Լոնդոնի «Տոտենհեմը» դարպասապահ Ուգո Լյորիսի վնասվածքի վերաբերյալ պաշտանական հայտարարություն է տարածել։ Ֆրանսիացի դարպասապահը 2019 թվականին այլևս խաղադաշտ դուրս չի գա։ «Այսօր առավոտյան Ուգոն հետազոտվել է «Բրայթոնի» դեմ խաղում ստացած վնասվածքից հետո։ Նրա մոտ կոտրված չի հայտնաբերվել, սակայն առկա է կապանների վնասվածք, ինչի պատճառով Լյորիսը 2019-ին այլևս չի կարողանա խաղալ»,- նշված է լոնդոնցիների պաշտոնական հայտարարության մեջ։
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023