Անգլիական Պրեմիեր լիգայի երրորդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ Հյուրերը տպավորիչ հանդիպում անցկացրին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ Լուիս Դիասը, մեկ գոլ էլ խփեց Մոհամեդ Սալահը։ «Լիվերպուլը» վաստակեց 9 միավոր և երկրորդ տեղում է, «Յունայթեդն» ունի 3 միավոր և 14-րդն է։ […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկային խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Ֆուլհեմի» դեմ։ Փոխնիփոխ գրոհների ներքո անցած խաղում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով։ «Կարմիր սատանաներին» հաղթանակ պարգևեց թիմի նորեկ, նիդերլանդցի հարձակվող Ջոշուա Զիրկզեն, որն աչքի ընկավ 87-րդ րոպեին` խփելով նաև Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին գոլը։ Այսպիսով, Էրիկ Տեն Հագի […]
Ավելին
Այսօր` օգոստոսի 16-ին, մեկնարկելու է անգլիական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանը։ Ներկայացնում ենք առաջին տուրի խաղացանկը. Օգոստոսի 16 «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆուլհեմ» (23:00) Օգոստոսի 17 «Իպսվիչ Թաուն» – «Լիվերպուլ» (15:30) «Արսենալ» – «Վուլվերհեմփթոն» (18:00) «Էվերթոն» – «Բրայթոն» (18:00) «Նյուքասլ» – «Սաութհեմփթոն» (18:00) «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Բորնմութ» (18:00) «Վեսթ Հեմ» – «Ասթոն Վիլա» (20:30) Օգոստոսի 18 «Բրենթֆորդ» […]
Ավելին
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նուսայիր Մազրաուին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Անգլիական գրանդի պաշտոնական կայքը գրում է, որ մարոկկացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ 26-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու «4» համարի մարզաշապիկով։ Ըստ Transfermarkt-ի` «կարմիր սատանաները» Մազրաուիի տրանսֆերի դիմաց «Բավարիային» վճարել են 15 մլն եվրո։ Եզրային պաշտպանը «ռեկորդ մայսթերի» կազմը […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդը» ձեռք է բերել Մյունխենի «Բավարիայի» կենտրոնական պաշտպան Մաթիյս դե Լիխտին։ «Կարմիր սատանաների» պաշտոնական կայքը հայտնում է, որ նիդերլանդնցի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար մյունխենյան ակումբին վճարել են 45 մլն եվրո։ Գործարքում ներառված է նաև 5 մլն […]
Ավելին
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Արոն Վան-Բիսական տեղափոխվել է «Վեսթ Հեմ»։ «Մրճահարների» պաշտոնական կայքը գրում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ըստ Transfermarkt-ի` լոնդոնյան ակումբը Վան-Բիսակայի տեղափոխության համար «կարմիր սատանաներին» վճարել է 17,6 մլն եվրո։ Հիշեցնենք, որ Արոն Վան-Բիսական «Մանչեսթեր Յունայթեդ» էր տեղափոխվել 2019 թ. հուլիսին։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը […]
Ավելին
Անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկ տարի անց վերադառնում է մեծ ֆուտբոլ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ իսպանացի դարպասապահը համաձայնել է կարիերան շարունակել իտալական Ա սերիան ներկայացնող «Ֆիորենտինայի» կազմում, որի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։ Այն ունենալու է նաև մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ 33-ամյա դարպասապահը մոտ օրերս կմեկնի Ֆլորենցիա, որտեղ […]
Ավելին
«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միջմրցաշրջանային հատվածում միմյանց միջև ընկերական հանդիպում անցկացրին ԱՄՆ-ում։ Մերսիսայդյան ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին և հաղթեց խոշոր` 3:0 հաշվով։ Արնե Սլոթի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ֆաբիու Կարվալիուն, Կյորտիս Ջոնսն ու Կոստաս Ցիմիկասը։ «Լիվերպուլը» հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 11-ին և մրցելու է «Սևիլիայի» դեմ։ «Մանչեսթեր Յունայթեդն» ավարտեց միջմրցաշրջանային հատվածը։ […]
Ավելին
Ֆրանսիացի անվանի պաշտպան Ռաֆայել Վարանն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է իտալական Ա սերիանի նորեկ «Կոմոյի» կազմը։ Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 31-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Այն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ռաֆայել Վարանն առավել հայտնի է Մադրիդի «Ռեալի» կազմում ունեցած մրցելույթներով (2011-2021 թթ., 360 խաղ, 17 […]
Ավելին
Իսպանացի անվանի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել Իտալիայում։ Լրագրող Ջիանլուկա Դի Մարցիոյի կայքը գրում է, որ Ա սերիան ներկայացնող «Ջենոան» պատրաստ է պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում գտնվող դարպասապահի հետ։ Ըստ աղբյուրի` Դե Խեան նախնական համաձայնություն է տվել լիգուրյան ակումբին։ «Ռոսոբլուն» ակումբի հիմնական դարպասապահ Խոսեպ Մարտինեսի «Ինտեր» տեղափոխվելուց հետո փնտրում է այնպիսի […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023