Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 10:1 հաշվով ջախջախեց 3-րդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Էքսեթեր Սիթիին»։ «Քաղաքաբնակներից» դուբլ գրանցեց Ռիկո Լյուիսը, մեկական անգամ աչքի ընկան Մաքս Ալեյնը, Ռոդրին, թիմում նորամուտի հանդիպումն անցկացնող նորեկ Անտուան Սեմենյոն, Տիջանի Ռեյնդերսը, Նիկո Օ’Ռայլին, Ռայան Մաքայդուն, իսկ մրցակցի ֆուտբոլիստներ Ջեյք Դոյլ-Հայսն ու Ջեք Ֆիցուտերը գրավեցին սեփական դարպասը։ […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Բեռնաբեու» ստադիոնում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։ «Արքայական» ակումբից 28-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոդրիգոն, սակայն «քաղաքաբնակները» նախքան ընդմիջում ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 35-ին աչքի ընկավ Նիկո Օ’Ռայլին, իսկ 43-ին` 11-մետրանոցից Էրլինգ Հոլանդը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում մի շարք դրվագներում «քաղաքաբնակները» կարող […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում 3:1 հաշվով հաղթեց «Բորնմութին»։ «Քաղաքաբնակներից» հերթական արդյունավետ հանդիպումն անցկացրեց Էրլինգ Հոլանդը` գրանցելով դուբլ։ Նորվեգացի հարձակվողը 13 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Հոլանդին երկու դեպքում էլ ասիստ է գրանցել Ռայան Շերկին։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփել է Նիկո Օ’Ռայլին, իսկ «Բորնմութից» աչքի է ընկել Տայլեր Ադամսը։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցեց «Քրիսթալ Փելասի» դեմ։ Հյուրերը 8-րդ րոպեին Էբերեչի Էզեի և 21-րդ րոպեին Քրիս Ռիչարդսի խփած գոլերի շնորհիվ երկու գնդակի առավելություն ստացան, սակայն «քաղաքաբնակները» 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից դարպասի մեկական գրավմամբ աչքի ընկան Կևին դե Բրույնեն, Օմար Մարմուշը, Մատեո Կովաչիչը, Ջեյմս […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» «Վիթալիթի» ստադիոնում հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ «Քաղաքաբնակներն» արդեն 14-րդ րոպեին կարող էր բացել հաշիվը, սակայն Էրլինգ Հոլանդը չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. «Բորնմութին» փրկեց դարպասապահ Կեպա Արիսաբալագան։ Տանտերերը 21-րդ րոպեին Էվանիլսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հանդիպման ընդմիջմանը կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի […]
Ավելին
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում մրցեց երկրի 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Սոլֆորդի» դեմ։ «Քաղաքաբնկաներն» ամբողջ հանդիպման ընթացքում ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեց անհավանական` 8:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ջեյմս Մաքեյքին, դուբլ գրանցեց Ժերեմի Դոկուն, մեկական գոլ խփեցին Դիվին Մուբաման, Նիկո Օ’Ռայլին և Ջեք Գրիլիշը։ Վերջինս […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2025