Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ապագան «Ֆերենցվարոշում» մշուշոտ է, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։ Հունգարիայի չեմպիոնը դիտարկում է 24-ամյա վինգերին այլ ակումբի վարձավճարով տրամադրելու տարբերակը։ Սևիկյանին վարձակալելու թեկնածուներից մեկն Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Քովեթնրի Սիթին» է, որի գլխավոր մարզիչը լեգենդար Ֆրենկ Լեմպարդն է։ Թեկնածուներից մյուսն էլ Հունգարիայի առաջնության մասնակից «Դեբրեցենն» է։ Սևիկյանը 2024/25 մրցաշրջանը […]
Ավելին
Հունգարիայի առաջնության երրորդ տուրում «Կազինցբարցիկայը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվել է «Դեբրեցենին»։ Տանտերերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականից հեռացած պաշտպան Վարազդատ Հարոյանը, որը 45+1-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով խփել է իր թիմի միակ գոլը։ 32-ամյա ֆուտբոլիստը Հունգարիայի առաջին գոլն է գրանցել։ Նա վերջերս է միացել «Կազինցբարցիկային»։ «Կազինցբարցիկայը» երրորդ անընդմեջ պարտությունն է […]
Ավելին
Հունգարիայի չեմպիոն «Ֆերենվարոշն» ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Գերմանիայի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Կալրսռուեին»։ «Ֆերենցվարոշի» կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը և 82-րդ րոպեին գրավել մրցակցի դարպասը` հաղթանակ պարգևելով իր թիմին։ Ռոբի Քինի գլխավորած թիմից հաշիվն էլ բացել էր «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Նաբի Կեյտան։ 23-ամյա Սևիկյանը հունգարական ակումբ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը կարիերան կշարունակի Հունգարիայի բարձրագույն առաջնությունը ներկայացնող «Կազինցբարցիկայի» կազմում, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ 32-ամյա պաշտպանը 2025 թ. հունվարից հանդես էր գալիս «Փյունիկում», 10 խաղում կատարել է 1 ասիստ։ «Կազինցբարցիկայը» 2024/25 մրցաշրջանում Հունգարիայի երկրորդ դիվիզիոնում զբաղեցրել է երկրորդ տեղը` վաստակելով 53 միավոր։ […]
Ավելին
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը ռուսական «Կրասնոդարից» տեղափոխվել է «Պուշկաշ Ակադեմիա», հայտնում է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ 20-ամյա ֆուտբոլիստը «Կրասնոդարի» սան է։ Նա ակումբի հիմնական թիմում 20 խաղում 1 գոլ է խփել։ «Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի Ֆելչուտ քաղաքը։ Ակումբը 35 միավորով Հունգարիայի […]
Ավելին
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա հունգարական «Ֆերենցվարոշից»։ «Чемпионат»-ը գրում է, որ «Ֆերենցվարոշը» ցանկանում է վարձավճարով բաց թողնել հայ ֆուտբոլիստին։ 23-ամյա կիսապաշտպանի վարձակալության հարցում հունգարական ակումբն արդեն համաձայնության է հասել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Սևիկյանը նույնպես համաձայն է կարիերայի այդ շարունակությանը։ Ըստ աղբյուրի` «երկաթուղայինները» Սևիկյանի վարձակալության համար «Ֆերենցվարոշին» վճարելու են 200 հազ. եվրո։ Հիշեցնենք, […]
Ավելին
Հունգարական «Ֆերենցվարոշի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը կարող է վերադառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգա։ «Матч ТВ»-ին հայտնի է դարձել, որ Հունգարիայի բազմակի չեմպիոնը ռուսական շուկայում տարբերակներ է փնտրում, որպեսզի հայ ֆուտբոլիստին վարձավճարով տրամադրի որևէ ակումբի։ Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. ձմռանն է 1,2 մլն եվրոյով ռուսական «Պարի ՆՆ»-ից տեղափոխվել «Ֆերենցվարոշ», որի կազմում 16 խաղում […]
Ավելին
Հայաստանի հավաքականի ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը վարձավճարով հանդես կգա «Դեբրեցենում»։ Այդ մասին հաստատել է հունգարական ակումբի պաշտոնական կայքը։ «Դեբրեցենը» Շաղոյանի երկրորդ արտասահմանյան ակումբն է։ Նա 2022-2024 թթ. հանդես է եկել Սոֆիայի ԲԿՄԱ-ում (Բուլղարիա)` 22 խաղում դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։ 23-ամյա վինգերը «Արարատ-Արմենիայում» 80 խաղում խփել է 15 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։ «Դեբրեցենը» […]
Ավելին
«Արարատ-Արմենիայի» ու Հայաստանի հավաքականի վինգեր Ժիրայր Շաղոյանը կարիերան կշարունակի հունգարական «Դեբրեցենի» կազմում։ Ֆուտբոլային ինսյադեր Սուրեն Մելիքսեթյանը գրում է, որ 23-ամյա ֆուտբոլիստն բուժզննում է անցել և պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։ Ըստ աղբյուրի` Շաղոյանը «Դեբրեցենի» կազմում այսօր` հուլիսի 13-ին, մասնակցելու է Վիեննայի «Ռապիդի» դեմ կայանալիք ընկերական հանդիպմանը, որի մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 18:30-ին։ Շաղոյանը 2022-2024 […]
Ավելին
Հունգարիայի առաջնության վերջին` 33-րդ տուրում «Ֆերենցվարոշը» Բուդապեշտի «Գրուպամա» մարզադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Ույպեշտին»։ Մայրաքաղաքային ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որի ասիստից հետո բրազիլացի վինգեր Մարկինիոսը 38-րդ րոպեին հիասքանչ գոլ խփեց ու բացեց հաշիվը։ Հայ ֆուտբոլիստի համար 2023/24 մրցաշրջանն ավարտվեց։ Նա «Ֆերենցվարոշ» տեղափոխվելուց հետո 16 խաղում խփել է 2 գոլ, կատարել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2023