Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մանվել Խաչատրյանը (55 կգ) հաղթել էր մեկնարկային գոտեմարտում, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ու հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար։ Բրոնզե մեղալի համար գոտեմարտում հայ ըմբիշը ժամկետից շուտ 8-0 հաշվով հաղթեց բուլղարացի Ստեֆան Գրիգորովին։ Այսպիսով, Մանվել Խաչատրյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մանվել Խաչատրյանը (55 կգ) դուրս էր եկել կիսաեզրափակիչ և մրցեց մոլդովացի մրցակցի դեմ` պարտվելով 2:2 հաշվով։ Հայ ըմբիշը փետրվարի 13-ին կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մանվել Խաչատրյանը 1/4 եզրափակիչում 13:5 հաղթեց թուրք Ադեմ Ուզունին։ Հայ ըմբիշը գոտեմարտի ընթացքում պարտվում էր 0:5 հաշվով։ 19-ամյա ըմբիշը դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023