աշխարհի առաջնության խմբային փուլին։ Ուզբեկներին մարզում է իտալացի լեգենդար պաշտպան, «Ոսկե գնդակի» 2006թ. դափնեկիր Ռաբիո Կանավարոն։ «Ուրարտուի» ընկերական […]
Ավելին
«Ուրարտուն» պայմանագիր է ստորագրել պորտուգալացի վինգեր Միգել Վելոզայի հետ, հաստատում է ակումբի մամուլի ծառայությունը։ Transfermarkt-ի տվյալներով` կողմերի համաձայնագիրը կսպառվի 2028թ. հունվարի 1-ին։ 25-ամյա ֆուտբոլիստը 2024թ. հուլիսից հանդես էր գալիս Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասում», 45 խաղում խփել է 8 գոլ։ Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Եզրային կիսապաշտպանը խաղացել է նաև պորտուգալական […]
Ավելին
Պորտուգալացի վինգեր Միգել Վելոզան տեղափոխվել է «Ուրարտու», հաստատում է Transfermark-ը։ Կողմերը մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ պայմանագիր են ստորագրել։ 25-ամյա ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գործող համաձայնագիր ուներ Պորտուգալիայի երրորդ լիգան ներկայացնող «Կալդասի» հետ։ «Ուրարտուն» նրա տեղափոխության համար, ամենայն հավանականությամբ, գումար է վճարել։ Վելոզան պորտուգալական ամենաանվանի ակումբներից «Սպորտինգի» ու «Բենֆիկայի» սան է։ Նա «Կալդասում» հանդես […]
Ավելին
Գոռ Մատինյանը, մեծ հավանականությամբ, շուտով կհեռանա «Ուրարտուից», հայտնում է ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։ 21-ամյա դարպասապահը բանակցում է մի շարք արտասահմանյան ակումբների հետ։ Երիտասարդ ֆուտբոլիստն «Ուրարտուում» հանդես է գալիս 2024թ. օգոստոսից, 15 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել։ Մատինյանը նաև 17 հանդիպման է մասնակցել Հայաստանի Մ21 հավաքականում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Տեղի է ունեցել Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վիճակահանությունը։ Կկայանան հետևյալ հանդիպումները. Դիմակայության առաջին հանդիպումները կկայանան 2026թ. մարտի 3-5-ին, իսկ պատասխան խաղերը` մարտի 31-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Football Federation of Armenia (@armenian_ff)
Ավելին
Աշխարհի 2026թ. առաջնության աֆրիկյան գոտու ընտրական մրցաշարի I խմբի 9-րդ տուրում Գանայի հավաքականը մրցակցի դաշտում 5:0 հաշվով ջախջախել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության թիմին։ «Սև աստղերից» փայլել է թիմի ավագ Ջորդան Այուն` գրանցելով 1 գոլ ու 2 ասիստ։ Օտո Ադոյի գլխավորած թիմից մեկական անգամ էլ աչքի են ընկել Մոհամեդ Սալիսում, Թոմաս Փարթին, Ալեքսանդր Ջիկուն ու Կամալդին […]
Ավելին
ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Ձևավորվեցին հետևյալ զույգերը. Հայաստանի գործող գավաթակիր «Նոան» ու նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Արարատ-Արմենիան» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
ՈՒԵՖԱ-ի վարկանիշային թարմացված աղյուսակում հայկական 6 ակումբ կա։ Լավագույն արդյունքն ունի «Փյունիկը», որը 10,000 միավորով 145-րդն է։ Հայստանի 16-ակի չեմպիոնին հաջորդում են «Ուրարտուն» (266-րդ տեղ, 5,000 միավոր), «Արարատ-Արմենիան» (267-րդ, 5,000), «Ալաշկերտը» (271-րդ, 5,000), «Նոա» (301-րդ, 4,000) և «Արարատը» (368-րդ, 2,500)։ ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակը 117,500 միավորով գլխավորում է Մադրիդի «Ռեալը»։ ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակը ձևավորվում է […]
Ավելին
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Ուրարտուն» Հունգարիայում մրցեց բելառուսական «Նեմանի» դեմ։ Դիմակայության առաջին խաղում «Ուրարտուն» պարտվել էր 1:2 հաշվով։ Պատասխան խաղում էլ Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմը դժգույն հանդիպում անցկացրեց և կրկին պարտվեց` 0:4։ Բելառուսական ակումբից աչքի ընկան Պավել Սավիցկին, Անտոն Սուչկովը, Սերգեյ Պուշնյակովն ու Մաքսիմ Կրիվցովը։ Այսպիսով, «Ուրարտուն» ընդհանուր դիմակայությունում պարտվեց 1:6 հաշվով` […]
Ավելին
«Ուրարտուի» մամուլի ծառայությունը հրապարակել է բելառուսական «Նեմանի» դեմ Կոնֆերենիաների լիգայի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը. Դարպասապահներ – Անդրիյա Դրագոևիչ, Նարեկ Նազարեթյան։ Պաշտպաններ – Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան, Անտոն Բռատկով, Եվգենի Ցիմբալյուկ, Էրիկ Սիմոնյան, Ժիրայր Մարգարյան, Խարիտոն Այվազյան։ Կիսապաշտպաններ – Արտեմի Գունկո, Սերգեյ Մկրտչյան, Նարեկ Աղասարյան, Մաքսիմ Պալիենկո, Արտյոմ Պոլյարուս, Միքայել Միրզոյան, Բրունո Միշել, Ժորա Դադամյան։ […]
Ավելին
1 2 3 13

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025