Մեքսիկայի առաջնության 12-րդ տուրում «Մոնտերեյը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Պումասին»։ «Մոնտերեյի» մեկնարկային կազմում էր նաև «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, լեգենդար Սերխիո Ռամոսը, որը, սակայն, 90+1-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի պատճառով կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից։ Հիշեցնենք, որ 38-ամյա Ռամոսը վերջերս է 1 տարվա պայմանագիր կնքել «Մոնտերեյի» հետ։ […]
Ավելին
Մեքսիկայի առաջնության 11-րդ տուրում «Մոնտերեյը» հյուրընկալվելիս ոչ-ոքի է գրանցել «Կրուս Ասուլի» դեմ խաղում` 1:1։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 12-րդ րոպեին գլխի հարվածով գրավել է մրցակցի դարպասը։ 38-ամյա ֆուտբոլիստը գոլ է խփում երկրորդ խաղում անընդմեջ։ Նախորդ տուրում էլ նա […]
Ավելին
Մեքսիկայի առաջնության 10-րդ տուրում «Մոնտերեյը» սեփական դաշտում 4:2 հաշվով առավելության է հասել «Սանթոս Լագունայի» նկատմամբ։ Տանտերերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև իսպանացի լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը, որը 57-րդ րոպեին գրավել է մրցակցի դարպասը` «Մոնետերեյում» խփելով անդրանիկ գոլը։ Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնտերեյում» հանդես է գալիս ավագի թևկապով։ Նա խաղում […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի», ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարիերան կշարունակի «Մոնտերեյում», հայտնում է մեքսիկական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2025 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, իսկ ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի 4 միլիոն եվրո։ Ռամոսը նոր ակումբում հանդես կգա «93» համարով` ի պատիվ Չեմպիոնների լիգայի 2013/14 մրցաշրջանի եզրափակիչում «Ռեալի» կազմում «Ատլետիկո Մադրիդի» […]
Ավելին
ՖԻՖԱ-ն հաստատել է աշխարհի 2025 թ. ակումբային առաջնության խմբային փուլի վիճակահանության զամբյուղները. Առաջին զամբյուղ – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա), «Բավարիա» (Գերմանիա), ՊՍԺ (Ֆրանսիա), «Ֆլամենգո», «Պալմեյրաս», «Ֆլումինենսե» (բոլորը` Բրազիլիա), «Ռիվեր Փլեյթ» (Արգենտինա)։ Երկրորդ զամբյուղ – «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Ինտեր», «Յուվենտուս» (երկուսն էլ` Իտալիա), «Պորտու», «Բենֆիկա» (երկուսն էլ` Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Ատլետիկո Մադրիդ» […]
Ավելին
Ուրուգվայի հավաքականի և «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն նույն պաշտոնը ստանձնել է հունական «Պանատինայկոսում», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ 49-ամյա մասնագետն Աթենքը ներկայացնող ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր. այն ուժի մեջ կլինի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Ուրուգվայցի մարզիչը «Պանատինայկոսում» փոխարինել է թուրք անվանի մասնագետ Ֆաթիհ Թերիմին։ Ակումբը Հունաստանի Սուպերլիգայի 2023/24 մրցաշրջանում […]
Ավելին
Այսօր` փետրվարի 3-ին` Արաբական Միացյալ Էմերիություններում կմեկարկի Աշխարհի ակումբային առաջնությունը։ Մրցաշարին, ինչպես միշտ, մասնակցելու են բոլոր աշխարահամասերի, ինչպես նաև ընդունող երկրի` ԱՄԷ-ի գործող չեմպիոնը։ Հատկանշական է, որ, ամենայն հավանականությամբ, մրցաշարն այս ձևաչափով անցկացվելու է վերջին անգամ։ Սպասվում է, որ մրցաշարի հաջորդ խաղարկությանը կմասնակցեն 24 ակումբներ, որը կանցկացվի յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ։ Այդ կերպ ՖԻՖԱ-ն […]
Ավելին
Մեքսիկայում տարօրինակ կերպով են հարգել օրեր առաջ սպանված 16-ամյա ֆուտբոլիստ Ալեքսանդր Մարտինեսի հիշատակը։ Մարտինեսի ընկերները և թիմակիցները հրաժեշտի արարողության ժամանակ նրա դագաղը տարել են ֆուտբոլային խաղադաշտ՝ ցուցադրաբար ներկայացնելով նրա վերջին գոլը։ Նրա խաղընկերներից մեկը գնդակը հարվածել է դագաղին, ինչից հետո այն հայտնվել է ցանցում։ Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Մարտինեսը սպանվել է օրեր առաջ ոստիկանության կողմից, […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023